Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Սա անտարբերություն է, որը պետք է վերանայել». ֆրանսահայերը բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Տոնոյանին և Մխիթար Հայրապետյանին

Ֆրանսիաբնակ գրող, Սփյուռքում մի շարք մշակութային միջոցառումների կազմակերպման հեղինակ ԹՈՄ ԹԵՐԶՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոնա՛յք,

Թույլ տվեք նախեւառաջ ի դեմս ձեզ, շնորհավորել համայն հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում եւ ի սփյուռս աշխարհի, մեզ բոլորիս՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած եւ ներկայումս դեպի իրական ժողովրդապետություն տանող փշոտ ճանապարհով ընթացող թավշյա հեղափոխության առիթով։ Ցավոք սրտի, այդ օրերին մենք չէինք կարող գտնվել Երեւանում ձեր կողքին՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը եւ օգնելու ինչով կարող էինք: Հենց դրա հետ կապված մի շատ կարեւոր հարցով մարսելահայ երիտասարդների (նաեւ՝ շատ պատանիների) անունից դիմում եմ ձեզ:

Մեզ բոլորիս համար մեծ պատիվ է՝ օտար երկրում ապրելով, բաց ճակատով ներկայանալ որպես ազգությամբ հայ եւ այլազգիներին հպարտությամբ պատմել շատերին անհավանական թվացող այն ամենը, ինչ տեղի ունեցավ եւ շարունակվում է Հայաստանում։

Ներքոշարադրյալ խնդիրը խիստ կարեւոր ենք համարում մեր Հայրենիքի ապագայի առջեւ ծառացած այլ հիմնահարցերի շարքում։ Խոսքը վերաբերում է 18-27 տարեկան երիտասարդներին (նաեւ մինչեւ 18 տարեկան այն պատանիներին, որոնց ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից), որոնք ցավալիորեն զրկված են Հայրենիք ազատորեն մուտք-ելք ունենալու հնարավորությունից, քանզի ՀՀ Զինապարտության մասին օրենքը պահանջում է 18-ը լրանալուն պես ներկայանալ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության։
Գիտակցելով հանդերձ սույն Օրենքի կենսական կարեւորությունն ու անհրաժեշտությունը մեր Հայրենիքի պաշտպանության գործում, կուզենայինք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ-ից դուրս գտնվող՝ համապատասխան տարիքային խմբի երիտասարդներին առնչվող մի քանի հանգամանքների եւ մեր երկրի ապագային վերաբերող հնարավոր որոշ բացասական միտումների վրա։

1. Միայն 27-ը լրանալուց հետո երիտասարդը՝ ՀՀ օրենքով նախատեսված գումարը (մոտ ․3,600,000 դրամ) նախապես մուծելուց հետո, կարող է ազատ ելումուտ ունենալ Հայաստան։

2. Երիտասարդին, որը ինչ-ինչ պատճառներով չունի ՀՀ անձնագիր, ՀՀ դեսպանությունը (կամ հյուպատոսությունը) հրաժարվում է այդպիսին տրամադրել։ Նույն կերպ, ՀՀ ներկայացուցչությունները հրաժարվում են երկարաձգել անձնագրերի վավերականության ժամկետը։ Այսօրինակ մոտեցման հետեւանքով եւ ոչ մի օրինական փաստաթղթով չի կարող հաստատել որեւէ մեկի՝ ՀՀ քաղաքացի լինելու փաստը, ինչը ոչ միայն ցավալի է օտարության մեջ ապրող հայ երիտասարդի համար, այլեւ հարուցում է այլ խնդիրներ։

3. Մինչեւ 27-ը լրանալը Հայրենիք այցելելու նպատակով երիտասարդներից ոմանք զարտուղի, անօրինական եղանակներով փոփոխում են անվան-ազգանվան որոշ տառեր, ինչը՝ բարոյական խնդիրներ ստեղծելուց զատ, նաեւ խիստ վտանգավոր է եւ պատժելի։

4. Հայրենիք այցելելու հնարավորությունից զրկված լինելով, ապրելով օտարության մեջ, Հայաստան վերադառնալու-ներգաղթելու ցանկությունը երիտասարդի մոտ տարեցտարի նվազում է, մեծանում է ազգայինից օտարացման եւ խորթացման զգացումը։

5. Երիտասարդների զգալի մասը դրսում ժառանգում կամ ստեղծում է իր բիզնեսը, կամ տեղավորվում է որեւէ աշխատանքի (երբեմն՝ երկարաժամկետ պայմանագրով), ինչը նույնպես լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում Հայրենիքի հետ աշխույժ կապեր հաստատելու տեսակետից։

6. Մինչև 27-ը լրանալը օտարության մեջ շատերը ստեղծում են իրենց ընտանիքը (հաճախ այլազգի կին ընտրելով), ինչը երբեմն վերջնականապես փակում է Հայրենիք հետդարձի ուղիները։

 

Խնդրում ենք ձեր շահագրգիռ միջամտությունն ու մասնակցությունը՝ տանելի ելք գտնելու անլուծելի թվացող, բայց եւ թանկ արժեցող այս հիմնահարցից։ Պատրաստ ենք տարբեր կոմպրոմիսային լուծումների, ինքներս էլ ունենք որոշակի առաջարկներ։

Օրինակ, անձը կարող է ներկայանալ ՀՀ դեսպանություն, գրավոր հանձն առնել վճարելու օրենքով սահմանված գումարը՝ ամսեամիս կամ միանգամից, ապա Հայաստան անարգել ելումուտի իրավունք ձեռք բերել, հետագայում լուծելով նաեւ զինվորական հաշվառման կանգնելու ընդունելի տարբերակի հարցը։

Այլ տարբերակ․ երիտասարդը հատուկ օրենքի համաձայն կարող է գալ Հայաստան, անցնել հատուկ զինվորական պատրաստականության ծրագիր, գրանցվել պահեստազորում եւ ստանալ Հայաստան ազատ այցելելու իրավունք։
Ինչեւէ, տարբերակները կարող են լինել բազմաթիվ եւ, իհարկե, ոչ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Հուսով ենք, որ դրանցից լավագույնները մշակելով եւ լրամշակելով հնարավոր է գտնել խելացի, կոմպրոմիսային, երկուստեք ընդունելի որոշում։

Խիստ կարեւոր եմ համարում նշել որ, շատ հաճախ երիտասարդները օրերը հաշվելով սպասում են 27ը լրանալուն, բայց բախվում են նույն օրենքին, քանի որ օրենքը, որը գործում է մինչեւ 2019թ. ամեն տարի թարմացման եւ վերահաստատման սկզբունք ունի, ինչը երբեք տեղի չի ունեցել ժամանակին։ Այս պահին ՀՀ-ից դուրս կան, եթե ոչ հազարավոր, ապա հարյուրավոր տղաներ, որոնք ծնվել են 1991 թվականին եւ արդեն 27 տարեկան են։Դա հենց այն երկար սպասված տարիքն է, որը թույլ է տալիս, ըստ օրենքի, կատարել վճարում եւ վերադառնալ Հայաստան, սակայն ամբողջ տարին անորոշության մեջ մնալուց հետո միայն հիմա է՝ նոյեմբեր ամսին քննարկման դրվում 1991թ.-ին ծնված զինակոչից «խուսափած» երիտասարդների հարցը։ Երկարացնել այս օրենքը եւ թողնել անփոփոխ նշանակում է շարունակել անտեսել մնացած բոլորին, ովքեր կրկնում եմ՝ ինչ-ինչ պատճառներով բնակություն են հաստատել արտերկրում։ Կարեւոր բացթողում կա նաեւ այնտեղ, որ նրանք, ում 27-ը լրանում է տարեսկզբին, ստիպված են լինում սպասել մինչեւ տարեվերջ։ Սա ուղղակի անտարբերություն է, որը պետք է վերանայել հնարավորինս արագ։
Անհամբերությամբ եւ Հայրենիքի կարոտով սպասում ենք ձեր շահագրգիռ մոտեցմանը՝ բոլորիս համար խիստ կարեւոր այս հարցին։

Նախապես հայտնում եմ շնորհակալություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan