Զարմանալի է, երբ պրակտիկան շարունակվում է Հայկ Մարությանի մասնակցությամբ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ Տարոն Մարգարյանի բարձր մասնակցությամբ Երևանում ինչ-որ միջին վիճակագրական պուրակներ էին բացվում, հասկանալի էր՝ նպատակը պրոպագանդան էր, ցույց տալու, թե իբր քաղաքապետը գործ ա անում քաղաքաի ու քաղաքացիների համար: Մինչդեռ հարց ա առաջանում` լավ էդ միջին վիճակագրական պուրակների բացումն էդ ինչ մի իրադարձություն ա, որ պետք ա լինի քաղաքապետի մասնակցությամբ: Զարմանալի ա, երբ պրակտիկան շարունակվում ա Հայկ Մարությանի մասնակցությամբ: Վերջ դրեք էդ զուտ քարոզչական գործողությանը»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը: