Ինչու՞ են Ալիևն ու Մամեդյարովը ոգևորված Արցախի հարցով, և ի՞նչ բացատրությունով է հանդես գալու Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը.ֆոտոշարք Ո՞րն էր Միքայել Մինասյանի գլխավոր մեսիջը` ուղղված հանրությանն ու իշխանություններին Բիշկեկում հակաչինական ցույց են ցրել. տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան ԱԺ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է՝ ուղիղ ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան
ԼՐԱՀՈՍ
Ինչու՞ են Ալիևն ու Մամեդյարովը ոգևորված Արցախի հարցով, և ի՞նչ բացատրությունով է հանդես գալու Փաշինյանը Վրաստանում «խոզագրիպի» զոհերի թիվը հասել է 18-ի Արտակարգ դեպք Երևանում. մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, հակառակ դեպքում սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել Բոլոր արագաչափերը պետք է հանվեն․ Փաշինյանի մեծ սուտը (տեսանյութ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը.ֆոտոշարք Տնօրինությունն աշխատակիցներին ստիպել է քայլել ծնկաչոք Ո՞րն էր Միքայել Մինասյանի գլխավոր մեսիջը` ուղղված հանրությանն ու իշխանություններին Հանրապետությունում H1N1 հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ. ԱՆ Դիտարկում ենք «Խաղաղ գործընթացի մասին» համաձայնագրի առաջադրումը. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտե Փաշինյանն անձայն զրուցեց քաղաքացիների հետ Նոր խորհրդարանի հին բարքերը Սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը. Արփինե Հովհաննիսյանը` Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին Լույս չի լինի Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը Եթե պարզվի, որ Հարությունյանը Հայաստանը լքած լինի, այդ դա կլինի արդեն հետաքրքիր կինո ու լիքը հարցեր կլինեն իշխանությանը Ավտոճանապարհներին ձյուն և բուք է Սկանդալային նշանակում. Ավետ Ադոնցը՝ ԱԳ փոխնախարա՞ր Բիշկեկում հակաչինական ցույց են ցրել. տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են» Ինչո՞ւ չի վերագործարկում «Թեղուտը», կառավարությունը մեղքը գցում է ՓԲԸ-ի վրա է. Ինչու է Ադրբեջանը վերջին ամիսներին «տազ արել». ՊՆ-ում կոնկրետ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյանին դատի են տվել. ինչ է արել հրաժարական տալուց առաջ «Սուպերնախարարության» նորամուտը՝ դրսում. Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման» «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին Ինչու են Կառավարության շենքում հսկողությունն ավելի խստացրել Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան ԱԺ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է՝ ուղիղ Ռուբինյա՞ն, թե՞ Իգիթյան. Ով է գլխավորելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Արամ Հարությունյանի` սահմանը հատելը կարող էր կանխվել. «Հրապարակ» Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին. «Ժամանակ» 2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել. Լուսանկար Վարորդը ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան Փաշինյանը իր հետ քայլողներին կարգեց սենատում որպես պատգամավոր. Շարմազանով. Տեսանյութ Քաղաքապետը կատակո՞ւմ է Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ «Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը» Երեխաները բուժօգնություն են ստացել փրկարարների օգնությամբ А король-то голый... Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Փայլանի հարցը թուրք նախարարին. «Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել» Բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել Վրաստանում կարմրուկի համաճարակի վտանգ կա ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԱԺ ներկայիս կազմն ընտրված է հասարակությանը մտածված կերպով շեղելու համա՞ր ՀՔԾ-ն հրապարակել է իր որոշումը Արամ Հարությունյանի վերաբերյալ. հայտարարվել է նաև հետախուզում Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ հանրապետության ողջ տարածքում. Լարսում՝ կուտակումներ Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր վտանգների մասին Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը Շիրակի մարզում կաթվածահար վիճակ է. մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ (լուսանկար) Այս տարի Մյունխենի խորհրդաժողովի թեմաները կդառնան ԵՄ-ի շահերը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Բեռլուսկոնին իր թեկնածությունը կառաջադրի Եվրախորհրդարանում. ANSA Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ Բացառվում է, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվեն. ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Ավելի ուժեղ հեղափոխություն կանենք. Տեսանյութ Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել ՃՏՊ Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորն արգելափակվել են մեքենայի մեջ. կան տուժածներ Բաքվում փոթորիկ է Հանրապետության տարածքում ձյուն և բուք է Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Վստրեչի Ապերի վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Ուղիղ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին. Տիգրան Աթանեսյան «Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան (տեսանյութ) ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան Սասունը՝ ԵԿՄ նախագահ, Ծառուկյանի Էդոն «գրավել» է Մանվելի սենյակը, անպաշտոն Գևորգ Կոստանյանը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արտագաղթի կանխման` «Lydian Armenia»- բանաձևը Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից (տեսանյութ) Վանեցյանը՝ ԱԱԾ-ի՝ Կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու մասին (Տեսանյութ) Պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին
Հարցում

Ես հաստատ առաջադրվելու եմ. Մարգարիտ Եսայան

Ամենայն հավանականությամբ, իշխող նախկին կուսակցությունը՝ Հանրապետականը, կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այժմ թեկնածուների փնտրտուքների մեջ է, չնայած շատ են հնչում կարծիքներ, որ ՀՀԿ-ն նույնիսկ շանսեր չունի խորհրդարանում հայտնվելու համար: Հաշվի առնելով ՀՀԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի փոփոխոթյունների տապալումը` ռեյտինգային ընտրակարգի մնալը ձեռք է տալիս այդ կուսակցությանը, քանի որ կուսակցությունում դեռ կան մարդիկ, ովքեր առանձին տարածքներում կարծում են, որ համբավ ունեն եւ կարող են բավականաչափ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար:

Թեպետ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության մեծ մասին թվում է, թե Հանրապետականի շանսերը անհույս են, սակայն հարցումներ կան, որոնք ցույց են տալիս, որ տվյալ ուժը խորհրդարանում կարող է նույնիսկ երկրորդ ուժը լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո: Օրինակ, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով ՀՀԿ-ի շանսերի մասին, ասել է, որ նրանց շանսերն այդքան անհույս չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Չնայած իշխանությունների եւ վարչապետի լուրջ վարկանիշին, որը հազիվ թե նվազի այս կարճ ժամանակում` ամեն դեպքում, կա որոշակի խումբ, որը նախկին իշխանությունների օրոք նրանց սոցիալական բազան էր: Նրա խոսքով` դա բիզնեսն է, վերնախավի մի մասը, նրանց հետ կապված մարդիկ: Այդ ամենը որոշակի տոկոս են կազմում, եւ նրանք են ՀՀԿ էլեկտորատը: «Հարցն այն է, թե որքանով ՀՀԿ–ին կհաջողվի համախմբել նրանց, եթե, իհարկե, նրանք մասնակցեն ընտրություններին»,- հավելել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ունեցած շանսերի մասին խոսել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

-Տիկի՛ն Եսայան, արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում:

-Այո, իհարկե առաջադրվելու եմ: Բոլոր այն թեկնածուները, ովքեր լինելու են համամասնական ցուցակում, առաջադրվելու են նաեւ ռեյտինգայինով. այդպիսին է պայմանավորվածությունը:

-Արդեն հայտնի է, որ կան ՀՀԿ նախկին ներկայացուցիչներ, ովքեր լինելու են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան: -Ճիշտ ասած` որեւէ տեղեկություն չունեմ, թե ով որ ցուցակում է լինելու: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ընտրությունը կատարում: Գիտեք իմ բնավորությունը: Ես չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել: Ցանկացած մարդու որոշում հարգում եմ: Թող իրենք որոշեն` որտեղ կլինեն, ում հետ կլինեն եւ ոնց:

–Հանրապետական կուսակցությունից մեծ արտահոսք է սկսել: Մտավախություն չունե՞ք, որ դա շարունակական կլինի:

-Ովքեր պետք է գնային, արդեն գնացել են: Ովքեր մնացել են, նրանք մնալու են ընդմիշտ:

-Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Եթե լավ աշխատենք, եթե ճիշտ աշխատենք, եթե ազնիվ ու անկեղծ լինենք մարդկանց հետ, եթե մենք ինքներս մեր սխալներն ու թերությունները ներկայացնենք ազնվորեն եւ կեղծավորություն չանենք, կարծում եմ, որ շանսերը վատ չեն լինի, բավականին լավ կլինեն: Ըստ իս` թիվ մեկ պայմանը անկեղծությունն է: Եթե կարողանանք էդպես աշխատել ընտրողների հետ, ամեն բան լավ կլինի: -Ձեր նշածները ե՞րբ պետք է երևան:

-Կերեւան քարոզարշավի ընթացքում: Այդ ժամանակ կլինեն բակային, ընդհանուր հանդիպումներ, գուցե նաեւ բանավեճեր: Դա դեռ հստակ չգիտեմ, որովհետեւ հիմա այդ փաստաթղթային մասերով ենք զբաղված: Բայց էլի եմ ասում` ընտրողի հետ պայմանը պետք է լինի անկեղծությունը: Վստահ եմ` շատ կան մարդիկ, ովքեր մեզ հետ են, մեզ հետ են լինելու ապագայում եւ մեզ հաստատ ձայն են տալու: Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն: Չէի ասի, որ շատ մեծ են մեր շանսերը, բայց հույս ունեմ` մենք ունենք նորմալ շանսեր: Այսօր Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական ուժ բարձր շանսեր ունի

–Ինչի՞ հետ է դա կապված:

-Դա կապված է միայն մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչքան ձայն կստանա «Իմ քայլը» դաշինքը, դա միայն նրանն է, կրկնում եմ` բացառապես նրանը: Այս պահին Հայաստանում անձի պաշտամունք կա, եւ այդ անձը կստանա բոլոր այն ձայները, որը կստանա ինքը:

–Ովքե՞ր են լինելու Ձեր ցուցակներում: Նոր դեմքեր կտեսնե՞նք:

-Ճիշտն ասած` ցուցակը չեմ տեսել եւ չգիտեմ` ովքեր են լինելու: Ես միայն իմ մասով կարող եմ ասել, որ հաստատ առաջադրվելու եմ: Ընտրողների հետ ազնիվ եմ լինելու: Այն ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրվելու, մարդիկ ինձ կտեսնեն, կլսեն, մեծ հույսեր ունեմ, որ կհավատան եւ ձայն կտան:

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan