Հնդկաստանում կայծակի հարվածից 107 ոչխար ու այծ է սատկել
Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում կայծակի հարվածից 107 ոչխար ու այծ է սատկել, 10-ից ավելի կենդանի՝ տուժել: Միջադեպը տեղի է ունեցել Ռաջուրի լեռնային տեղանքում, այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում անելով NDTV-ին:
Հաղորդվում է, որ կենդանիները պատկանել են Բաքերվալ ընտանիքին:
Նշվում է, որ այս դեպքն առաջինն է ընթացիկ տարում: