Ֆրանսիայի վարչապետի նստավայրի բակում հայտնաբերել է ժանդարմերիայի 45-ամյա աշխատակցուհու դին
Ֆրանսիայի վարչապետի աշխատանքային նստավայրի՝ Մատինյոնյան պալատի անվտանգության ծառայությունը երկուշաբթի առավոտյան առանձնատան բակում հայտնաբերել է ֆրանսիական Ազգային ժանդարմերիայի Հանրապետական գվարդիայի 45-ամյա աշխատակցուհու դին, որի պարտականությունների մեջ էր մտնում պալատի անվտանգության ապահովումը: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ Agence France-Presse-ին հղումով:
Գործակալության տվյալներով՝ ժանդարմի դին հայտնաբերվել է տեղական ժամանակով ժամը 09:30-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 11:30-ին): Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դիակի մոտ հայտնաբերվել է նաև իրավապահի ծառայողական ատրճանակը:
Այս պահի դրությամբ կնոջ մահվան հիմնական վարկածն ինքնասպանությունն է: Նշանակվել է հետաքննություն, որը կվարի Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գլխավոր տեսչությունը:
Նշվում է, որ վարչապետ Էդուարդ Ֆիլիպն այդ օրը չի գտնվել աշխատավայրում, քանի որ կիրակի նա աշխատանքային այցով գտնվել է Նոր Կալեդոնիայում, որտեղ նախորդ օրն անցկացվել էր խաղաղօվկիանոսյան արշիպելագի անկախության հանրաքվեն:
Աղբյուրը՝ Tert.am