Փրկել Քարահունջը. Նաիրա Զոհրաբյանն անցնում է ի գործ (լուսանկարներ)
Աշխարհի 8 հնագույն աստղադիտարաններից մեկը` 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը` Հնչող քարերը, վտանգված են։
Ինչ-որ անհասկանալի կենդանիներ որոշել են կռունկ-քլունգով պղծել աշխարհի ամենահին կոթողներից մեկը։ National Geographic-ը Քարահունջը ներառել է աշխարհի 8 ամենահին աստղադիտարանների ցանկում։ Եւ ահա տարատեսակ վանդալներ որոշել են հնադարյա քարերի` մեգալիթների տակ փոսեր փորել` պեղումների անվան տակ։ Իսկ որոշ, առավել կրեատիվ վանդալներ, որոշել էին կարմիր գույնով ներկել Զորաց քարերը։
Սթոունհենջը Մեծ Բրիտանիա է բերում տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ, իսկ մենք չենք կարողանում պահպանել Սթոունհենջից առավել արժեքավոր Քարահունջը։
Առաջիկայում ես կներկայացնեմ մարոկկացի հայտնի ներդրողի` Քարահունջը զբոսաշրջության համաշխարհային կենտրոն դարձնելու, հարակից տարածքները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, նոր աշխատատեղեր բացելու ներդումային մեծ ծրագիրը։
Ի դեպ, հանրահայտ հնագետ Գրեմ Հենքոքն այն վստահ համոզմանն էր, որ Քարահունջը շատ ավելի հին է եւ ունի
12-հազարամյա պատմություն։
Մենք փրկելու ենք Քարահունջը։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից