Ջրհեղեղ Վենետիկում. Պատմական կենտրոնը հայտնվել է ջրի տակ. Տեսանյութ
Վենետիկում ուժգին քամիների հետևանքով ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է և արդյունքում քաղաքի շուրջ 75 տոկոսը հայտնվել է ջրի տակ::
Այս մասին այսօր հաղորդել են միջազգային լրատվամիջոցները:
Ոստիկանությունն արգելել է մուտքը քաղաքի գլխավոր զբոսաշրջային կենտրոն՝ Սան Մարկո հրապարակ: Ըստ Արտակարգ իրավիճակների ծառայության, ջրհեղեղի զոհ է դարձել 5 մարդ, ևս մեկն անհետ կորած է համարվում:
Աղբյուրը նշում է, որ 2012 թվականից ի վեր սաամենամեծ ջրհեղեղն է Վենետիկում, ինչի շամանակ ջրի մակարդակը հասել է 156 սմ-ի: Իշխանությունները մտավախություն ունեն, որ ջրի մակարդակը կարող է հասնել 1966 թվականին գրանցված` 182 սմ-ի ցուցանիշի: Վենետիկում ժամանակավոր կամուրջներ են տեղադրում: Հաղորդվում է, որ ամբողջ Իտալիայի տարածքում վատ եղանակի հետևանքով արդեն 7 մարդ է զոհվել:
Zham.am