Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նոյեմբերի 9-ին խոսել եմ ռուսաստանցի գործընկերոջս հետ․ հետո փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին․ Դավիթ Տոնոյանի Ես տեսնում եմ՝ ուր են տանում երկիրը. Սինթեզ Սաթիկ Սեյրանյանի հետ. Տեսանյութ Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Կուտակված քաղաքացիները սպասում են, թե երբ կհեռանա Փաշինյանը, որ մտնեն Սարդարապատ․ Տեսանյութ Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ուխտավորաբար Սուրբ Էջմիածին էր այցի եկել մեծահամբավ օպերային երգչուհի, արմատներով հայուհի Մարիա Գուլեգինան․ Լուսանկար, տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Նիկոլը վախեցած ա, դրա համար էլ փակել են Սարդարապատը, ամո՜թ քեզ, էս ի՞նչ բան ա. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ

Տպավորություն է՝ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով՝ փորձում են ցուցմունք կորզել. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ բաց նամակով են դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին

Պատճենները՝

 ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին

 ՀՀ ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին

 Հարգելի պարոն Փաշինյան,

Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հետհեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին:

Այս ընթացքում Սամվել Մայրապետյանի փաստաբանները բոլոր հնարավոր ատյաններին դիմել են խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, սակայն դրանք մերժվել են: Մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ եւ մտավորականներ եւս միջնորդել են ՀՀ Գլխավոր Դատախազին իրենց անձնական երաշխավորությունների հիմքով Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքով: Այս ջանքերը եւս հաջողությամբ չեն պսակվել, չնայած այն հայտնի փաստին, որ Սամվել Մայրապետյանն ունի նաեւ առողջական լուրջ խնդիր: Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով, հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելով, անձնական եւ գույքային հաշիվները կալանքի տակ առնելով՝ ցուցմունք կորզելու փորձ է արվում:

Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ եւ բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր եւ սկզբունքային անձնավորություն է: Հետեւաբար` վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի եւ որեւէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը:

Հարգանքով՝

1. Արա Թադեւոսյան, «Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն

2. Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական, քաղաքական ծրագրերի տնօրեն

3. Մերուժան Սարգսյան, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն

4. Արթուր Եզեկյան, «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն

5. Արմեն Արզումանյան, «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն

6. Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

7. Հակոբ Ավետիքյան, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

8. Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

9. Արմենիկա Կիվիրյան, News.am կայքի գլխավոր խմբագիր

10. Ավետ Դեմուրյան, Assosiated Press գործակալության հայաստանյան թղթակից

11. Աշոտ Գազազյան, Deutsche Welle մեդիաընկերության հայաստանյան թղթակից

 

Սույն բաց նամակին կարող են միանալ այլ ԶԼՄ ղեկավարներ եւ անհատ լրագրողներ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan