ՔՊ ցուցակի վերջնական շտկումները՝ այսօրվա նիստում. Փաշինյանը ևս ներկա է լինելու
Hraparak.am -ի տեղեկություններով՝ այս պահին տեղ է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստը, որի ընթացքում ներկայացվելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու ընտրական ցուցակը, որը վերջնական շտկումների է ենթարկվելու այսօր։
ՔՊ-ի խոսնակ Վահան Կոստանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նիստը դեռ տեղի չի ունեցել եւ նախատեսվում է անցակցնել առաջիկա ժամերի ընթացքում։
Կոստանյանի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվելու է ընտրական ցուցակը։ Հարցին՝ վերջնական ցուցակը պատրա՞ստ է, նա նշեց՝ դեռ ոչ, այն պետք է ներկայացվի վարչությանը․«Վարչությունը պետք է հաստատի ցուցակը, քննարկում լինելու է ԱԺ ընտրությունների կոնտեքստում։ Ընդհանուր քննարկում է տեղի ունենալու»։
Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ ընտրական ցուցակում ընդգրկված են լինելու բոլոր նախարարները։