Հակահանքարդյունաբերական քարոզը Սյունիքում արեց իրենը՝ ՔՊ-ի թեկնածում պարտվեց Կապանում
Երեկ Հայաստանում ՏԻՄ ընտրություններ էին¸ և հետաքրքիր փաստ արձանագրվեց Կապանում¸ որտեղ անկուսակցական թեկնածուն հաղթեց ՔՊ-ի թեկնածուին: Տարբեր կարծիքներ են հնչում թե բա սա է մեր պետության հաղթանակը¸ որ ՔՊ-ն ամեն տեղ իրա մարդկանց «ընտրվել չտվեց» կամ էլ¸ որ Կապանը առաջին քաղաքը եղավ որտեղ մերժվեց հեղափոխությունը: Բայց խնդիրը այլ է¸ և պետք է լուրջ մոտենալ հարցին:
Իմ կարծիքով¸ կապանցիների վրա ազդեց այն լուրջ հակաարդյունաբերական քարոզը¸ որը վերջին շրջանում շատ «նորաձև» է դարձել և անգամ բերում է նրանմ¸ որ «բնապահպան ակտիվիստների» գոռգոռոցների ներքո հանքեր են փակվում¸ իսկ կառավարության ներկայացուցիչը ներողություն է խնդրում իր «սխալ ձևակերպումների համար»: Մարդիկ իրենց ընտրությամբ ցույց տվեցին¸ որ դեմ են նման գործելաոճին և ուղերձ են հղում կառավարությանը¸ որն իրենց նույնպես ականջալուր լինեն:
Երկիր ղեկավարելը լայֆ մտնել կամ ստատուս գրել չէ: Դու գործ ունես կոնկրետ մարդկանց հետ¸ ովքեր ունեն հանապազօրյա հացի խնդիր և եթե դու փակում ես այդ հացը վաստակելու հնարավորության ճանապարհը¸ ապա սպասիր¸ որ քո ծրագրերը չեն իրականանալու: Կառավարությունը լուրջ մտածելու տեղիք ունի հետագայում նմանօրինակ մոլի հակահանքարդյունաբերական քարոզին կուլ գնալու և «բնապահպանների» գորգոռոցից ելնելով հանքեր և գործարաններ փակելուն:
Լիկա Սվազյանի ֆեյսբուքյան էջից