Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում
Մեկ մարդու հրամանով օլիգարխներ չեն ստեղծվում և չեն վերանում: Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում:
Ինչպես նաև մեկ հրամանով կոռուպցիա չի ստեղծվում, և մեկ մարդու հրամանով դա չի վերանում, դա համակարգային գործընթաց է՝ բազմաշերտ, բազմապրոֆիլ:
Եվ հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիա չկա, դա հաճելի է լսել, բայց դեռևս աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել վերացնել կոռուպցիան:
Մարդու վրա դնել նման արատավոր երևույթների վերացման երաշխավորի ֆունկցիան, դա տապալված գործ է, այն պետք է արգելվի ինստիտուցիոնալ զսպանների և հակակշիռների միջոցով:
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից