Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Կառավարության նոր կազմը հայտնի է Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ) Ստեփան Դանիելյան. Հայաստանում 30 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց.տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
«Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հրաժարական է տվել Մոսկվայում ձերբակալել են Արբատը փակած հայ բլոգերներ Մանուկյանին ու Լազարյանցին (տեսանյութ) Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան հետախուզվող է տեղափոխվել Ոստիկանները բացահայտել են նապաստակի ապօրինի որսի դեպքը ՄԻՊ-ն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ «Մենք նրան ոչ մի պահ չենք մոռացել». Թուրքիայի լրագրողների միության ուղերձը Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ Սույն ծանուցումն՝ ի գիտություն (լուսանկար) Պուգաչովայի ընկերուհին պատմել է, թե ինչպես է մի անգամ երգչուհին պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ ողջ մնացել Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց Կառավարության նոր կազմը հայտնի է ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Անտոնիո Գուտերեշ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Քիմ Քարդաշյանի նոր կերպարը արժանացել է միլիոնավոր հավանությունների համացանցում (լուսանկար) Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել տու­գանքները չվճարած վարորդներին Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տվել ՀՀ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են Քաղաքական գործիչը քաղաքավարի ստերի ու քաղցր կենացների համար չէ. Բագրատյան Ինչ ունեցվածք ունի Հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, ՀՅԴ-ական Արա Նռանյանը Կարծում եմ՝ վարչապետին սխալ են զեկուցել «Ի վերջո քաղաքացիները պիտի հասկանան». Բորիս Նավասարդյան Ով ասել է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իր հերթական սուտն է ասել Ձախողման վտանգներ կան. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ Հացը կթանկանա Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում» Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար Կառավարությունում խառն են՝ մի «կենդանի պաշտոնյա» չկա՝ ճշտելու դավոսյան ֆորումի մանրամասները Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. նրանց չի կարելի «երես տալ». Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Նախագահի այցը Միացյալ Էմիրություններ ավարտվել է Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ (ֆոտոշարք) Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանն այսօր «իզգոյ» է դարձել ՀԱՊԿ–ում. Շարմազանով (Տեսանյութ) Ինչպես են Երևանում բերման ենթարկում պոռնկությամբ զբաղվող կանանց (Տեսանյութ) Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Առողջապահության ոլորտ. Խնդիրներ, լուծումներ (ֆոտոշարք) Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ) Ստեփան Դանիելյան. Հայաստանում 30 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել (Տեսանյութ) «Վարչապետը կազմակերպում է հանդիպում գործարարների հետ, որն իր ներկայությամբ զարդարում է քրեական հեղինակություն Տույը». Գևորգ Աճեմյան «Մնում է հույս ունենալ, որ մեր նախարարը գիտի, թե հայ ժողովուրդը ինչ կարծիք ունի Արցախի հարցի վերաբերյալ» ԶԼՄ-ները ծանոթացել են զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականուն (ֆոտոշարք) Հեռախոսով հարցազրույցից խուսափելուց առաջ լավ կլինի իմանալ ու հիշել Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում (Լուսանկարներ) «Յունիբանկ»-ը դերասան Վլադիմիր Կոստանյանին իր տնից դուրս է վռնդում (տեսանյութ) Հայաստանի մասին խոսելու անթույլատրելի բառապաշարը «Հարգելի պարոն Նիկոլայ Բաղդասարյան ջան, բա փորձառու իրավաբանին նման փաստարկը սազակա՞ն է». Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Ընթանում է ՀՀԿ ԳՄ նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ` ուղիղ Մարտի 1–ի մասով դեռևս միակ օպոզիցիա համարվող Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննված չէ Արարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց.տեսանյութ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպում կանցկացնեն Բրյուսելում Հայտնի է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը Արարատ Միրզոյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին.տեսանյութ 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք. 38 տարվա ընթացքում դա նվազագույն ցուցանիշն է Ծառուկյանն արձագանքում է Միքայել Մինասյանի հայտարարությանը.տեսանյութ Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե ՄԱԿ-ը ողջունում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշման հրապարակումը. ՈՒՂԻՂ ՀՀԿ-ն այսօր ԳՄ նիստ կանցկացնի, որը կվարի Սերժ Սարգսյանը Լուկաշենկոն չի առարկի ՌԴ-ի հետ ընդհանուր արժույթին, եթե դա ռուբլին չլինի Նիկոլ Փաշինյանը մեկնում է Դավոս Ազգային Ժողովն այսօր ընտրեց մշտական՝ թվով 11 հանձնաժողովների նախագահներին (տեսանյութ) Լենա Նազարյանը՝ հեռախոսով նկարահանող հարցազրույցները մերժելու մասին
Հարցում

Ի՞նչ կարող է հուշել Սաակաշվիլու կառավարման փորձը Հայաստանին. Տեսանյութ

Այսպես կոչված «վարդերի» հեղափոխությունը Վրաստանում առաջինն էր հետսովետական տարածքում, առաջինն էր, որի դրական և բացասական կողմերի մասին շատ վերլուծություններ է կատարվել: Արժե նաև, որ մենք էլ տեղյակ լինենք այդ ուսումնասիրությունների մասին, քանզի ուրիշի սխալները հաշվի առնելով, մենք կարող ենք խուսափել մեր սխալներից:

Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչ տվեց այդ հեղափոխությունը Վրաստանին, և ինչից պետք է խուսափել, որպեսզի մեր հարևանների սխալները չկրկնվեն:

Վրացական հեղափոխությունը, նրա դրական և բացասական արդյունքները

Ինչպես հայտնի է, 2003-ի նոյեմբերին այդ երկրում անցկացվեցին խորհրդարանական հերթական ընտրություններ, որի արդյունքները ավանդաբար կեղծվեցին: Հենց այդ ժամանակ էլ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին հաջողվեց չեղարկել ընտրության արդյունքները և հեռացնել Շևարդնաձեին իշխանությունից: Տեսարանը շատ նման էր մերին` 2018-ի ապրիլին:

Որից հետո, 2004-ի հունվարին այդ երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որտեղ Սաակաշվիլին ստացավ ձայների ավելի քան ... 96 տոկոսը: Համաձայնվեք, որ այս ամենը հիշեցնում է մեր օրերը:

Որից հետո անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որտեղ նույնպես Սաակաշվիլու դաշինքը ստացավ ձայների ավելի քան 76 տոկոսը:
Այսպիսով, Սաակաշվիլին էյֆորիայի հաշվին կարողանում է երկրում փաստացի հաստատել մենիշխանություն:

Հետագա քաղաքական գործընթացները մեզ հետաքրքիր չեն, ինչպես սպանվեցին Զուրաբ Ժվանիան, ինչպես չորս տարի անց, նա կոշտ միջոցներ կիրառեց իր հակարակորդների դեմ և այլն:

Մեզ հետաքրքիր է, թե ինչ դրական և բացասական գործոններ ի հայտ եկան, և ինչ պետք է անել, որպեսզի մենք չկրկնենք նրանց բացասական երևույթները:

Եվ այսպես նշենք դրական կողմերը

Առաջին

Սաակաշվիլիին հաջողվեց գրեթե վերացնել երկրում հաստատված գողական բարքերը: Հայ ընթերցողը դա չի հասկանա, քանզի մեր մոտ դա չի տարածված, մինչդեռ, Վրաստանում ամեն շենք, փողոց, թաղ ուներ իր օրենքով գողին, և հաճախ նա էր կարգավորում քաղաքացիների առօրյա վեճերը: Դատարանները ավելի շատ դակիչի ֆուկցիա էին կատարում: Երկրում փաստացի հաստատված էր գողապետություն, ինչը Սաակաշվիլին գրեթե վերացրեց:

Երկրորդ

Սաակաշվիլին վերացրեց, այսպես կոչված, զանգվածային կաշառակերությունը, որը համատարած բնույթ ուներ: Համեմատելու համար նշենք, որ այդ տարիներին /2000-2003/, վրացիները Հայաստանը «Շվեյցարիա էին» անվանում` Վրաստանի համեմատ:
Օրինակ, մարիխուանա օգտագործելու համար քաղաքացին կարող էր 500 դոլարով ազատվել պատժից, մինչդեռ Սաակաշվիլու ժամանակ այդ թիվը հասնում էր մոտ 15 000 դոլարի, ինչը պրակտիկորեն անհնարին էր դարձնում շարքային քաղաքացու համար` ազատվել պատժից:

Սաակաշվիլու կառավարման ընթացքում, առաջին ատյանների դատարանները, ոստիկանությունը և պետական այլ մարմիններ գրեթե մաքրվեցին կոռուպցիայից:

Երրորդ

Երկրում իրականացավ բարքերի իսկական հեղափոխություն: Վրաց հասարակությունը սրընթաց եվրոպականացվում էր, կրթվում էր:

Չորրորդ

Տնտեսությունը ազատականացվեց, վերացան կլանային բիրտ համակարգերը: Կախա Բենդուկիձեին հաջողվեց երկրում հաստատել գրավիչ բիզնես միջավայր: Տնտեսությունը զարգանում էր տարեկան 8-9 տոկոսանոց աճով: Նույնիսկ 2008-ի պատերազմն ու համաշխարհային ճգնաժամը էապես բացասական չազդեցին երկրի տնտեսության վրա:
Թեև պետք է նշել, որ տնտեսական աճի վրա էապես ազդեց նաև արևմտյան օգնության չափը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլու կառավարման ընթացքում Վրաստանը ստացավ ավելի քան 4,5 մլրդ դոլարի չափով օգնություն: Հասկանալի է, որ դա նաև իր աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության գինն էր:

Ավելին, Արևմուտքը, Վրաստանին օրինակելի երկիր էր ուզում դարձնել տարածաշրջանի մյուս երկրների համար և դրա պատճառով էր նա ստանում շռայլ օգնություն:
Այդպիսի օրինակելի օգնություն ժամանակին Արևմուտքը տվեց Հարավարևելյան Ասիայում Հարավային Կորեային: Լատինական Ամերիկայում` Չիլիին` Պինոչետի ռեժիմի ժամանակ: Այս օգնությունները գաղափարական և աշխարհաքաղաքական բնույթ ուներին:

Հինգերրորդ

Սաակաշվիլին, թեև սկսեց պայքար կոռուպցիայի դեմ, չկալանավորեց Շևարդնաձեին` գիտակցելով դրա բացասական հետևանքներիը:

Որո՞նք էին հեղափոխության բացասական հետևանքները

Առաջին

Երկրում վերացավ զանգվածային կոռուպցիան, սակայն սկսեց ծաղկել, այսպես կոչված, «էլիտար» կոռուպցիան:

Թեև այս գործոնը ամենուրեք բացասական է ընկալվում, փորձեմ չհամաձայնվել այդ եզրույթի հետ, քանզի նման մաշտաբային փոփոխությունների ժամանակ հնարավոր չէր խուսափել այդ երևույթից:

Երկրորդ

Սովորաբար ընդունված էր այն ժամանակ Սաակաշվիլուն համարել ժողովրդավար, մինչդեռ Վրաստանում այդ ժամանակ հաստատվեց իրկական բռնատիրական ռեժիմ, որտեղ ռեպրեսիաները ներթափանցել էին նույնիսկ հասարակ մարդկանց մեջ: Այն ժամանակվա պաշտոնական տվյալներով բանտերով անցել էին ավելի քան 200 000 քաղաքացի: Քաղբանտարկյալների թիվը ոչ թե հարյուրներ էր կազմում, այլ` հազարներ:
Բերենք ընդամենը մեկ փաստ: Մարդիկ վախենում էին իրար հետ հեռախոսով խոսել քաղաքական թեմաների մասին:

Երրորդ

Երկրում վերացավ կլանային կառավարման համակարգը, բայց տնտեսության մեջ ակտիվ դեր սկսեց կատարել վրացական ԱԱԾ-ն: Դրա հետևանքները, իսկապես կործանարար դարձան այդ երկրի համար: Դրա մասին մեր տաղավարում ժամանակին ներկայացրել էր այն ժանակաշրջանում Աջարիայի հայ համայնքի ղեկավար Արմեն Գևորգյանը /տես նաև Zham.am -ի տեսանյութը` ստորև/:

Բերենք, ընդամենը մեկ տվյալ: Սաակաշվիլիի կառավարման ընթացում իշխանությունների կողմից ապօրինի բռնագրավվել էր ավելի քան 36 հազար ընկերություն:

Չորրորդ

Սաակաշվիլիի էքսցենտրիկ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով այդ երկիրը գրեթե անվերադարձ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան: Ավելի քան 1 000 000 մարդ հեռացավ Հայրենիքից:

Հինգերրորդ

Վրաց ազդեցիկ փորձագետների կարծիքով Սաակաշվիլին նաև շատ դրական բարեփոխումներ է իրականացրել երկրում, սակայն ռեպրեսիվ քաղաքականության պատճառով վրացիները երբեք չեն մոռանա նրան, և նույնիսկ երբ առկա է նրա ժամանակաշրջանի հանդեպ նոստալգիա, միևնույն է, նա չի կարողանա օգտվել այդ բարենպաստ վիճակից:

Սա թերևս ամենալուրջ դասը պետք է լինի մեր նորօրյա հեղափոխական իշխանությունների համար: Քանզի քաղաքականության օրենքները ֆիզիկայի օրենքների նման անթեի են գործում:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan