Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞...
17
Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Պատերազմ Արցախում
Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած» Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը

Սրտի առիթմիա. որոնք են պատճառները ու ի՞նչ բուժում է անհրաժեշտ (ֆոտոշարք)

«Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված բժշկական կենտրոնն այն եզակի բուժ. հաստատություններից է Հայաստանում, որտեղ կարելի է սրտի հետ կապված խնդիրների դեպքում համալիր բուժում ստանալ՝ սկսած նախնական հետազոտությունից մինչև վիրաբուժական ամենատարբեր միջամտություններ:

Առիթմիաների նախանշաններ, պատճառների ու բուժման եղանակների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է «Քանկոր» ԲԿ-ի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Վահե Սարգսյանի հետ:

Ի՞նչ է առիթմիան ու որոնք են պատճառները:

Առիթմիան սրտի ռիթմի բացակայությունն է կամ բնականոն աշխատանքի խանգարումն է: Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա առիթմիայով օրգազիզմը ազդակ է տալիս, որ ինչ-որ բան այն չէ, ու կա կարիք դիմելու մասնագետի: Առիթմիաների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բուն սրտային, այնպես էլ արտասրտային խնդիրները: Սրտային խնդիրներից կարող են լինել սրտամկանի բորբոքային հիվանդությունները /միոկարդիտներ/, տարբեր պատճառներից առաջացած սրտային անբավարարությունը, սրտամկանի ինֆարկտը: Բարեբախտաբար, մեր բժշկական կենտրոնը մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն է, կարող ենք իրականացնել սրտաբանական ցանկացած հետազոտութուն ու միջամտություն, դուրս բերել պացիենտին սուր վիճակից ու անցնել բուժման հաջորդ էտապին:
Իսկ արտասրտային պատճառներից հատկապես կուզեի նշել վահանագեղձի հիվանդություններըը, էնդոկրին համակարգի այլ շեղումները, աղեստամոքսային համակարգի խանգարումներ, որոնց դեպքում առիթմոլոգիական հսկողությամբ պացիենտը ստանում է բուժում նաև համապատասխան նեղ մասնագետի մոտ, քանի որ եթե չլուծվի այս խնդիրները, սրտի զարկերն էլ էլ չենք կարողանա լիարժեք կարգավորել:

Ի՞նչ հիմնական գանգատներով են Ձեզ դիմում:

Մեզ մոտ հաճախ գալիս են՝ գանգատվելով սրտի անկանոն աշխատանքի ու անգամ սրտի կարճատև դադարների զգացումից: Լինում են նաև դեպքեր, երբ մարդու մոտ հանկարծակի առաջանում են արագ սրտխփոցներ ու անցնում: Եթե սրտի աշխատանքը նորմայից արագ է կամ դանդաղ, դա կարող է նախաուշագնացության վիճակի կամ ուշագնացության պատճառ դառնալ, կարող է անգամ հանգեցնել սրտի կանգի: Բնականաբար այս բոլոր դեպքերում էլ բժշկական միջամտության կարիք է զգացվում:
Եթե հիվանդը նման նախանշաններով գալիս է Ձեր բաժանմունք, ի՞նչ առաջնային քայլեր եք իրականացնում:
Կախված իրավիճակի հրատապությունից՝ պետք է հասկանալ ինչն է սրտի բնականոն աշխատանքի խանգարման պատճառը: Դրա համար նախ իրականացնում ենք էլեկտրոսրտագրություն և էխոսրտագրություն, լաբորատոր հետազոտութուններ: Եթե տեսնում ենք կա անհրաժեշտություն, նաև անցնում ենք հոլտեր քննության իրակացման: Հոլտեր քննությունը սարքավորում է, որը տեղադրվում է հիվանդի կրծքավանդակի արտաքին մակերեսին և 24 ժամ շարունակ հսկում է և գրանցում սրտի աշխատանքը, ապա այդ ամբողջ տվյալները վերծանում ենք և կարողանում՝ եզրակացություն անել՝ մեկ օրվա կտրվածքով ին՞չ առիթմիաներ են եղել, ո՞ր ժամերին են եղել և արդյո՞ք կապված են եղել որոշակի կլինիկական վիճակի հետ, թե ոչ:

Կատարում ենք նաև Reveal իմպլանտացիա: Դա ճկույթի մեծության սարքավորում է, որը տեղադրվում է մաշկի տակ և մինչև երեք տարի տևողությամբ գրանցում սրտի ռիթմը: Կիրառում ենք այն դեպքում, եթե մեկ օրում հնարավոր չէ որսալ առիթմիան կամ ուզում ենք երկարատև հսկողություն իրականացնել: Սարքավորմանը կարելի է միանալ հեռակառավարվող հատուկ սարքի միջոցով և ստանալ ամբողջ ինֆորմացիան սրտի աշխատանքի մասին: Բացի առիթմիան հայտնաբերելուց, սարքի կիրառումը ունի ևս մեկ նպատակ՝ անհրաժեշտության դեպքում փոխել դեղորայքային բուժման տակտիկան: Առհասարակ առիթմիաների դեպքում մենք միշտ հակված ենք նախ ընտրել կոնսերվատիվ դեղորայքայինը: Եթե կոնսերվատիվ տարբերակով հնարավոր չի լինում սրտի ռիթմը պահել մշտական նորմալ վերահսկելի մակարդակում, դիմում ենք միջամտական ճանապարհին:

Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի բաժանմունքը ու միջամտական ի՞նչ մեթոդներ եք կիրառում:

«Քանկոր» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիայի ծառայությունը հագեցած է աշխարհում առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Medtronic, Biotronic ընկերութունների սարքավորումներով, ու կարող ենք լիարժեք օգնություն ցուցաբերել մեր պացիենտներին:
Եթե հիվանդի սիրտը կյանքի հետ անհամատեղելի արագ ռիթմով է զարկում կամ առաջանում է սրտային անբավարարություն, տեղադրվում են կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ, որոնք շոկ առաջացնելու սկզբունքով կարգավորում են սրտի աշխատանքը: Եթե սրտանկանի ինֆարկտի հետևանքով պացիենտի մոտ առկա է հաղորդչականության խնդիր, այսինքն՝ սիրտը շատ դանդաղ է աշխատում և կանգի ռիսկ կա, շտապ կարգով տեղադրվում է սրտի ժամանակավոր խթանիչ, որը մեզ հնարավորություն է տալիս երկարաձգել օրեր և տեսնել արդյո՞ք սրտի ռիթմը վերականգնվում է, թե ոչ: Եթե վերականգնվում է, մենք սարքը հեռացնում ենք, եթե ոչ՝ պացիենտը նախապատրաստվում է սրտի մշտական խթանիչի (Pacemaker) տեղադրման՝միախոռոչ կամ երկխոռոչ: Սրտի մշտական խթանիչների տեղադրման կարիք է լինում նաև այն դեպքում, երբ մարդու մոտ առկա են սրտային անբավարարության խրոնիկ խնդիր, որը ևս անհամատեղելի է կյանքի հետ:

Այս սարքերի կիրառումը անհամեմ նվազեցնում են հանկարծամահության վտանգը:
Ըստ ցուցումի՝ իրականացնում ենք նաև կարդիովերսիա, որը սրտի աշխատանքի և սրտի ռիթմի վերաթողարկումն է: Երկու տարբերակ ենք կիրառում՝ դեղորայքային և էլեկտրական: Դեղորայքայինի դեպքում մենք փորձում ենք միայն դեղորայքով ռիթմը վերականգնել:Եթե դեղորայքով չի հաջողվում կարգավորել և տվյալ առիթմիան որոշակի վաղեմություն ունի, ստացիոնար պայմաններում կատարվում է էլեկտրական կարդիովերսիա: Պացիենտին 5-6 րոպե տևողությամբ քնեցնում ենք և էլեկտրական լիցք անցկացնում կրծքավանդակի միջով՝ սրտով, և սրտի աշխատանքը վերաթողարկվում է: Սա հիմնականում շողացող առիթմիաների դեպքում է իրակացվում: Շողացող առիթմիան նախասրտերի անկանոն, հաճախ արագ աշխատանքն է, որը հանգեցնում է սրտի անկանոն աշխատանքի ու տարիների ընթացքում հանգեցնում սրտային անբավարարության:

Մեկ անգամ բուժելով առիթմիան՝ կյանքի հետագա ընթացքում այն լիարժեք բուժվու՞մ է:

Կախված առաջացման պատճառներից: Կան առիթմիաներ, որոնք կապված են հավելյալ անցուղիների խնդիրների հետ, որոնք նորմայում չպետք է լինեն, բայց տվյալ պացիենտի մոտ բնածին առկա են: Դեղորայքային անարդյունավետության դեպքում կիրառում ենք այդ ուղիների մեխանիկական փակման տարբերակներ: Կան նաև այնպիսի առիթմիաներ, որոնք առաջացել են կյանքի ընթացքում, որոշակի հիվանդությունների հետևանքով և ինչու՞ ոչ օրգանիզմի ծերացման հետևանքով: Այս պարագայում միջամտությունից հետո էլ հիվանդը պետք է շարունակի սիստեմատիկ որոշակի դեղորայք օգտագործել:

Մի փոքր խոսենք նաև բժշկի աշխատանքի մասին. ո՞ր հատկանիշներն են առաջնային, որպեսզի բժիշկն իր գործի վարպետը դառնա:

Բժիշկն առաջին հերթին պետք է փորձի համատեղել բժիշկ և մարդ հասկացությունները: Քո մեջ այս երկու տեսակները չպետք է տարանջատվեն, այլ հակառակը՝ երկուստեք գործեն: Ըստ իս՝ բժիշկը մի փոքր տարբերվող, յուրատիպ խառնվածք պետք է ունենա, որը տարիների ընթացքում դառնում է կենսակերպ: Սեր, սեր, սեր… անշահախնդիր սեր է պահանջվում այս մասնագիտության մեջ: Լավ բժշկի բանաձևն ինձ համար հետևյալն է՝ լավ կրթություն, միշտ առաջ գնալու ցանկություն, աշխատասիրություն, վարպետություն: Շատ եմ կարևորում նաև բարությունը:

Բժիշկ Սարգսյան ինչու՞ նախընտրեցիք «Քանկոր»-ն այլ բուժհաստատությունների կողքին:

Մենք թիմ ենք և թիմային աշխատանքը մեզ մոտ լավ է ստացվում: Իսկ մեր տնօրենի՝ ՀՀ-ում ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիր Շահեն Խաչատրյանի բազմամյա փորձը և մասնագիտական որակներն այս ոլորտում որպես փարոս ուղղորդում են մեզ առաջ:

Շահեն Խաչատրյանը, լինելով Բժշկական համալսարանի Ինտերվենցիոնալ սրտաբանության ամբիոնի ղեկավարը, իմ մեջ մեծ սեր առաջացրեց դեպի այս մասնագիտությունը: Իմ օրդինատուրան ես շարունակեցի հենց իր ղեկավարած ամբիոնում: Եվ շատ ուրախացա, որ հետո առաջարկ ստացա աշխատելու Քանկոր սիրտ-անոթային կենտրոնում: Իսկ երբ սիրում ես աշխատանքն ու աշխատում հանգիստ ու բարեկամական մթնոլորտում ՝ իրար աջակցելով ու հանուն պացիենտի առողջության համատեղ պայքարելով, կարծում եմ, որ արդյունքը միշտ հրաշալի է լինում:

 

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan