«Գոնե ԱԺ ընտրություններին այսօրվա ՏԻՄ ընտրությունները դաս լինեն եւ վերջիվերջո սրբագրենք մեր շուրջը». Արթուր Հայրապետյան
Ես չգիտեմ, թե ինչու կապանցիները հոգով ՀՀԿ-ն քաղաքապետ ընտրեցին, բայց այս ամենը լուրջ մտահոգության առիթ է։
Հա, եթե պետք է եկեք ասենք, դե արդարություն է եղել, հա, գիտեմ, որ արդար բառը տեղին է ՏԻՄ ընտրությունների համար, բայց էն, որ պետք է մխիթարական խոսքեր ասենք՝ ասենք.. իսկ ավելի լուրջ պետք է հաշվի առնել այն փաստը, թե ինչու է այսօր կապանցին ընտրում ոչ թե ՔՊ թեկնածուին, որը մի քանի գլուխ բարձր է այսօրվա ընտրված քաղաքապետից, այլ կապանցին նախընտրում է հոգով ՀՀԿ-ին։Դե, շատերս գիտենք պատճառները, բայց գոնե ԱԺ ընտրություններին այսօրվա ՏԻՄ ընտրությունները դաս լինեն եւ վերջիվերջո սրբագրենք մեր շուրջը։
Ոչ լեգիտիմ ընտրված ղեկավարին դատելն ու աթոռից զրկելը ավելի հեշտ է, քան ընտրված ղեկավարից հիասթափվելը։
Լրագրող Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից