Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Մեծ բարերարը մահացավ աշխարհի վատագույն բանտերից մեկում` շինծու մեղադրանքների ներքո

Այսօր լրացավ հայազգի մեծ բարերար, ՀՀ պատվո շքանշանի ասպետ, Լևոն Հայրապետյանի մահվան տարելիցը։ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին բարերարը մահացավ ՌԴ Մորդովիայի հանրապետության բանտում, որը վատագույններից մեկն է աշխարհում։ Մահվան պաշտոնական պատճառն է սրտի անբավարարությունը, սակայն ներկայում շրջանառվում է թունավորման վարկածը, որը պարզելու ուղղությամբ միջոցներ ենք ձեռնարկում (https://kentron.am/am/news/135054):

Լևոն Հայրապետյանը վախճանվեց մեր պետական ու հասարակական շրջանակների ոչ արժանապատիվ կեցվածքի պայմաններում, երբ պետական մարմինները դրսևորեցին ցինիկ անտարբերություն, իսկ հասարակական շարժումները այդպես էլ չվերածվեցին հզոր բողոքի ակցիաների։ Նույնիսկ իր կողմից պսակադրված 700 ընտանիքների մեծ մասը ոտքի չկանգնեց իրենց կնքահոր համար պայքարելու։ Որոշ տեղեկություններով հենց Հայաստանի և Արցախի պետական շրջանակներից էին ճնշվում այդ բողոքի ակցիաները։

Մեր պետական ոչ արժանապատիվ դրսևորումն ընդգծելու համար հիշեցնեմ․ երբ ադրբեջանցի ճղճիմ Ռամիլ Սաֆարովը նենգաբար կացնահարեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում, Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ծախսեց վերջինիս էքստրադիցիան կազմակերպելու և Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելու համար, որից հետո շնորհեց ազգային հերոսի կոչում։ Իսկ Լևոն Հայրապետյանը, ով միլիարդավոր դոլարներ էր ծախսել Հայաստանի ու Արցախի զարգացման (զենքի մատակարարում, ճանապարհաշինություն, եկեղեցաշինություն և այլն) համար, այդպես էլ բարոյալքված ու հուսահատ վիճակում մահացավ Ռուսաստանի մռայլ բանտերից մեկում՝ ակնհայտ շինծու մեղադրանքների ներքո։

Պետական շրջանակների նման վերաբերմունքը պայմանավորված էր քինախնդրությամբ, քանի որ Լևոն Հայրապետյանը քանիցս քննադատել էր նախկին իշխանությունների ազգակործան քաղաքականությունը և կոռուպցիան (տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=mrx2ahmkrgQ)։ Այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսպես պիտի խոսեր Լևոնի մասին․ «Կարող է Լեւոնին բռնեն, հաջորդ օրը Բարխուդարին, մյուս օրը Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես» (https://www.aravot.am/2014/07/17/480956/ ):

Ցավոք բարերարն այդպես էլ չտեսավ մեր ժողովրդի մեծ հաղթանակն ու արժանապատվության վերականգնումը։ Ցավոք չապրեց ևս մի քանի ամիս, այլապես, համոզված եմ, կազատվեր բանտից։

Ներկայացնեմ մի քանի փաստ Լևոն Հայրապետյանի մասին․
1. Վերջինս կողմից իրականացվել է Արցախի պատմության ընթացքում ամենամեծ ներդրումը՝ որոշ աղբյուրների համաձայն այդ գումարը գերազանցել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։
2. 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ։
3. Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգինները։, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։
4. Լևոնին 2011 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի կողմից շնորհվել էր ՀՀ պատվո շքանշան Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար։
5. Լևոն Հայրապետյանը մտերիմ հարաբերություններ ուներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և վերջինիս կողմից ստացել էր պետական պարգև ՌԴ միջազգային համագործակցության ամրապնդման համար (տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?time_continue=6&v=X7rhd2lY_-8)։
6. Լևոն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կրում էին առերևույթ շինծու բնույթ։ Վերջինիս մեղադրում էին այն հարցում, թե իբր գումար է վերցրել մի շարք ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից Իզմեստևի պատիժը թեթևացնելու նպատակով միջնորդություններ իրականացնելու համար։ Քրեական գործով այդպես էլ չներկայացվեցին արժանահավատ ապացույցներ։

Որպես փաստաբան ներկայացնում եմ Լևոն Հայրապետյանի իրավահաջորդների շահերը, և այս գործը ոչ միայն մասնագիտական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի ինձ համար։

Ննջիր խաղաղությամբ Մեծ Մարդ։

Մակար Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan