Այսօր Երևան քաղաքը նշում է իր հիմնադրման 2800–րդ տարեդարձը
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքը նշում է իր հիմնադրման 2800–րդ տարեդարձը։
«Երևան 2800» տոնական միջոցառումների ցանկին և ժամանակացույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից նյութով:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այսօր տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:
Հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքն էլ կլինի ազատ: