«Բեսպրիդելը շարունակվում է... Ոստիկանությունն էլ թուղթ է սևացնում...». Թեհմինա Վարդանյան
Ապօրինի շինարարությունն ու բեսպրիդելը շարունակվում է... Ոստիկանությունն էլ թուղթ է սևացնում...
Օրեր առաջ դիմել էի քաղաքապետարան և Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանություն Բագրատունյաց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող ապօրինի շինարարության հետ կապված:
Երևանի կողմից սեփականատեր Տարոն Տոնոյանին տրամադրվել է հ01/18-Տ-137-147 շինարարական թույլտվությունը, որը քաղաքացի Աշոտ Առաքելյանի կողմից վիճարկվում է վարչական դատարանում: Մինչ որոշումը վիճարկվում է և մինչ դատարանի վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով կասեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության և քաղաքաշինության վարչության կողմից սեփականատիրոջը բազմիցս զգուշացվել և ընդհուպ տուգանվել: Բազմաթիվ գրություններ կան նաև Շենգավիթի ոստիկանությունից առ այն, որ շինարարությունը դադարեցվել է և զբաղվում են այդ հարցով:
Այսօր, շինարարությունը բուռն թափով շարունակվում է: Սեփականատերն ուղղակիորեն, կներեք արտահայտությանս, թքած ունի և ոստիկանության, և քաղաքային իշխանության, և օրենքի վրա:
Հարգելի քաղաքային իշխանություններ և ոստիկանություն, խնդրում եմ այս հարցին մեկընդմիշտ լուծում տալ:
Կից տեղադրում եմ ոստիկանությունից և քաղաքապետարանից ստացված դիմումների պատասխանները: Ի դեպ, ոստիկանության պատասխանը ստացել եմ վաղուց, բայց շին. հրապարակում որևէ փոփոխություն չկա: Ընկերներ, թուղթ սևացնելով չի: Գործ արեք...
«Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից