«Միակ ձևը մեքենաները որպես պահեստամաս ներմուծելն է». Ալեն Սիմոնյանը` «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնացնելու մեխանիզմ չկա, իսկ ԱԺ-ին օրենքի մեջ փոփոխություն անելու համար պահանջվելու է 2-3 ամիս ժամանակ: Միակ ձևը մեքենաները որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հակադարձեց, որ 150-ից ավելի մեքենաներ արդեն հատել են վրացական սահմանը և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել:
Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ-ի մոտ` պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը:
Zham.am