«Ադրբեջանը տեսավ, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն»․ Վազգեն Մանուկյան Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից. Ստեփանյան Shaming. Լիբերալ ավտորիտարիզմ
16
Երվանդ Բոզոյան․ Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ Հայաստանի վրա, ո՞վ է հրահրում և էլ ինչի սպասել. ՈՒղիղ Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան Փաշինյանի «կետից» մինչև մեծ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միչև մնացել է ընդամենը մեկ քայլ Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունների հիմնական թիրախ են եղել Այգեպար, Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ համայնքները և Բերդ քաղաքը․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում Ադրբեջանի այսպես կոչված «փառապանծ» «Յաշման» հետ է շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը․ Տեսանյութ Էրդողանը կրկին սպառնացել է Հայաստանին և ակնարկել, թե իբրև վերջին բախումների հետևում կանգնած է եղել Մոսկվան. Տեսանյութ Երեկ Թուրքիան մեզ սպառնալու համար Հայաստանի հետ օդային տարածք էր բարձրացրել իր BayraktarTB2 անօդաչու սարքը Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել» ԱԳՆ. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Արմեն Սարգսյանը իր որդիներին ազատել է ծառայությունից և հեռու պահել ազգային արժանապատվությունից Արտոնություն է տրամադրվել կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությանը Մեր բանակը պարզապես մաստեր կլաս է ցույց տալիս. Չինարիում ռմբակծության տակ նարդի են խաղում. Տեսանյութ Երվանդ Բոզոյան․ Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ Հայաստանի վրա, ո՞վ է հրահրում և էլ ինչի սպասել. ՈՒղիղ Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ. կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա «Թաղապետը 150 տոկոս պարգևավճար է ստացել»․ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների բողոքը. Տեսանյութ Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան Տավուշի մարզպետը ներկայացրել է Բերդ տանող ամենաանվտանգ ճանապարհը Հայտնի է Ադրբեջանի նոր արտգործնախարարի անունը Փաշինյանի «կետից» մինչև մեծ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միչև մնացել է ընդամենը մեկ քայլ Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը ՀՀ հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ. Արծրուն Հովհաննիսյան Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է ՀՀ-ում արեւմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին Հայկական կողմի վիրավորների ընդհանուր թիվը 20-ն է, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է Վազգեն Մանուկյան.«Ադրբեջանը տեսավ, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն» Արաբկիրի թաղապետը 150 տոկոսի չափով պարգևատրվել է. թաղապետարանի աշխատակիցների բողոքը Մայոր Գարուշ Համբարձումյանի դին հողին հանձնեցին. Հետմահու շնորհված մեդալը հանձնեցին հորը Թաղման կարգի ժամանակ «դուխո՞վ», թաղումն էլ վերածե՞լ միտինգային ելույթի Արարատ Միրզոյան.«ՀԱՊԿ-ում տեղեկացված են՝ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, այլ միջամտության կարիք չկա» Ինչպես տարբերել ֆեյքերին Կեղծ օգտատերերի կողմից շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ․ հայտարարություն Արցախից Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ ՀԱՊԿ-ում տեղեկացված են՝ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, այլ միջամտության կարիք չկա. Արարատ Միրզոյան «Սիրտս նեղ է.. ամեն զոհված Մարտիկի հետ ես եմ զոհվում…». Նազենի Հովհաննիսյան ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ կանի հնարավորը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունների հիմնական թիրախ են եղել Այգեպար, Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ համայնքները և Բերդ քաղաքը․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում Ի՞նչը կարող էր խրտնեցնել ընտրանկարչության մաեստրոյին «Սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը. Մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք». Էդուարդ Շարմազանով Ադրբեջանի այսպես կոչված «փառապանծ» «Յաշման» հետ է շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ Հարյուր կիլոգրամով նիհարած Մաքսիմ Ֆադեևը հայտնել է, թե որն է նիհարելու համար լավագույն սպորտաձևը «Ադրբեջանը տեսավ, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն»․ Վազգեն Մանուկյան Բաքուն՝ այսօր․ Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի՝ զորքը մայրաքաղաքում պահի, թե սահման ուղարկի․ Լուսանկար Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից. Ստեփանյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը․ Տեսանյութ Էրդողանը կրկին սպառնացել է Հայաստանին և ակնարկել, թե իբրև վերջին բախումների հետևում կանգնած է եղել Մոսկվան. Տեսանյութ Ձերը ապրիլյան բախումներին մայիսին խրամատ փորելն էր և նկարվելը 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան կոմայի մեջ է Իշխանասար գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, քարով բեռնված «ԿամԱԶ» ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Չինարի գյուղի հացի փուռը և հարակից տունը․ Տեսանյութ Արյունը դիվիդենտի վերածելը շանտղություն է Երեկ Թուրքիան մեզ սպառնալու համար Հայաստանի հետ օդային տարածք էր բարձրացրել իր BayraktarTB2 անօդաչու սարքը Ահազանգ․ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված․ տարհանվել է 1800 քաղաքացի Թուրքիայում ինքնաթիռը հետախուզություն կատարելիս կործանվել է․ կա 7 զոհ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել» Ես չգիտեմ իրոք Յաշման են բերել, թե չէ, բայց քանի որ շատերը մինչև վերջ չեն պատկերացնում, թե դա ինչ ստորաբաժանում է, ուստի հիմա մանրամասնեմ Պաշտոնյաները պետք է ներկայացնեն նաև իրենց պատկանող փաստացի գույքը. նոր փոփոխություն օրենքում․ Տեսանյութ

Ի՞նչ կարող է հուշել Սաակաշվիլու կառավարման փորձը Հայաստանին. Տեսանյութ

Այսպես կոչված «վարդերի» հեղափոխությունը Վրաստանում առաջինն էր հետսովետական տարածքում, առաջինն էր, որի դրական և բացասական կողմերի մասին շատ վերլուծություններ է կատարվել: Արժե նաև, որ մենք էլ տեղյակ լինենք այդ ուսումնասիրությունների մասին, քանզի ուրիշի սխալները հաշվի առնելով, մենք կարող ենք խուսափել մեր սխալներից:

Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչ տվեց այդ հեղափոխությունը Վրաստանին, և ինչից պետք է խուսափել, որպեսզի մեր հարևանների սխալները չկրկնվեն:

Վրացական հեղափոխությունը, նրա դրական և բացասական արդյունքները

Ինչպես հայտնի է, 2003-ի նոյեմբերին այդ երկրում անցկացվեցին խորհրդարանական հերթական ընտրություններ, որի արդյունքները ավանդաբար կեղծվեցին: Հենց այդ ժամանակ էլ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին հաջողվեց չեղարկել ընտրության արդյունքները և հեռացնել Շևարդնաձեին իշխանությունից: Տեսարանը շատ նման էր մերին` 2018-ի ապրիլին:

Որից հետո, 2004-ի հունվարին այդ երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որտեղ Սաակաշվիլին ստացավ ձայների ավելի քան ... 96 տոկոսը: Համաձայնվեք, որ այս ամենը հիշեցնում է մեր օրերը:

Որից հետո անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որտեղ նույնպես Սաակաշվիլու դաշինքը ստացավ ձայների ավելի քան 76 տոկոսը:
Այսպիսով, Սաակաշվիլին էյֆորիայի հաշվին կարողանում է երկրում փաստացի հաստատել մենիշխանություն:

Հետագա քաղաքական գործընթացները մեզ հետաքրքիր չեն, ինչպես սպանվեցին Զուրաբ Ժվանիան, ինչպես չորս տարի անց, նա կոշտ միջոցներ կիրառեց իր հակարակորդների դեմ և այլն:

Մեզ հետաքրքիր է, թե ինչ դրական և բացասական գործոններ ի հայտ եկան, և ինչ պետք է անել, որպեսզի մենք չկրկնենք նրանց բացասական երևույթները:

Եվ այսպես նշենք դրական կողմերը

Առաջին

Սաակաշվիլիին հաջողվեց գրեթե վերացնել երկրում հաստատված գողական բարքերը: Հայ ընթերցողը դա չի հասկանա, քանզի մեր մոտ դա չի տարածված, մինչդեռ, Վրաստանում ամեն շենք, փողոց, թաղ ուներ իր օրենքով գողին, և հաճախ նա էր կարգավորում քաղաքացիների առօրյա վեճերը: Դատարանները ավելի շատ դակիչի ֆուկցիա էին կատարում: Երկրում փաստացի հաստատված էր գողապետություն, ինչը Սաակաշվիլին գրեթե վերացրեց:

Երկրորդ

Սաակաշվիլին վերացրեց, այսպես կոչված, զանգվածային կաշառակերությունը, որը համատարած բնույթ ուներ: Համեմատելու համար նշենք, որ այդ տարիներին /2000-2003/, վրացիները Հայաստանը «Շվեյցարիա էին» անվանում` Վրաստանի համեմատ:
Օրինակ, մարիխուանա օգտագործելու համար քաղաքացին կարող էր 500 դոլարով ազատվել պատժից, մինչդեռ Սաակաշվիլու ժամանակ այդ թիվը հասնում էր մոտ 15 000 դոլարի, ինչը պրակտիկորեն անհնարին էր դարձնում շարքային քաղաքացու համար` ազատվել պատժից:

Սաակաշվիլու կառավարման ընթացքում, առաջին ատյանների դատարանները, ոստիկանությունը և պետական այլ մարմիններ գրեթե մաքրվեցին կոռուպցիայից:

Երրորդ

Երկրում իրականացավ բարքերի իսկական հեղափոխություն: Վրաց հասարակությունը սրընթաց եվրոպականացվում էր, կրթվում էր:

Չորրորդ

Տնտեսությունը ազատականացվեց, վերացան կլանային բիրտ համակարգերը: Կախա Բենդուկիձեին հաջողվեց երկրում հաստատել գրավիչ բիզնես միջավայր: Տնտեսությունը զարգանում էր տարեկան 8-9 տոկոսանոց աճով: Նույնիսկ 2008-ի պատերազմն ու համաշխարհային ճգնաժամը էապես բացասական չազդեցին երկրի տնտեսության վրա:
Թեև պետք է նշել, որ տնտեսական աճի վրա էապես ազդեց նաև արևմտյան օգնության չափը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլու կառավարման ընթացքում Վրաստանը ստացավ ավելի քան 4,5 մլրդ դոլարի չափով օգնություն: Հասկանալի է, որ դա նաև իր աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության գինն էր:

Ավելին, Արևմուտքը, Վրաստանին օրինակելի երկիր էր ուզում դարձնել տարածաշրջանի մյուս երկրների համար և դրա պատճառով էր նա ստանում շռայլ օգնություն:
Այդպիսի օրինակելի օգնություն ժամանակին Արևմուտքը տվեց Հարավարևելյան Ասիայում Հարավային Կորեային: Լատինական Ամերիկայում` Չիլիին` Պինոչետի ռեժիմի ժամանակ: Այս օգնությունները գաղափարական և աշխարհաքաղաքական բնույթ ուներին:

Հինգերրորդ

Սաակաշվիլին, թեև սկսեց պայքար կոռուպցիայի դեմ, չկալանավորեց Շևարդնաձեին` գիտակցելով դրա բացասական հետևանքներիը:

Որո՞նք էին հեղափոխության բացասական հետևանքները

Առաջին

Երկրում վերացավ զանգվածային կոռուպցիան, սակայն սկսեց ծաղկել, այսպես կոչված, «էլիտար» կոռուպցիան:

Թեև այս գործոնը ամենուրեք բացասական է ընկալվում, փորձեմ չհամաձայնվել այդ եզրույթի հետ, քանզի նման մաշտաբային փոփոխությունների ժամանակ հնարավոր չէր խուսափել այդ երևույթից:

Երկրորդ

Սովորաբար ընդունված էր այն ժամանակ Սաակաշվիլուն համարել ժողովրդավար, մինչդեռ Վրաստանում այդ ժամանակ հաստատվեց իրկական բռնատիրական ռեժիմ, որտեղ ռեպրեսիաները ներթափանցել էին նույնիսկ հասարակ մարդկանց մեջ: Այն ժամանակվա պաշտոնական տվյալներով բանտերով անցել էին ավելի քան 200 000 քաղաքացի: Քաղբանտարկյալների թիվը ոչ թե հարյուրներ էր կազմում, այլ` հազարներ:
Բերենք ընդամենը մեկ փաստ: Մարդիկ վախենում էին իրար հետ հեռախոսով խոսել քաղաքական թեմաների մասին:

Երրորդ

Երկրում վերացավ կլանային կառավարման համակարգը, բայց տնտեսության մեջ ակտիվ դեր սկսեց կատարել վրացական ԱԱԾ-ն: Դրա հետևանքները, իսկապես կործանարար դարձան այդ երկրի համար: Դրա մասին մեր տաղավարում ժամանակին ներկայացրել էր այն ժանակաշրջանում Աջարիայի հայ համայնքի ղեկավար Արմեն Գևորգյանը /տես նաև Zham.am -ի տեսանյութը` ստորև/:

Բերենք, ընդամենը մեկ տվյալ: Սաակաշվիլիի կառավարման ընթացում իշխանությունների կողմից ապօրինի բռնագրավվել էր ավելի քան 36 հազար ընկերություն:

Չորրորդ

Սաակաշվիլիի էքսցենտրիկ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով այդ երկիրը գրեթե անվերադարձ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան: Ավելի քան 1 000 000 մարդ հեռացավ Հայրենիքից:

Հինգերրորդ

Վրաց ազդեցիկ փորձագետների կարծիքով Սաակաշվիլին նաև շատ դրական բարեփոխումներ է իրականացրել երկրում, սակայն ռեպրեսիվ քաղաքականության պատճառով վրացիները երբեք չեն մոռանա նրան, և նույնիսկ երբ առկա է նրա ժամանակաշրջանի հանդեպ նոստալգիա, միևնույն է, նա չի կարողանա օգտվել այդ բարենպաստ վիճակից:

Սա թերևս ամենալուրջ դասը պետք է լինի մեր նորօրյա հեղափոխական իշխանությունների համար: Քանզի քաղաքականության օրենքները ֆիզիկայի օրենքների նման անթեի են գործում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan