Պարոն Փաշինյան, դուք փաստորեն ունե՞ք սիրելի և չսիրելի գործարարներ
Ուրեմն, չար լեզուների պնդմամբ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀԿ-ական և «ՀՀԿ-ականամերձ» գործարարներին և խոսակցության մեջ նշել է, որ եթե իրենք առաջարկեց Փաշինյանին, նրա ձգտումները արտահերթ ընտրություններ անելու հարցում, դրա հետ մեկտեղ էլ ընտրությունների ժամանակ իրենց «ճիշտ պահեն» այդ գործարարների մեղքերը մոռացության կմատնվեն ու մարդիկ «հանգիստ բիզնես կանեն»:
Սրա հետ միաժամանակ էլ Նիկոլական հատուկ ծառայությունները «պրեսսինգ» են անում Սամվել Մայրապետյանին մի գործի մասով, որը եղել է 10 տարի առաջ, որը անհասկանալի դրամական փոխանցումների հետ է կապված ու այս ամենը ավարտվում է նրանով, որ Մայրապետյանին կալանավորում են: Կալանքն էլ, սովորաբար, նենց դեպքում են տալիս, երբ մարդն իրոք շատ լուրջ հանցագործություն է գործած լինում:
Մդա.... փաստորեն, սենց է հա վարչապետի պաշտոնակատարը պատկերացնում «նոր Հայաստանի» ձևավորումը՝ կան «հարմար հանրապետական գործարարներ», ովքեր իրենց «հարմար էն պահում» ու հանգիստ ապրում են, իսկ կան «չսիրելի» գործարարներ, ովքեր նստած են մենակ այն բանի համար, որ «հարմար տղեք չեն»:
Սերժից ինչով եք տարբերվում, թե մենք փողոց էինք դուրս գալիս, որ դուք ձեր հարցերը լուծեիք:
Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից