Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել 2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար
4
Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելը անպատվաբեր է բոլորի համար Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի հաշվիչը միացված է Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերը. Օրակարգում 49 հարց է. Տեսանյութ Հեռավար անցկացնում եմ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հերթական նիստը. վարչապետ. Տեսանյութ Եթե մեկը Ալիեւին կառուցողական է համարում, էլ կոշիկ լիզելը պոզով-պոչո՞վ է լինում. Արա Սահակյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան. «Վատ լուրեր ունեմ: Առողջապահության համակարգն արդեն ճկվում է, 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697 դեպք». Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Վարչապետի հրապարակած լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. ամոթ է մի՛ արեք. քահանա Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել Է. Մարուքյանի հաղորդման հիման վրա պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Մարդը, ով երկիր է ղեկավարում, մի քանի անգամ ապատեղեկատվություն է հրապարակել Հեռուստադիտողի արձագանքը՝ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցմանը Թեև էական առաջընթաց չկա, բայց լավատեսությունը պահպանվում է. Զախարովան գնահատել է ՌԴ ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության պահպանմանը. Տեսանյութ Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Կորոնավիրուսից մահացել է 33 տարեկան պացիենտ․ իրավիճակը գնալով սրվում է․ Արսեն Թորոսյան. Տեսանյութ Վարակի նոր դեպքերն արդեն 700-ի հասան, բայց ոչինչ, քո առողջապահության նախարարը դրա մեղքը թող Լուսավոր Հայաստանի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի վրա գցի Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար․ Աննա Նաղդալյան Նիկոլ Փաշինյան, քանի որ ողջ օրը պարապ նստած ես ֆեյսբուքում, վստահ եմ` կկարդաս, բայց դեղերդ խմիր` նոր կարդա Թե բա՝ ժողովուրդը կարգապահ չի, անգիտակից ա և այլն. բա որ գիտակից լիներ, քեզ իշխանության կբերե՞ր Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման․ Հայկ Ալումյան Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ով, ինչ ասում է Նիկոլի մասին դեմ են տալիս աներձագ Հրաչին. Նիկոլի արած հիմարությունների պատասխանատվությունը կիսել ցանկացող չկա Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը ու հենց այդ իսկ պատճառով է այսպես կառչել այդ թեմայից Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ԲԴԽ նիստի օրը հայտնի է Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Հունիսի 5-ից սկսած կիրականացվեն մի շարք չվերթներ. ուղղությունները հայտնի են Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել Ես հասկացա, որ այդ պատգամավորն է այս գործողության քավորը, որովհետև անգամ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հերքում են, որ մեզ փակել են. Հ. Հարությունյան Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով, պատրաստվեք առերեսվելու սարսափին. Տիգրան Ուրիխանյան STOP NIKOL 2020 Լուկաշենկոն նոր վարչապետ և կառավարության նոր անդամներ է նշանակել Այսօրվանից՝ դիմակներ կարող եք ձեռքբերել նաեւ այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով. վարչապետ. Լուսանկար Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Վրաստանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել Հակոբ Արշակյանին որևէ զինված անձ չի ուղեկցել. Lurer.com-ը ապատեղեկատվություն է տարածում. ՏՍԿ Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող Նիկո՛լ, սկսիր լրջորեն մտածել իշխանությունից հեռանալու մասին Անձնագրային և վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները կաշխատեն ժամը 9-11-ը. Էդգար Ջանոյան Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելը անպատվաբեր է բոլորի համար Դսեղի անտառներում 6 հատ բարդի են հատել. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին «Ես ռիսկային խմբում եմ. իմ փրկվելը հավասար է հրաշքի». «Արմենիա» ԲԿ-ի բաժանմունքի վարիչը բուժվել է կորոնավիրուսից Ինչո՞ւ է փակվել Երեւանի թիվ 24 մանկապարտեզը 2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար ԱԺ-ն պետք է նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. Տեսանյութ Տարբերակ Ա և Տարբերակ Բ Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում Անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց` այսօր ընդունված կառավարության որոշման համաձայն. նախարար. Տեսանյութ Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը. Տեսանյութ Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը. Թևան Պողոսյան «Ժողովուրդն ա մեղավոր» թեզից սահուն անցնում ենք «ընդդիմությունն ա մեղավոր» թեզին Երևանում ավտոլվացման կետի 23-ամյա աշխատակցին դանակահարել են

Ի՞նչ դասեր պիտի քաղի Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիական հեղափոխության արդյունքներից

Ինչպես հայտնի է, հեղափոխությունները լինում են երկու տեսակի,` «թավշյա» և «արյունոտ»:

«Թավշյա» կոչվում է այն հեղափոխությունը, երբ նոր իշխանությունները չեն հետապնդում նախկիններին և նոր էջ են բացում երկրի համար՝ համախմբելով ողջ հանրությունը, ինչպես որ դա եղավ Պորտուգալիայում 1974-ին, Իսպանիայում՝ 1975-ին, հետկոմունիստական Արևելյան Եվրոպայի երկրներում, Բալթյան երկրներում, 1990-ին Հայաստանում և այլն:

«Արյունոտ» հեղափոխությունները տարբերվում են նրանով, որ նոր իշխանությունների գլխավոր նպատակն է դառնում նախկինների հետապնդումը: Կապ չունի ինչպես՝ իրավական ձևակերպումներով, թե հեղափոխական իրավագիտությամբ: Սրանք իրարից տարբերվում են բացառապես ձևով, քանզի ցանկացած, նույնիսկ բռնի գործողությունը հիմնավորվում է իրավական ձևակերպմամբ: Այդպիսիններից են համարվում 1789-ի Մեծ Ֆրանսիական հեղափոխությունը և 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը:

Ֆրանսիական հեղափոխության և նրանից բխած քաղաքացիական բախումների արդյունքում սպանվեց ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ 1917-ի ռուսական հեղափոխության արդյունքում զոհերի թիվը հասավ 12 միլիոնի: Ընդ որում, հեղափոխության սկզբում ոչ ոք չէր ուզում, որ այդքան զոհեր լինեն, ոչ ռուսները, ոչ էլ` ֆրանսիացիները, բայց այդպես ստացվեց հեղափոխականների գործելաոճի պատճառով:

Մեր այս հոդվածում ներկայացնենք, թե ինչու ֆրանսիացիների մոտ այդպես ստացվեց:

Ֆրանսիական հեղափոխության զարգացման երեք փուլերը

1-ին փուլը ժիրոնդիստների գերիշխումն էր, իսկ կարգախոսներն էին` սեր, հանդուրժողականություն, ազատություն և հավասարություն:

Ինչպես հայտնի է, Ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց 1789-ին, երբ Բաստիլի գրավումից հետո թագավոր Լյուդովիկոս 16-րդը ստիպված եղավ ճանաչել Ֆրանսիայի Օրենսդիր մարնմի լեգիտիմությունը, որն այն ժամանակ կոչվում էր Գլխավոր Նահանգներ, և այն վերափոխվեց՝ դառնալով Հիմնադիր Ժողով: Այն բաղկացած էր հանրության երեք շերտերը ներկայացնող խմբերից՝ հոգևորականներից /այժմյան ՀՀԿ-ն էր/, արիստոկրատներից /այժմյան ՀՅԴ-ն էր/, և բուրժուազիայից /այժմյան` ԲՀԿ ու ԵԼՔ դաշինքները/:

Համաժողովրդական ճնշման արդյունքում, ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, որը տևեց մոտ երեք տարի, որտեղ «փողոցի» ներկայացուցիչներն էին բուրժուազիան ներկայացնող Ժիրոնդիստների կուսակցությունը՝ Ժան Պյեր Բրիսսոյի գլխավորությամբ  /նա ֆրանսիացիների Նիկոլ Փաշինյանն էր/: Վերջինիս ֆրանսիացիները շատ էին սիրում, կարելի է ասել, նույնիսկ պաշտում էին, որովհետև վերջինս ամենաընչազուրկ մարդկանց հոգսերից էր խոսում, և Ռուսսոյի տեսության կողմնակիցն էր: Նա անընդհատ նշում էր, որ թագավորին պետք է հեռացնել՝ հիմնելով հանրապետական կարգեր: Նա Լյուդովիկոսին մահապատժի դատապարտելու կողմնակից չէր, պարզապես պոպուլիստական դիքերից ելնելով նշում էր, որ թագավորին պետք է պատժել, բայց ոչ մահապատժի ենթարկել:
Ըստ նրա, դրանից հետո, երբ ռևանշիզմի վտանգը չեզոքանա, պիտի ձևավորել ներառական իշխանական համակարգ, որտեղ ներկայացված կլինեն հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչները՝ ներառյալ հոգևորականներն ու արիստոկրատները, բնականաբար ժիրոնդիստների գլխավորությամբ / ինչքան նման է Փաշինյանի ու նրա կողմնակիցների ձևակերպումներին/: Սակայն իր այս դիրքորոշմամբ նա իրեն թշնամի դարձրեց Բուրբոններին /թագավորին, հոգևորականներին և արիստոկրատներին/:

Վերջիններս նրան համարում էին «դուրսպրծուկ», ով, իրենց կարծիքով, հետևողականորեն ոչնչացնում էր ողջ ֆրանսիական պետական համակարգը՝ ի օգուտ Ֆրանսիայի թշնամիների:

Այս հակադրության արդյունքում ֆրանսիական քաղաքական դաշտում շատ արագ ուժեղացան ֆրանսիական հասարակության, այսպես կոչված, 4-րդ շերտի կողմնակիցները՝ մոնտանյարները, որոնք ձևավորում էին Յակոբինյան ակումբներ / նրանց Սասնա Ծռերը/, որոնք ոչ միայն պահանջում էին թագավորի մահապատիժը, այլև ժիրոնդիստներին մեղադրում էին թուլակամության մեջ, իսկ վերջում՝ նաև հակահեղափոխականության մեջ:

1792-ին յակոբինցիների ճնշման տակ միապետությունը վերացվեց, իսկ Լյուդովիկոսը մահապատժի ենթարկվեց: Սակայն կյանքը հեղափոխական մթնոլորտի պայմաններում չէր լավանում, և ֆրանսիացիների մեծ մասը, ովքեր պաշտում էին ժիրոնդիստ Բրիսսոյին, կտրուկ հիասթափվեցին նրանից, բայց և բուրբոնների վերադարձի դեմ էին: Եվ այս պայմաններում, անսպասելի շատերի համար, «փողոցի» գլխավոր հերոսները դարձան յակոբինցիները / ֆրանսիական Սասնա Ծռերը/:

Հեղափոխության 2-րդ փուլը յակոբինյան տեռորն էր, իսկ կարգախոսները՝ պատժել նախկին ռեժիմի թալանչիներին

1793-ին նրանք վերցրեցին իշխանությունը, հիմնեցին «անցումային արդարադատության» ինստիտուտներ /փաստացի տեռորի գործիքներ/ և ֆրանսիական «Փաշինյանին» և նրա կողմնակիցներին մահապատժի ենթարկեցին, որպես հեղափոխության դավաճաններ, բնականաբար, մահապատժի ենթարկեցին նաև նախկին իշխանության այն  անդամներին, որոնց  ժիրոնդիստները  խնայել էին, այդ  թվում  նաև թագուհուն:

1793-94 թվականների ընթացքում տեռորի ժամանակ սպանվեց ավելի քան 1 միլիոն մարդ: Այն տևեց մեկ տարի, սակայն դա Ֆրանսիայի պատմության ամենադժոխային տարիներն էին:
Ի տարբերություն ժիրոնդիստների, յակոբինցիները որևէ ստվերային կապեր չունեին նախկին իշխանությունների հետ, ազնիվ էին և անկաշառ, Ռոբեսպիերի մականունը /նրանց  Ժիրայր  Սեֆիլյանը/, օրինակ, Անկաշառ էր: 

Սակայն ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը, մանավանդ որ բացառապես հեղափոխական սկզբունքներով երկրում ոչ մի լուրջ զարգացում չի լինում: Եվ այս ամենը մեկ տարվա ընթացքում ցցուն դարձավ բոլորի համար: Նույնիսկ Փարիզի «փողոցը» հասկացավ, որ նախկիններին պատժելով չի լուծվում ոչ մի խնդիր, փոխարենը ի հայտ են գալիս նոր խնդիրներ: Ահա թե ինչու յակոբինցիները կարճ ժամանակահատվածում, ընդամենը մեկ տարվա ընթացքում, կորցրեցին իրենց իշխանությունը:

Հեղափոխության 3-րդ փուլ՝ Թերմիդոր, գլխավոր կարգախոսն էր՝ փրկել ֆրանսիական հեղափոխությունը և նրա իդեալները` այն իրականացրած հեղափոխականներից

Ֆրանսիայում Թերմիդորը եկավ 1794-ին, և այն ավարտվեց 1799-ին: Այս փուլում, քաղաքական դաշտից հեռացվեցին բոլոր հեղափոխականները /մի մասին մահապատժի ենթարկեցին, մյուսներին բանտարկեցին/:

Այս փուլը կոչվում է նաև նախահեղափոխական ժամանակաշրջանի հանդեպ կարոտախտային փուլ:

Հետագայում,օրինակ 20-րդ  դարի  վերջում,  երբ կյանքի կոչվեցին «թավշյա» բնույթի հեղափոխությունները, յակոբինյան փուլը մերժվեց բոլորի կողմից՝ հաշվի առնելով ֆրանսիական հեղափոխության դասերը:

«Թավշյա» հեղափոխությունների ընթացքում գործում է երկու փուլ, ժիրոնդիստների և Թերմիդորի:

Օրինակ, հետկոմունիստական երկրներում ժիրոնդիստների դերը կատարում էին ազգային դեմոկրատական շարժումները /Սոլիդարնոստը, Սայուդիսը, Դեմոկրատական Ռուսաստանը, ՀՀՇ-ն և այլն/, իսկ Թերմիդորի դերում գործում էին նախկին կոմունիստական ուժերը /Կվասնևսկին՝ Լեհաստանում, Բրազաուսկասը՝ Լիտվայում, Շևարդնաձեն՝ Վրաստանում, Դեմիրճյանը՝ Հայաստանում և այլն/:

20-րդ դարի վերջում և 21 դարի սկզբում աշխարհը գիտակցաբար մերժեց հեղափոխությունների, այսպես կոչված, յակոբինյան փուլը՝ հասկանալով, թե ինչ ավերածությունների է դա բերում հասարակություններին: Հետագայում մենք առանձին կվերլուծենք 1917-ի ռուսական հեղափոխության ողբերգության փորձը, որի վտանգի մասին ֆրանսիական դասերը հաշվի առնելով՝ զգուշացնում էին Դոստոյևսկին, Բերդյաևը, Ստրուվեն, Բուլգակովը,  Ֆրանկը,  Իլյինը և մյուսները:

Ինչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը

Նախ Նիկոլը պիտի հիշի, որ եթե չլիներ ֆրանսիացի ժիրոնդիստների   հեղափոխական  չափազանցված սպասումներ  առաջ  բերելը, նախկիններին  պատժելու պահանջի  մոլուցքը, ապա չէր լինի նաև հեղափոխության յակոբինյան փուլը, քանզի եթե դու փորձում ես հենվել ամբոխի վրա, ապա վաղ թե ուշ դառնալու ես նրա գերին, իսկ վերջում այդ ամբոխը քեզ փոխելու է ավելի արմատական հեղափոխական հերոսներով, քանզի  քեզանից  ավելի  հեղափոխական  կարող են  լինել,  մանավանդ, որ  կյանքը միշտ  թելադրում է ավելի  բազմաշերտ  լուծումներ, որոնք, սակայն,  սովորաբար  խորթ են  լինում  ամբոխի  համար: ինչպես որ ֆրանսիացի ամբոխը Բրիսսոյին փոխեց Ռոբեսպիերով, իսկ ռուս ամբոխը Կերենսկուն փոխեց Լենինով ու Տրոցկիով:

Իհարկե ողջունելի է, որ Փաշինյանն այսօր խոսում է քաղաքական բարիկադների վերացման անհրաժեշտության մասին, սակայն դա չի կարող ընտրովի բնույթ ունենալ: Եթե նախկին իշխանությունները բաժանվեն «լավերի» ու «վատերի», մեկին  պատժեն, իսկ  մյուսին`  ոչ,  ապա արդյունքը լինելու է այնպես, ինչպես ֆրանսիացիների ու ռուսների մոտ, քանզի այստեղ գործում է քաղաքագիտության մեջ հայտնի` պանդորայի արկղի բացման սկզբունքը:  Եթե հեղափոխությունը իր թավշյա բնույթից դուրս գա, ապա այն կվերածվի անվերահսկելի, դեպի ողբերգություն ընթացող գործընթացի:  Դա է ցույց տալիս պատմական փորձը:

Կգիտակցի դա Փաշինյանը, թե ոչ, չեմ կարող ասել, նշեմ, որ հետդարձի  ճանապարհը դեռ փակված չէ:

Պետության ղեկավարը չի կարող ունենալ ատելի և ոչ ատելի գործիչներ, ինչքան էլ որ նախկինում նա ցավ է ստացել նրանցից:

Հենց այս պատգամն է, որ պետք է հիշի  Փաշինյանը և  այն հեղափոխական գործիչները, որոնք անկեղծ ուզում են հասնել հաջողության և մնալ պատմության մեջ որպես դրական կերպարներ:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan