Սաակաշվիլին պատրաստվում է Ուկրաինա վերադառնալ. ուկրաինացի պատգամավոր

Դիտել նաև
Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
Սաակաշվիլուն առաջադրել են Վրաստանի վարչապետի թեկնածու
Սաակաշվիլիին պետք է վերադարձնենք Վրաստան. Կոբախիձե
Համավարակն ու ամառային արձակուրդները մեզ կարծես շեղել էին Համախառն ներքին արդյունքի թեմայից, որ Միխեիլ Սաակաշվիլիի թեթև ձեռքով միջազգային անեկդոտի թեմա դարձավ
Դուք կարող եք հպարտանալ, որ հայ եք՝ հպարտ մի ժողովուրդ. ուղղակի կեցցեք․ Սաակաշվիլի
«Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա է վերադառնալու 2019 թվականի մայիսին՝ նախագահական ընտրություններից հետո»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուրի Դերևյանկոն:
«Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Սաակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա ու ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին», — հայտարարել է Դերևանկոն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից, նրան արտաքսել Լեհաստան ու Ուկրաինա մուտք գործելն արգելել մինչև 2021 թվականը:
Աղբյուրը` Aliq.ge