Տիգրան Ավինյանն ընտրություններում առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում

Այս թեմայով
- Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին
- «Միգուցե փոխվարչապետը հայտարարեր, որ Միրզոյանն ու Սիմոնյանն անբարոյականություն են քարոզել». ավարտվեց Տիգրան Ավինյանի հայցով 1-ին դատական նիստը
- Ահա սա է սելեկտիվ մարդասիրությունը, օրենքի առաջ ընտրովիությունը. Զարուհի Մեջլումյան
- Տիգրան Ավինյանն իրեն լրիվ «գորշ կարդինալ» է զգում
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Առաջադրվել եմ երկրորդ ընտրատարածքում` Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Ես Կենտրոնից եմ, բայց Երևանում որևէ վայրից առաջադրվելու տրամաբանությունը շատ սկզբունքային չէ»,-ասաց Ավինյանը:
Նա վստահեցրեց, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվեն ինքը, Արարատ Միրզոյանը, նախարարներից Արայիկ Հարությունյանը կամ այլ նախարարներ:
Հետևե՛ք մեզ Telegram-ում