Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան Խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը զուտ քաղաքական գործիք է Ինչպե՞ս փոխել կառավարությունը: Մոտակա օրերի գործընթացների ընդհանուր սցենարը պարզ է
6
Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից Համավարակը՝ մեր տնտեսության թվերում․ համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Պարզվում է՝ ՔԿ-ի մի խումբ չինովնիկներ գաղտագողի ոչ մեծ խնջույք են կազմակերպել Գույքահարկի թանկացումը հարվածելու է հատկապես անապահով խավին. Արա Մարտիրոսյան. Տեսանյութ «Ճիշտ չի լինի նորից գնալ տոտալ լոքդաունի»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Դեմոկրատներն առաջիկա նախագահական ընտրություններում կփորձեն ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերն օգտագործել Թրամփի դեմ. Բենիամին Պողոսյան. Տեսանյութ Գագիկ Ծառուկյան. Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում. Տեսանյութ «Այն, որ դեռ որոշում չկա պարետային ժամի վերադառանալուն, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնի». ՀՀ վարչապետ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Գագիկ Ծառուկյան.«Փռեմ, ծեփեմ, պատին, պոլին. ո՞ր փողատեր մարդը կգա այդ երկրում գումար կներդնի» Ապացուցեցիք արդեն, որ քրեական գործերի հարուցումը մեր երկրում դառել է քաղաքական գործիք Եթե «պատերազմ» է, ձեզ պատերազմողի պես պահեք Միխայիլ Գալուստյանը թողարկել է «Золото» տեսահոլովակը. Տեսանյութ Օգնության եկած քաղաքական կնքահոր «մտքի քերականությունը», ընդամենը վերջին ճիգն է այն զենքով, որով տարիներ շարունակ «հակհհշյականությունը» կռվել է ԱԶԳԻ դեմ Նիկոլ, զգու՞մ ես ինչի մասին էր խոսում Քոչարյանը, երբ նշում էր «Կոնսենսուս մինուս մեկ» Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հրաչ, բա դու քեռի՞ ես․ որ Մարիամիկը Ծառուկյանի դստեր հարսանիքին զուգարանում սելֆի էր անում, ինչի՞ չէիք ասում, որ Ծառուկյանը փիսն ա Կրպակը կապամոնտաժվի. Հակոբ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Խաժակյանին և Գայանե Եղիազարյանին՝ խնդրին արձագանքելու համար «Երբ միահյուսվում են Սիրունն ու գեղեցիկը». բալիկի սպասող Սիրուն Մինասի լուսանկարը Տավուշի Խաչարձան գյուղում երկհարկանի տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի. Լուսանկար Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան Մենք այլ ելք չունենք, քան մեր պետականության համար կռիվ տալը, մեր պետականությունը պահպանելն ու հզորացնելը. Ի՞նչ եկավ Դաղստանում Հակառակորդն անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, մեկի վիճակը գնահատվում է ծանր․ դեպքերի ընդհանուր թիվը 59 է Կարանտինի վնասները․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգնել են միմյանցից եւ որոշել են առանձին ապրել Պարզագույն դեմագոգիա Վարչապետը ձախողումները փորձում է բարդել բոլորի վրա․ Արթուր Վանեցյան ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Տեսանյութ Երկու տարի պահանջվեց մարդկանց կարճ հիշողությունը թարմացնելու համար Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները Մանրամասներ՝ Կավասակի սինդրոմով երեխայի առողջական վիճակից Մահացած 7 պացիենտներից մեկը քրոնիկ որևէ հիվանդություն չի ունեցել. ԱՆ Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ. Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա. «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Տեր-Պետրոսյանը նոր պաշտոններ է պահանջում Փաշինյանից Աղջիկ, ուզում եմ հասկանալ՝դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին Համավարակը՝ մեր տնտեսության թվերում․ համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Սեւանն ունի բոլորիս կարիքը. Գնել Սանոսյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր հենց Նիկոլի կողքը լինելն է դավաճանություն պետության, երկրի, ազգի, ժողովրդի հանդեպ. Կարեն Վրթանեսյանը պարզաբանում է Խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը զուտ քաղաքական գործիք է «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով հանձնարարականը Ամեն իր դեմ խոսողին քրեական գործերով վախացնելու այս պրիմիտիվ տակտիկան վերջում ջարդվելու է հենց իրա գլխին. Լուսանկար Հրդեհ Գյումրիի երկհարկանի բնակելի շինությունում Ինչպե՞ս փոխել կառավարությունը: Մոտակա օրերի գործընթացների ընդհանուր սցենարը պարզ է Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Կոպեկ առ կոպեք հետ եք բերելու լափած ամեն միլիմետր ասֆալտի ատկատից մինչև պրեմիա. քո աննորմալ շեֆը չի պլստալու Ամեն ինչ կարելի է վերագրել մթնոլորտին Պարզվում է՝ ՔԿ-ի մի խումբ չինովնիկներ գաղտագողի ոչ մեծ խնջույք են կազմակերպել Կորոնավիրուսը պատերազմ էր, որը Հայաստանում սկսվեց փետրվարին ու ավարտվեց մայիսին Հայաստանի ջախջախիչ պարտությամբ և կապիտուլյացիայով Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. Արմեն Եղիազարյան Ահա այդ 100 հազարի վարակվելն էլ դառնալու է շրջադարձային՝ համաճարակի ողնաշարը կոտրելու համար Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը Ստացվում է, որ վարակակիր վարչապետի հետ ուղիղ շփում ունեցած Ավինյանը առանց դիմակի հայտնվում է հանրային վայրում. Տեսանյութ

Աշխարհում չկան իդեալական կրթական համակարգեր (ֆոտոշարք)

Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ամրագրված է: Յուրաքանչյուր երեխա կրթության իրավունք ունի: Օրենքի ուժով սահմանված է նաեւ, որ հանրակրթությունը պետք է ավարտվի 12-ամյա կրթությամբ: Ի՞նչ խնդիրներ կան այսօր հանրակրթության ոլորտում եւ ի՞նչ լուծումներ են առաջարկում կրթության փորձագետներն ու մասնագետները: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել են հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր:

Հանրակրթությունը ոլորտ է, որտեղ ամենից հաճախ է փոփոխություններ կատարվում: Արդյունքում երեխան դպրոց է ընդունվում մի, ավարտում` բոլորովին այլ օրենքներով: Այն համակարգը, որ կառուցվել է վերջին 30 տարիների ընթացքում համաշխարհային բանկից ավելի քան 100 միլիոն դոլար է վարկային միջոցներ արժեցել, որ վճարվել է հարկատուների գրպանից: Ասել, սակայն, որ ունենք լավ հանրակրթական համակարգ, ցավոք, չենք կարող: Դա են փաստում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցները:

«Ես կարծում եմ, կարեւոր է, որ մենք նոր հենասյուների հիման վրա ձեւավորենք հանրակրթության նոր տեսլականը: Եղածի վրա կառուցելով՝ մենք էլի ոչ մի բանի չենք հասնի, որովհետեւ պետք է ընդունել, որ եղած համակարգը փտած է»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ» ազգային կրթության ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանը եւ ավելացնում՝ առանձին վերցված ռեֆորմները, որ արվել են Հայաստանում բոլորովին էլ վատը չեն: Երեխաների թվով ֆինանսավորումը, ավագ դպրոցների ներդրումը, կառավարման խորհուրդների ստեղծումը, որպես տնօրենի ինստիտուտի հակակշիռ եւ այլն… սրանք բոլորը դրսում շատ լավ աշխատած մեխանիզմներ են, որոնք Հայաստանում, սակայն, չեն կայացել: Ինչո՞ւ, հայտնի չէ, չկա հետադարձ հայացք, որ հասկանանք, թե որտեղ է եղել սխալը:

«Շատ է խոսվում երեխաների մասին, բայց ես շատ խիստ կասկածներ ունեմ, թե նախարարությունում որեւէ մեկը տեղյակ է արդյո՞ք միջին վիճակագրական երեխայի պատկերից՝ մարզից մարզ կտրվածքով: Կարծում եմ, կարեւոր է ճանաչել երեխային, ունենալ այդ երեխայի պատկերը, մինչեւ կրթության զարգացման մասին խոսակցությունները: Հետսովետական երկրների հետ համեմատած այսօր մենք շատ կարեւոր մի առավելություն ունենք՝ շատ լավ տվյալներ բազա կրթական համակարգի վերաբերյալ, բայց այդ տվյալների վերլուծության լիարժեք օգտագործումը, ցավոք, ոչ մի տեղ չենք տեսնում»,- ընդգծում է նա:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը համակարծիք չէ, որ հին համակարգը փտած է: Պետք է կառուցել հնի հենքի վրա՝ հաշվի առնելով աշխարհում ընդունված նոր մոտեցումները, վստահ է նա: Նավասարդյանի կարծիքով անհրաժեշտ է համակարգային փոփոխություն: Հանրակրթությունը պետք է ավարտվի իններորդ դասարանով: Այնուհետեւ երեխան պետք է ազատ լինի իր ընտրության մեջ եւ կրթությունը շարունակի երեք տեսակի դպրոցներից մեկում:

«Իմ խորին համոզմամբ պետք է դպրոցները տարանջատել. Լինեն երեք տեսակի դպրոցներ՝ զբաղվածության կենտրոններ, ընդհանուր կրթություն տվող դպրոցներ եւ մասնագիտական դպրոցներ: Ծնողը, օրինակ, երկու տարեկանից իր երեխայի համար ուղղություն է որոշում, մեկին տանում են լողի, մյուսին՝ սպորտի եւ այլն, հանրակրթությունում էլ նույն պատկերը պետք է լինի: Ինչ՞ի համար է պետք երեխային ստիպել, որ նա սովորի այն ինչ չի ուզում, դա հակակրանք է առաջացնում աշակերտի մոտ, նա պետք է սովորի այն, ինչ ինքը սիրում է, ինչ իրեն հետաքրքիր է», - իր տեսակետն է մեկնաբանում Նավասարդյանը ու ավելացնում: Բոլոր դպրոցներից չի կարելի պահանջել նույն բանը: Չեն կարող բոլոր երեխաները գիտնական դառնալ: Իսկ գուցե մեկը ցանկանում է նախրապան դառնալ, այդ դեպքում թող իններորդ դասարանից հետո գնա զբաղվածության կենտրոն ու զբաղվի նրանով, ինչով սիրում է: Ընդհանուր տեսակի դպրոցներում կարող են սովորել երեխաները, որոնք հետագայում աշխատելու են սպսարկման ոլորտում: ԲՈՒՀ ընդունվողների համար, ըստ նրա, պետք է բացվեն հատուկ ուղղվածություն, մասնագիտացում ունեցող դպրոցներ:

«Գուցե այսօր պետք է աշակերտների 20-30 տոկոսի վրա աշխատել, որ նրանք գիտնականներ, լավ մասնագետներ դառնան: Մենք ուզում ենք դա 100 տոկոսի վրա կիրառել, դրա համար էլ արդյունք չենք ունենում: Մասնագիտացված, ուղղվածություն ունեցող դպրոցներ պետք է լինեն: Եվ ես կարծում եմ օրենքի ուժով պետք է թույլ տրվի մասնագիտական դպրոցից հեռացնել այն երեխաներին, ովքեր չունեն տվյալներ այդպիսի դպրոցում սովորելու համար: Ի դեպ, երբ ես ասում եմ եկեք մասնագիտական դպրոցներ սարքենք, ես չեմ անտեսում մյուսների կրթության իրավունքը: Բայց, եթե մարդը ուզում է ազատ լինել, ավելի շատ ֆուտբոլ խաղալ, ուրեմն պետք է ավելի երկար ճանապարհով գնա: Նա էլի կարող է ԲՈՒՀ ընդունվել, բայց ավելի երկար ճանապարհ անցնելուց հետո», - իր տեսակետն է հայտնում Հայկազն Նավասարդյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը աշխարհի փորձն է մատնացույց անում: Աշխարհի շատ երկրներում ավելի վաղ սելեկցիայի կողմնակիցն են: Ըստ նրա, այսօր Հայաստանի դպրոցներում աշակերտների 70 տոկոսը չի սովորում, նրանք ուղղակի դասարանից դասարան են անցնում ու վերջում ատեստատ ստանում: Բացի այն , որ վատնվում է երեխայի կյանքը, մանկությունը, նրանք հետագայում չեն կարողանլու իրենց տեղը գտնել աշխարհում: Ի՞նչ անել:

«Աշխարհում տարբեր մոտեցումներ կան: Շատ երկրներում, օրինակ, հինգերորդ դասարանից դպրոցում փորձում են հասկանալ տվյալ երեխան ինչ՞ի կարող է հասնել: Ավելի լավ ունակություն ունեցողներին ուղորդում են գիմնազիա, հետո՝ համալսարան, ավելի թույլ երեխային մի քիչ այլ դպրոց, որից հետո էլ նա հնարավորություն ունի շարունակելու ուսումը համալսարանում, բայց մի փոքր ավելի երկար ճանապարհով պետք է հասնի այնտեղ: Այդ համակարգն էլ, իհարկե, իր քննադատներն ունի: Կարծիք կա, որ սխալ է վաղ տարիքից որոշել երեխայի ունակությունները, բայց այսպես նստելով էլ չի լինի մի բան պետք է արվի»,- ընդգծում է փորձագետը:

21-րդ դարում փոփոխությունները թռիչքաձեւ են կատարվում: Աշխարհը ավտոմատացման է գնում եւ, եթե ավտոմեքենայի հայտնագործությունից հետո կառապանը վարորդ դարձավ, գործարանները փակվելուց հետո բանվորները աշխատանքի անցան սպասարկման ոլորտում, այսօր, երբ սպսարկման ոլորտի աշխատատեղերը ավտոմատացվեն, նոր առաջարկը համարժեք չի լինելու: Գործազուրկ վարորդին, օրինակ, շուկայում ծրագրավորող աշխատելու առաջարկ կլինի:

«Եթե մեր կրթական համակարգը շարունակի կենտրոնանալ միայն գերազանցիկների վրա, մյուս երեխաները լուրջ խնդրի են բախվելու»,- վստահ է փորձագետը:

Հանրակրթության ոլորտում կարեւորագույն խնդիր է բազմազանության բացակայությունը, ընդգծում է Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը: Բազմազանություն, ըստ նրա, անհրաժեշտ է եւ բովանդակության եւ կառուցվածքային առումով:

«Այլընտրանքը դա նշանակում է նաեւ գիրք, դասագիրք բազմազանություն: Ո՞վ ասաց, որ կա մեկ ամենախելացին, որի գրած դասագրքով ես իմ աշակերտին պիտի կրթեմ: Հնարավոր է, ես այլ տարբեր գրքեր օգտագործեմ ու հասնեմ ավելի լավ արդյունքի: Հիմա մեր ղեկավարությունը մենաշնորհների դեմ է պայքարում, բայց այդ մենաշնորհը նաեւ դպրոցում կա: Ստեղծվել են անդեմ օղակներ, որտեղ գրվում են ծրագրեր, դասագրքեր՝ մարդկանց կողմից, որոնք երբեւիցե երեխաների հետ չեն աշխատել»,- ասում է նա եւ ոլորտի ծրագիր գրողներին առաջարկում մի քանի օր դասավանդել ու տեսնել իրենց ծրագրերը ընդհանրապես ինչ որ կապ ունե՞ն երեխաների պահանջի հետ, թե՝ ոչ:

Քննարկմանը ներկա նաեւ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի հասարակական կապերի պատասխանատու Արուսյակ Հայրապետյանը: Նա ընդգծում է, իրենց դպրոցում դասավանդվում է կրթության ֆրանսիական մոդելով, որը աշխարհում լավագույններից է համարվում, բայց ասել, որ այն իդելական է, նույնպես չի կարելի:

«Ես անձամբ շատ լավ ծանոթ եմ Եվրոպական՝ Շվեցարական, ֆրանսիական կամ հյուսիասային կրթական մոդելներին եւ կարող եմ ասել, որ ոչ մի սիստեմ իդեալական չէ եւ մշտական կատարելագործման կարիք ունի: Ֆրանսիական մոդելը ամեն երեք տարին մեկ փոխվում է, ռեֆորմի է ենթարկվում: Սա համամարդկային, միշտ զարգացող պրոցես է եւ որեւէ մեկը չունի վերջնական լուծում ու դեղատոմս, իդելական համակարգ ստեղծելու համար: Համակարգ, որը ցանկացած երկրում կինտեգրվի եւ կաշխատի, հավատացեք, չկա նման բան»,- շեշտադրում է նա:

Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր- անդամ Գեւորգ Թադեւոսյանը:
«Ես կարծում եմ խնդիրը ձեւակերպված չէ, ըմբռնված չէ, իսկ այդ դեպքում տասը տարի հետո էլ մեր հանրակրթության վիճակը նույնն է լինելու: Այն քաղաքացին, որ այսօր աշակերտ է, տասը տարի հետո մտնելու է դպրոց եւ դասավանդի նույն սկզբունքով: Մեր հանրակրթությունը, ուղիղ ձեւով մեր հասարակության հայելին է: Մասնագետներին լսել է պետք: Այս կարգի քննարկումները բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում ապագայում էլ շարունակվելու են ու այնքան են շարունակվելու մինչեւ կաթիլը քար ծակի, չի կարող այդ քարը չծակվել: Ամենամուր փակված ականջներն էլ պետք է հասկական, որ մասնագետներն են, որ համակարգ են ստեղծում»,- ընդգծում է նա:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan