ՀՀԿ ցուցակը հաստատվեց. Դավիթ Շահնազարյանը առաջին տասնյակում է
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը քիչ առաջ ավարտվեց։ NEWS.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախընտրական ցուցակը հաստատվել է։
Այն գլխավորելու է Վիգեն Սարգսյանը։ Առաջին տասնյակում լինելու են Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը։ Հերթականությունը կհրապարակեն վաղը։
Քննարկել են նաեւ ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր։ Նախընտրական կարգախոսը եւս առայժմ հստակ չէ։
Նշենք, որ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը վաղն է՝ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00։ ՀՀ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9–ին։