Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Թուրքական «Anka» լրատվական գործակալությունը դադարեցրել է գործունեությունը

Թուրքիայում հերթական լրատվամիջոցն է փակվել։ Անկախ լրատվության ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Anka» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Նշվում է, որ լրատվամիջոցի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են։

«Anka»-ն հիմնադրվել էր 1972թ․՝ որպես այլընտրանք պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Գործակալության հիմնադիր Ալթան Օյմենի խոսքով՝ «Anka»-ին սնանկության հասցրած պատճառների թվում գլխավորը երկրում տիրող քաղաքական մթնոլորտն է։

«Mynet.com» լրատվական գործակալության հավաստմամբ՝ ներկայումս Թուրքիայում ընդդիմադիր դաշտը ներկայացնող կամ անկախ հանդես եկող շատ փոքրաթիվ լրատվամիջոցներ են շարունակում գործել։ Մյուսները կամ անցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչների վերահսկողության տակ, կամ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018թ․ զեկույցում Թուրքիան հայտնվել է «անազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում։ Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ) կազմակերպության կազմած մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան 180 երկրների ցանկում 157-րդ տեղն է զբաղեցրել։

Համեմատության համար նշենք, որ ԱԶԿ-ի իշխանության եկած 2002թ․ Թուրքիան ներառվել էր «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում, իսկ մամուլի ազատության ինդեքսում 99-րդ հորիզոնականում էր։

Հիշեցնենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցները միավորող «Doğan Grup» ընկերությունների խումբը 2018թ․ մարտի 21-ին 926 մլն դոլարով վաճառվել էր իշխանությանը մոտ կանգնած «Demirören Holding»-ին։ Դրանով թուրքական լրատվամիջոցների զգալի մասը, փաստորեն, անցել էր իշխանամետ ուժերի անմիջական վերահսկողության ներքո։ «Doğan Grup» -ի մեջ են մտնում «Kanal D», «CNN Türk», «Tv2», «Dream TV», «Dream Türk» հեռուստաընկերությունները, «Hürriyet», «Posta», «Fanatik», «Hürriyet Daily News» պարբերականները և մի շարք այլ լրատվականներ։

Հուլիսի 5-ին իր 10-ամյա գործունեությունը դադարեցրել էր «Habertürk» թերթը։ Իսկ նոյեմբերի 1-ին «Demirören Holding»-ը հայտարարել էր իր գնած «Vatan» թերթի գործունեությունը դադարեցնելու մասին։

Աղբյուր` Ermenihaber.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan