Ես այդ ինտիմ պահեր պարունակող հոլովակի աղջկա հետ որևէ կապ չունեմ. Դիանա Գասպարյան
Արմավիրի Էջիածին համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, ՔՊ-ական Դիանա Գասպարյանն ընտրվեց քաղաքապետի պաշտոնում:
Armdaily.am-ի հետ զրույցում Դիանա Գասպարյանն անդրադարձել է համացանցում տարածում ստացած հոլովակին, որը նաև ինտիմ կադրեր է պարունակում:
«Ես այդ հոլովակի աղջկա հետ որևէ կապ չունեմ: Եվ այն մարդիկ, ովքեր որ տարածում են տվյալ հոլովակը անպայման կենթարկվեն պատասխանատվության», - ասաց նա:
Իսկ այն հարցին, թե Գասպարյանն ու՞մ է կասկածում, վերջինս չցանկացավ պատասխանել: