Ոստիկանությունը համատարած էվակուացնում է մայթերին կայանած ավտոմեքենաները
Վերջին ամիսներին հաճախակիացել են քննարկումներն այն մասին, որ վարորդների մի ստվար հատված սկսել է բացահայտ և միտումնավոր խախտել ճանապարհային երթևեկության կանոնները:
Համաձայն շրջանառվող լուրերի, քաղաքացիներն անընդհատ ահազանգում են ոստիկանություն և տեղեկացնում, որ վարորդները կայանում են մայթերին, հետիոտների համար նախատեսված անցումներին, չեն զիջում հետիոտներին, վարում են արագ և այլն:
Այսօր Երևանի տարբեր հատվածներում ոստիկանությունը մայթերին և չթույլատրված վայրերում կայանած մեքենաները տարհանելու հատուկ ծառայություն է անցկացնում:
Ասում են, որ ՃՈ աշխատակիցները և կարմիր բերետավորները լայնածավալ միջոցառումներ են սկսել հատկապես Աբովյան փողոցում և հարակից տարածքներում:
Ասում են նաև, որ հատուկ գործողություններն իրականացվում են քաղաքացիների զանգերի հիման վրա: