Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Պատերազմ Արցախում
Պարոնա՛յք սպաներ, կդառնաք պետական դավաճանության հանցակիցներ, ձեր ձեռքով փորում եք բոլորիս գերեզմանը. Վարուժան Գեղամյան Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին «Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ) Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի նշած ամենախոշոր կաշառքի գործում 14 մլն դոլար է շրջանառվել, պատգամավորից զատ ներգրավված են ևս երեք հոգի. անուններ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած պատգամավորը, որն առաջիկայում ձերբակալվելու է, դեռևս պաշտոնապես շարունակում է անհայտ մնալ: Սակայն, բոլոր սլաքները տանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) կողմ: Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականին 8 մլն դոլարի կաշառք է տվել Արամ Հարությունյանին, որպեսզի հանքերի լիցենզիա ձեռք բերի, սակայն վերջինս հրաժարվել է լիցենիզա տալուց: Այս ժամանակաշրջանում Հարությունյանը եղել է ՀՀ բնապահպանության նախարար (2008-2014 թթ):

Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դեպքի մասով Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տվել է 2015 թվականին: Համբարձումյանը չթաքցրեց փաստը, որ այս գումարը տվել է որպես կաշառք: Ավելին՝ իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցել էին, որ Սիլվա Համբարձումյանը, բացի փոխանցած 8 մլն դոլարը, Հարությունյանին որպես կաշառք տվել է 6 մլն դոլար՝ առձեռն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Համբարձումյանը հաստատեց: Անդրադառնալով «օրինական» փոխանցված 8 մլն դոլար կաշառքին, նշենք, որ այն Երևանից փոխանցվել է Դուբայ՝ երեք հոգու հաշվին, այնուհետ նշյալ անձինք փոխանցումից հետո 2-3 օրվա տարբերությամբ վերադարձել են Հայաստան: Մասնավորապես, խոսքը Սևանի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Կարապետյանի և Հարությունյանի աշխատակիցներ՝ Վիկտոր Մարտիրոսյանի ու Արմեն Խաչատրյանի մասին է: Տեղեկացանք նաև, որ իրավապահներն այս անձանց տները խուզարկել են, իսկ վերջիններս ստորագրություն են տվել, որ երկրից չեն հեռանալու: Այժմ ՀՀ իրավապահները սպասում են այն փաստաթղթի բնօրինակին, որը կվկայի, որ Դուբայից Արամ Հարությունյանին գումար է փոխանցվել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ գումարը Դուբայից գնացել է օֆշորային գոտի: Այս թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց զրուցել նաև պատգամավոր Արամ Հարությունյանի հետ, սակայն մի քանի օր է՝ Հարությունյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նա չի ներկայանում նաև ԱԺ նիստերին: Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունից Փաշինյանի հայտարարությունը որևէ կերպ չեն մեկնաբանում: Չեն հերքում կամ հաստատում նաև մեր տեղեկությունները:

Հիշեցնենք, որ հոկտենբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «սա Հայասատնի Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:

Հ․ Գ․ Մինչ պաշտոնապես հայտնի կդառնա, թե ով է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած պատգամավորը, Factor.am-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ տվյալ պատգամավորը ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Վերջինի գրասենյակից, սակայն, այդ տեղեկությունը ճշտել այդպես էլ չհաջողվեց:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan