Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու ԵՄ-ն Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար. Լոուրենս Մերեդիթ
10
ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան Պարզ չէ, թե ինչո՞ւ է մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների այսպիսի բարձր ցուցանիշ Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին. Տեսանյութ Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը ավելացել է 40-ով եւ հասել 921-ի Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 41-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի.Տեսանյութ Ռուսաստանում թույլատրվել է վաղաժամ ավարտել ուսումնական տարին 1-8-րդ դասարանների համար
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում քննադատությունից Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 մլդ 700 մլն դրամի աջակցություն. Փաշինյան Ականի պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել Գյուղատնտեսներին խորհուրդ ենք տալիս Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել Ակնհայտ է, որ ուկրաինացի բժիշկը տուֆտում է Իսպանացի տրանսգենդերները Երևանում էլեկտրաշոկով մարդ են թալանել Վայե՞լք, թե՞ չարքաշություն. Ավետիք Իշխանյան Բա ձեզ իշխանության բերած պողոսները 50 հազար դրամով ո՞նց են ապրում Մեր երկրի համար Ռազմատրանսպորտային ավիացիայի դերը անգնահատելի է. Լուսանկար Ա՛յ նախկին քրչոտ չտեսներ, հիմա արդեն կես միլիոն դրամը ձեզ համար քի՞չ է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը մեղադրվում է հայտարարագրվող գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար. հայտարարվել է հետախուզում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն «Մենք այստեղ ենք». Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին. Լուսանկար Խափանման ձևի փոփոխության միջնորդությունը չքննելն արհամարհանք է ՀՀ օրենսդրության հանդեպ. իրավապաշտպանը՝ Ա. Դանիբեկյանի՝ քթի վիրահատության պատճառով անաշխատունակ լինելու մասին Կարո՞ղ է Գյումրիից Երևան ճանապարհը նրա համար են կտրել-անցել, որ «էժանով» ծառայեն ժողովրդին Փաստորեն, Հայաստանի արդարադատությունն ու Դանիբեկյանի քիթը ուղիղ համեմատական են Արցախում թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուս Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին Կարագի, ձեթի, խնձորի գները շարունակում են նվազել, հացի գինն անփոփոխ է. խոզի միսը մարտին էժանացել է 700 դրամով. ՏՄՊՊՀ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ խորհրդատվական կարծիքը․ Հակոբ Ճաղարյան Հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն՝ ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության «Московский комсомолец»-ը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ լուրեր է տարածում Պարզ չէ, թե ինչո՞ւ է մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների այսպիսի բարձր ցուցանիշ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. Տեսանյութ Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը Ռուսաստանից Հայաստան ժամանած տղամարդը, ով հրաժարվել է բժիշկներին կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին քթի պլաստիկ վիրահատության պատճառով․ Մանթաշյան. Տեսանյութ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորը որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել. պլաստիկիշխանություն Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը,ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո.բանակցում են արտադրողների հետ ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում դեմ քվեարկել Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխությանը և չդառնալ գաղտագողի օրենքներ անցկացնող կառավարության կցորդը Զելենսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու «Դա կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց». Մհեր Գրիգորյանը՝ բնակիչներին կոմունալների բեռից ազատելու մասին Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել» Դեմոկրատիայի համար պետք է ունենալ արդյունավետ դատական համակարգ և որակյալ բյուրոկրատիա Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջևանի մասնաճյուղի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է Ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայան ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարնելու դեպքի առթիվ 4 քրգործ է հարուցվել Առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ

Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների ստեղծումը ռազմավարական բազմաթիվ խնդիրներ կլուծի (լուսանկարներ)

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ստեղծվել է 1957 թվականին Սերգեյ Մերգելյանի նախաձեռնությամբ: Սկզբում այն կոչվել է Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական համալսարանի համատեղ հաշվիչ կենտրոն: Ինստիտուտում աշխատել և աշխատում են այնպիսի հզոր մասնագետներ, ինչպիսիք են՝ Թեոդոր Տեր-Միքայելյան, Ռաֆայել Ալեքսանդրյան, Աշոտ Պետրոսյան, Ռոմ Վարշամով, Յուրի Շուքուրյան, Իգոր Զասլավսկի, Հրանտ Մարանջյան, և ուրիշներ: Ինստիտուտն այսօր ֆինանսավորվում է մի շարք պետական ծրագրերի շրջանակում՝ բազային, նպատակային, թեմատիկ և այլ: Ունի նաև միջազգային գրանտներ։ Համագործակցում է արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության և այլն, նախարարությունների հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում 20-ից ավելի միջազգային նախագծեր է իրականացրել:

 

Բայց այս ձեռքբերումները զարգացնելու համար ինստիտուտը պետական աջակցության կարիք ունի՝ ստեղծելու ազգային սուպերհամակարգչային կենտրոն. «Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կարելի է լուծել տեղեկատվական անվտանգության, այլըտրանքային և բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, առողջապահության, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման և շատ այլ խնդիրներ՝ համակարգային մոդելավորման և տվյալների մշակման միջոցով: Այսպիսով վերոնշված խնդիրների լուծման մեջ առաջխաղացումը անհրաժեշտաբար պահանջում է ապահովել Հայաստանում հզոր հաշվողական ռեսուրսների միջավայր»,-նշում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վ. Սահակյանը։

Վ. Սահակյանը փաստում է, որ ՏՏ ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում համարվում է ամենահեռանկարայինը: 2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով, որտեղ ամեն տարի բավական բարձր դիմելիություն է լինում: Իրենց ինստիտուտը մասնագիտացված է այս ոլորտի մի շարք ուղղություններում. «Իրականացնում ենք այն տեսական հետազոտությունները, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսություն, արհեստական բանականության և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վիճակագրության թվային մեթոդներ, նաև շատ արդիական համարվող պատկերների մշակում: Հենց տեսական հենքի վրա են ստեղծվում նոր տեղեկատվական տեխնոլոգիաները»,- փաստում է Վ. Սահակյանը:

Տեսական գիտելիքները կիրառական դաշտ տեղափոխելով՝ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստեղծել են ավելի քան 65 գիտակրթական կենտրոններ միավորող ցանց՝ ASNET.AM-ը. «Ինստիտուտն իր ASNET.AM ցանցում ստեղծել է ծառայություններ, որ չունի ոչ մի ինտերնետ-մատակարար: Օրինակ՝ ցանցի անդամները կարող են գրանցվել eduroam համաեվրոպական ցանցում, որը գործում է Եվրոպայի բոլոր բուհերում, բավական է մտնել որևէ ուսումնական հաստատություն, և սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ: Գործում է նաև file sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: ASNET.AM-ում ստեղծվել է նաև Ամպային հաշվարկների աշխատանքային միջավայր գիտաշխատողների համար: Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ, որոնք պահպանվում են ամպային միջավայրում ապահով ու գաղտնագրված»,- փաստում է Վ. Սահակյանը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում կարևորվում են մաթ. սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառական ծրագրային փաթեթների մշակումները:

Ինստիտուտը 1990-ականների կեսերից համագործակցելով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ (ՄԳՏԿ), որն աջակցում է ԱՊՀ երկրների գիտական կենտրոններին, կապեր ապահովում Եվրամիության, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Կանադայի հետ՝ ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգ ստեղծելու իր նախագիծը: Կենտրոնը աջակցել է, և ինստիտուտը ստեղծել է հարյուր քսանհինգ պրոցեսորանոց համակարգ, որն այն ժամանակ տարածաշրջանում ամենահզորն էր. «Մենք տարբեր համակարգիչներ, միացրինք իրար, ստեղծեցինք առանձին հզոր մայր համակարգիչ, որը ղեկավարում էր մյուսների աշխատանքը: Այն անվանեցինք Արմկլաստեր: 2004 թ.ԱՊՀ-ում այն զբաղեցնում էր հինգերորդ տեղը: Բայց ստեղծելու պահին երկրորդն էինք, Ռուսաստանից հետո: Այդ աշխատանքի համար արժանացանք ՀՀ նախագահի մրցանակին: Եվրոպական հանձնաժողովը որոշեց մեր կլաստերը կապել եվրոպական միջավայրի հետ: Սկսվեց նախագծերի մի նոր փուլ, որը շարունակեց ֆինանսավորել ՄԳՏԿ-ն: Ստեղծեցինք ևս չորս կլաստեր ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում, ֆիզիկայի և մեր ինստիտուտներում, նաև Վրաստանի ֆիզիկայի ինստիտուտում: Դրանք կապեցինք իրար և միացանք հարավ-եվրոպական Գրիդ միջավայրին՝ ծառայությունը անվանելով Արմգրիդ: Այդ կլաստերների հենքի վրա ծառայությունը հայկական գիտական համայնքին տրամադրում է ՏՏ պլատֆորմ»,- նշում է Վ. Սահակյանը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: Իրականացնում են մագիստրոսական ուսուցում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով. «Ամբիոնը գտնվում է մեր ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության շրջանակում վերջին տարվա ընթացքում մեր 8 մագիստրանտներ գործուղվել են ուսուցանվելու 6 ամսով /մեկ կիսամյակ/ Ֆրանսիայի Թուլուզի համալսարան: Ամեն տարի 3–4 լավագույն մագիստրոսներ ընդունում ենք ասպիրանտուրա։ Ասպիրանտուրայի ավարտից հետո նրանք աշխատաում են մեզ մոտ»,-փասում է Վ. Սահակյանը։

Վ. Սահակյանը մեր երիտասարդների գիտական պոտենցիալը շատ մեծ է համարում: Նա միայն մի մտավախություն ունի՝ երիտասարդներին չխրախուսելու դեպքում ՏՏ ոլորտում մենք լճացում կունենանք:

YerevakLur.am

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan