Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նախագահ Մակրոնի դեմ ծրագրվող հարձակում են կանխել
Ֆրանսիայի իրավապահները վեց հոգուց կազմված մի խումբ են ձերբակալել, որի անդամները հարձակում էին ծրագրում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տեղեկացրել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:
Այս տեղեկությունների համաձայն, ձերբակալությունները իրականացվել էին Իզեր, Մոզել և Իլ-ի-Վիլեն շրջաններում` Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում: Ծրագրվող դավադրությունը ֆրանսիացի իրավապահները «բռնարարք իրականացնելու վատ կազմակերպված փորձ» են որակել:
Ֆրանսիական BFM TV հեռուստակայանի տվյալներով, ձերբակալվածները ծայրահեղ աջ հայացքների տեր են: Անկախ աղբյուրները առայժմ այս տեղեկատվությունը չեն հաստատում, այս մասին գրում է «Ազատությունը»: