«ԵՊՀ-ում կատարված խախտումները երկու կամ ավելի անգամ գերազանցելու են Ագրարայինին». Դավիթ Սանասարյան
![«ԵՊՀ-ում կատարված խախտումները երկու կամ ավելի անգամ գերազանցելու են Ագրարայինին». Դավիթ Սանասարյան](/timthumb.php?src=/disc/25-10-18/b9a025a749bd6fe8bd914710f8d3036d.jpg&w=450)
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երկուշաբթի օրը վարչապետին կներկայացնի1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները:
«Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր»,- նշեց նա և ավելացրեց, որ ստուգումներ են կատարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Այստեղ ևս լուրջ խախտումներ կան: Նախանական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», — ասաց Սանասրյանը:
Zham.am