Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Զինդատախազությունը ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում էական խախտումներ է բացահայտել

ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող պատճառները և պայմանները, զորամասերի տրանսպորտային միջոցների, տեխնիկական և այլ սարքավորումների շահագործման օրինականությունը, պետությանը պատճառված և չվերականգնված վնասների առկայությունը, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման հանգամանքները։

2018թ. առաջին կիսամյակում ընտրանքային կարգով կատարված 11 ուսումնասիրություններից 10-ով արձանագրվել է խախտումներ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ։ Ուսոմնասիրությունների արդյունքներով 7 խախտման դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվել, որ արձանագրված խախտումները, չարաշահումները և թերացումները վերաբերում են ծառայությունների կազմակերպման գրեթե բոլոր օղակներին՝ նյութական միջոցների ընդունում, պահպանում, բաշխում, օգտագործում և այլն։

Մասնավորապես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանանության բաժնի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի վերանորոգման առանձին ծառայությունների պայմանագրային գներն ուռճացված բնույթ են կրել կամ վերանորոգման մի ծառայությունը փաստաթղթերում ներկայացվել է կրկնակի՝ ներառված լինելով մեկ այլ աշխատանքի մեջ:

Թվով 5 զորամասերում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2015-2018թթ ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, ծանր տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների չկատարած երթերի, աշխատանքների համար ձևակերպվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ծախսագրվել է մեծ քանակությամբ վառելիք, վազքաչափի տվյալներում հավելագրվել են կիլոմետրեր, ներկայացվել իրականում չկատարված աշխատանքներ: Դրանց հետևանքով պետությանը յուրաքանչյուր դեպքով պատճառվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի վնաս։ Կատարված ուսումնասիրություններից միայն մեկի արդյունքում պետությանը պատճառված վնասի նախնական չափը կազմում է շուրջ 23մլն դրամ: Այս դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 375-րդ հոդվածի տարբերի մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, իրականացվում է նախաքննություն:

Մեկ այլ զորամասում կատարված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, ընդերքօգտագործման իրավունքի բացակայության պայմաններում, մեծ քանակությամբ դիզվառելիքի ծախս ներկայացնելով, իրականացվել է կարմիր ավազի տեղափոխում, որի մեծ մասի՝ 14.646.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ծավալի ավազի գտնվելու վայրի և օգտագործման նպատակի մասին տվյալներ չկան, ինչը կարող է վկայել նաև իրականում ավելի քիչ ծավալով կարմիր ավազ տեղափոխվելու և 2.582.300 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դիզվառելիքը հավելագրելու մասին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ նաև տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի պահեստամասերի ձեռքբերման նպատակով երկու կազմակերպությունների հետ կնքված 403.699.900 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով պայմանագրերի գնման առարկաների գները ուռճացված են։ Եզակի չեն եղել դեպքերը, երբ միևնույն ապրանքատեսակները մատակարար կազմակերպության կողմից այլ կազմակերպությունների վաճառվել են ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրային գներից էականորեն ցածր գներով: Այս ուսումնասիրության արդյունքները ևս ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչություն:

Հայտնաբերված խախտումների առնչությամբ ՀՀ զինվորական դատախազը հաղորդում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին։ Բացի այդ, ԶՈՒ ինժեներական զորքերում և զորամասերի համապատասխան ծառայություններում, մյուս ոլորտներում պետական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով կայազորների զինվորական դատախազություններին տրվել են մի շարք հանձնարարություններ: Մասնավորապես խնդիր է դրվել ուսումնասիրությունների ընթացքում սերտորեն համագործակցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների և այլ օպերատիվ մարմինների հետ, օգտագործել պետության գույքային և ոչ գույքային շահերի խախտումների վերաբերյալ այդ մարմիններից ստացված օպերատիվ տեղեկությունները, դրանց հիման վրա ծրագրել հետագա գործողությունները: Բացի այդ, հանձնարարվել է նաև ուսումնասիրությունների արդյունքում քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հետևողական լինել պետության գույքային շահերին վնաս պատճառած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դատախազական ներգործության բոլոր միջոցների գործադրմամբ պետությանը պատճառված վնասների լիարժեք վերականգնումն ապահովելու հարցում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan