Արմեն Փամբուխչյանը ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին տեղեկացնում է
Հարգելի միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններ, այսօր՝ ժամը 12:00-ից կարող եք ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության Լիցենզավորման գրասենյակից ձեռք բերել թույլտվությունները (дозволь):
Թույլտվությունների սղության պատճառով տեղեկացնում ենք, որ այսուհետև մեկ վարորդին տրվելու է ոչ ավելի, քան մեկ թույլտվություն (дозволь):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան էջից