Պահանջում ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ (տեսանյութ) Զոհերի հարազատների հասցեին տրվել են սեռական հայհոյանքներ. ծնողները ոտքերով հարվածում են շենքի դռանը. Տեսանյութ Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
18
Քաղաքացիները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին․ ՈւՂԻՂ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին Թուրքիան մերժում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «հանգչել խաղաղությամբ». Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում․ ուղիղ Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անում Երևանում․ ՈւՂԻՂ Ինչ է լինելու շարժման հաղթանակից հետո. Բացօթյա քննարկում Ֆրանսիայի հրապարակում փորձագետների մասնակցությամբ. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ոստիկանության աշխատողները քիչ առաջ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձից ավելի Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով․ փորձագետ Քաղաքացիները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին․ ՈւՂԻՂ Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․Աննա Գրիգորյան. Տեսանյութ Պահանջում ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ (տեսանյութ) 3,5 ժամում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 414 հոգի, իրականում թիվը մոտ 600 է․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Հիշեք այս դեմքերը․ ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյան, կապիտան Մ․ Միքայելյան Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Աջակցում եմ փողոցում եւ այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին»․ Վիոլետ Գրիգորյան Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Տավուշի մարզի մի քանի համայնքներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում․ Կրեմլը հերքում է Դատախազությունը Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժել է Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Թեհրանը կարող է և չիջեցնել գինը Դոլարի փոխարժեքը դեռ նվազում է. եվրոն ու ռուբլին թանկացել են Մոսկվան չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացումը Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը Բերման են ենթարկում ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին. Տեսանյութ Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը Զոհերի հարազատների հասցեին տրվել են սեռական հայհոյանքներ. ծնողները ոտքերով հարվածում են շենքի դռանը. Տեսանյութ Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպան Իջի հլը, արա՛. զոհվածների հարազատների ու վարորդի միջև կոնֆլիկտ եղավ, իրավիճակը լարվեց. Տեսանյութ Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ. մանրամասներ է հայտնել փաստաբան Վահան Հովհաննիսյանը. Տեսանյութ Տիկին Անդրեա Վիկտորին, ոչինչ չունե՞ք ասելու, թե Ձեր հոգին փառավորվում է, երբ 77-ամյա կնոջ բազոսկռ են կոտրում Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ. Արթուր Վանեցյան Ներուժ կուտակեք առավել մեծ ու կոշտ պայքարի համար 2020–ի դեկտեմբերի 13–ին գումարտակի հրամանատարը «նահանջ» հրաման է տվել, նրա արարքների հետևանքով Խծաբերդն անցել է հակառակորդին, գաղտնի նյութերը՝ ևս. մանրամասներ գործից Այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել Եթե դատարանը չպատժի Փաշինյանին, դա կանեն զոհերի մայրերը․ մեր տղաների արյունը չպետք է ծաղրի ենթարկեն ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին «Արևմուտքը պատրաստ է կռվել մինչև վերջին ուկրաինացի». Լավրով ՀՖՖ-ում հասունանում է հերթական սկանդալը. Առաջին խմբի հաղթողը «Լեռնային Արցախն է» «Մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է, թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում». Արսեն Ջուլֆալակյան Անհնազանդության ակցիաների ընթացքում 414 անձ է բերման ենթարկվել Ոստիկանությունը ստում է Զոհվածի ծնողին ծաղրում են. ո՞նց հավատանք դատավորին, եթե հիմիկվանից մեզ խաբում է. Տեսանյութ Ոստիկանները բերման են ենթարկել մայթից նկարող Հրաչ Ջաբրայանին. Տեսանյութ Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց Արցախի նախագահը շուրջ մեկ տասնյակ օրենք է ստորագրել Զբոսաշրջության նպատակով ՀՀ ներմուծված միկրոավտոբուսները սպասարկում են ոստիկաններին. Էդգար Ղազարյան Անեծքի ժամանակը Օրվա կադրը. Ոստիկանական բաժանմունքներից մեկում՝ բացատրագրի փոխարեն ԵՐՐՈՐԴ ՈւԺԻ ՄԱՍԻՆ Երեք պատերազմների մասնակից Ժորա պապիկն ազատ արձակվեց. Տեսանյութ Սա գրում եմ միայն նրա համար, որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի անբարո վարք ունեն կապիտուլյանտները. Արտակ Զաքարյանը «սև բերետավորների» ապօրինի գործողությունների մասին Վերջին կամիկաձեն Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել «Մեր տղաներին ոստիկանները վնասվածք են պատճառել․ հիվանդանոցում են»․ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց. Տեսանյութ Բերետդ հո «վեչնի» կարմիր չի՞ լինելու. Տեսանյութ

Մխիթար Հայրապետյանը տեսակապով հանդիպել է Դելիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 2-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակապով հանդիպում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի և Հնդկաստանի Դելի քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների միջև:

Դելիաբնակ հայերը մեծ ոգևորությամբ էին պատրաստվել հանդիպմանը՝ նշելով, որ սա իրենց համար աննախադեպ իրադարձություն է, և առաջին անգամ է հնարավորություն ընձեռվում տեսակապով խոսել, ներկայացնել իրենց առաջարկները, խնդիրներն ու մտահոգությունները սփյուռքի նախարարությանը: Այս նախաձեռնությունը կարծես թե կոտրեց համայնքում ձևավորված այն մտայնությունը, որ Հայաստանի կառավարության կողմից իրենք մոռացված են և անուշադրության մատնված:

«Աշխարհի որևէ ծայրում, որևէ երկրում, եթե կա անգամ մեկ հայ, ով իր օրակարգում ունի Հայաստանի հետ կապը, հայ լինելու զգացումը, սփյուռքի նախարարությունը պիտի աշխատի նրա հետ և ստեղծի կամուրջ»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ցավոք սրտի, նախարարության կապը հնդկահայ համայնքի հետ ամրապնդված չէ, և այդ խնդիրը պետք է լուծվի համատեղ ջանքերով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հեղափոխություն է եղել նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում, և այս պարագայում սփյուռքի նախարարությունը պետք է ամեն վայրկյան հասանելի լինի յուրաքանչյուր սփյուռքահայի համար: Այս աշխատելաոճը արդյունքի հասնելու գլխավոր միջոց դարձնելով՝ նախարարությունը շուտով կգործարկի իր նոր կայքը, որում առկա հատուկ կոճակի շնորհիվ սփյուռքահայերը աշխարհի յուրաքանչյուր մասից կկարողանան տեսակապ հաստատել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Դուք նշում եք, որ այսպիսի նախաձեռնությունը ձեզ համար աննախադեպ է: Անկեղծ կասեմ՝ սա ինձ համար տխուր փաստի արձանագրում է: Այսպիսի հանդիպումները պետք է սովորական բնույթ կրեն, մենք պիտի մշտական կապի մեջ լինենք: Խոշոր համայնքների հետ տարվող աշխատանքերին զուգահեռ՝ նախարարությունը սկսել է աշխատել նաև փոքր համայնքերի հետ»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Դելիաբնակ հայերը, ներկայացնելով իրենց գործունեությունն ու առօրյան, նշեցին, որ համայնքը դեռևս կազմակերպված չէ, և ի տարբերություն Կալկաթայի հայ համայնքի, որ հարյուրամյակների պատմություն ունի, Դելիի հայ համայնքը նոր-նոր է ձևավորվում: «Այստեղ մենք ունենք 26 ընտանիք, սակայն դրանց զգալի մասը ձևավորվել է խառնամուսնությունների արդյունքում»,-նշեցին Դելիի հայերը:

Կարճ անդրադարձ կատարելով նաև Կալկաթայի հայերին՝ տեսակապի մասնակիցները պատմեցին, որ ունենալով Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին և Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, տարիների ընթացքում Կալկաթայի հայ համայնքը նոսրացել է. այժմ նավահանգստային այս քաղաքում մշտական բնակություն ունեն շուրջ 20 հայեր, սակայն ճեմարանում սովորելու համար աշխարհի տարբեր ծայրերից Կալկաթա ժամանակավորապես հարյուրավոր հայեր են գալիս:

«Դելիում չունենալով հայկական եկեղեցի ու կրթօջախ՝ մեր համայնքը համախմբվելու վայր չունի»,-նշեցին տեղի հայերը: Դելիի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մկրտչյանն ընդգծեց, որ չնայած այստեղ քիչ թվով հայեր են ապրում, սակայն նրանք հայտնի են իրենց գործունեության բնագավառներում որպես պրոֆեսիոնալներ: «Այս ընթացքում տարաբնույթ միջազգային կոնֆերանսներ ենք կազմակերպել, անդրադարձել ենք Հայոց ցեղասպանության թեմային, այն որոշ չափով ճանաչելի դարձրել Դելիի հասարակության համար»,-նշեց 2015-ից գործող կենտրոնի ղեկավարը: Կենտրոնը կազմակերպել է միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, ՀՀ-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի՝ Երևան կատարած այցի 40-ամյակին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Ապրիլյան պատերազմին, Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդում (ICCR) կազմակերպել է Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող մեծ ու որակյալ լուսանկարների ցուցահանդես: Համայնքի անդամները կարևորում են նաև ՀՀ դեսպանատան աշխատանքը՝ ի դեմս Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:

Համայնքի մեկ այլ անդամ Մանե Մկրտչյանը հպարտությամբ է պատմում, որ հենց իր շնորհիվ են հայ դասականների՝ Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Համաստեղի գործերը թարգմանվել և հրատարակվել հնդկերենով: «Այժմ թարգմանում եմ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը և տպագրման հարցում ակնկալում եմ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը»,-նշեց Նարեն:

Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Աշուղյանն ընդգծեց, որ Դելիի հայ համայնքն ընդլայնվում է, և ավելի կանոնավոր ծրագրերի և համայնքը համախմբելու կարիք կա, կարևոր է, որ խառնամուսնություններից ծնված երեխաները նաև հայերեն իմանան և հայ մեծանան: Այս առումով Դելիի հայերը անհրաժեշտություն համարեցին կիրակնօրյա հայկական դպրոցի հիմնումը, քանի որ արդեն 20 դպրոցահասակ երեխա ունեն:

Մխիթար Հայրապետյանը ողջունեց համայնքի՝ հայկական դպրոց հիմնելու գաղափարը և նշեց, որ հետագայում առավել մանրամասն կքննարկեն այն: «Սփյուռքում այսօր բարձր են ուծացման տեմպերը, և մենք վստահ ենք, որ առկա մարտահրավերները միայն համատեղ աշխատանքով կարող են հաղթահարել: Հավատացեք՝ մենք պատրաստ են ձեզ աջակցել: Եթե դուք ցանկանում եք հայ մնալ, ձեր երեխաներին հայ կրթել, ապա մենք լուրջ անելիքներ ունենք: Նախարարությունը սուղ միջոցներ ունի, բայց լի է վճռականությամբ: Ես ձեր դեսպանն եմ ՀՀ կառավարությունում: Մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն բան, երբեմն կանենք նույնիսկ անհնարինը»,-շեշտեց սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:

Տեսակապի ավարտին քննարկվեցին նաև համայնքի մշակութային կյանքն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների սակավությանը, հայ-հնդկական առնչությունների վերաբերյալ հետազոտություններին անռնչվող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan