Զաքիր Հասանովը Նախիջևանի դիրքերում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով այցելել է Նախիջևան, տեղի հատուկ նշանակության զորքերի զորավարժությանը ներկա գտնվելու պատրվակով։ Այցի շրջանակներում Հասանովը այցելել է նաև Գյուննութ գյուղի հարակից ադրբեջանական դիրքեր։
Ամիսներ առաջ Բաքվի քարզչամեքենան փորձում էր տարածել տեղեկություն, թե հենց այդ գյուղի հարևանությամբ ադրբեջանական բանակը նոր դիրքեր է գրավել։ Հետագայում հայկական կողմից հերքվեց դիրք գրավելու մասին լուրերը, քանի որ մի քանի դիրքեր ադրբեջանական կողմը իր տարածքում տեղաշարժել էր, որից հետո դրանց մի մասը ոչնչացվեցին հայկական բանակի կողմից։
Ի՞նչը ստիպեց Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին այսքան երկար դադարից հետո այցելել Գյուննութ գյուղի հարակից դիրքերը, դա երևի կիմանան բացառապես Բաքվի քարոզչությունը կազմակերպող մարմինները, սակայն նաև հետաքրքիր է, թե այս ընթացքում ադրբեջանական կողմը ինչ դիրքեր է ներկայացրել Հասանովին, որը անցկացրել են իբր գրաված նոր դիրքերի անվան տակ։
Չէր խանգարի, որպեսզի այդ դիրքեր այցելելուց առաջ Հասանովը ուսումնասիրեր քարտեզը, որպեսզի պարզ դառնար , թե նախկինում այդ «նոր դիրքեր» կոչված տարածքները սահմանի որ մասում են գտնվել։
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից