Շիրակի մարզում ՔՊ-ն կառաջադրի ռեյտինգային 15 թեկնածու. մարզպետ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Շիրակում, իմ կարծիքով, կունենա 15 ռեյտինգային թեկնածու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ հավելելով իր մասնակցության հարցը դեռ քննարկվում է:
«ՔՊ-ն մեծ շանսեր ունի Շիրակում։ Այս ընթացքում գրասենյակներ են բացվել, ունենք բարձր վարկանիշ։ 600 աշխատատեղեր ավելացել են, բողոքներ կան, դժգոհում են՝ անօթևանության խնդիր կա, կառավարությունը հարցը քննարկում է՝ ինչպես լուծում տա խնդրին։ Սոցիալական խնդիրները հիասթափության պատճառ չեն, քանի որ մարդիկ հասկանում են՝ 30 տարում կուտակված խնդիրները հնարավոր չէ մի քանի ամսում լուծել»,- շեշտեց Շիրակի մարզպետը։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքին՝ Շիրակի մարզպետը ընդգծեց, որ լրագրողներից է լսում, որ Սամվել Բալասանյանն ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց չի աջակցելու։