Պետական համակարգը չպետք է խառնվի նախընտրական քարոզչությանը. Նիկոլ Փաշինյանը մեսսիջներ հղեց (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին¸ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում նշեց¸ որ պետական համակարգը չպետք է խառնվի նախընտրական քարոզչությանը:
«Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց մյուս կողմից այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար»¸ - ասաց նա:
Նա նաև նշեց¸ որ կառավարության և պետական կառավարման համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ պետք է այդ ժամանակը օգտագործի կառուցողական նպատակներով:
Մանրամասները՝ կից տեսանյութում: