Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
23
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել է «չորրոդ գյուղում» գտնվող համար մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։ Հիմնավորումը՝ Զուրաբյանի նկատմամբ վստահությունը կորցնելն է։ Նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը «Հրապարակի» խնդրանքով պարզաբանեց Զուրաբյանի պաշտոնանկության պատճառները։

«1. ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով սահմանված լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք կատարում,

Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործում,

Աշխատողի նկատմամբ վստահության բացակայություն, 4. Աշխատակցի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ,

Շահառուի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ: Պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ քրեական գործի առկայություն,

Բազմաթիվ քաղաքացիների բողոքներ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային շենքում անպարկեշտ միջավայրի առկայության մասին․

ԱՍՀՆ-ում ստեղծված աշխատանքային հանձնաժողովի կողմից բացահայտված բազմաթիվ չարաշահումներ՝ վարձով տրված բնակարաններ, չբնակեցված բնակարաններ»։

Վահան Զուրաբյանը համաձայն չի այս հիմնավորման հետ։ «Մինչև աշխատանքից ազատելը ինձ պարզ հասկացրեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել», – ասում է նախկին տնօրենը։ Վահան Զուրաբյանը վստահեցնում է, որ իրեն հստակ չեն ներկայացրել, թե ինչն է ազատման պատճառը և ինչու և երբ են կորցրել իր նկատմամբ վստահությունը։ Նա իր պաշտոնանկության մի քանի վարկած ունի։ Ասում է, որ Մանե Թանդիլյանն է իրենից դժգոհ։ Վերջերս նախարարը գիշերով այցելել է ծերանոց, պահակը իրեն չի ճանաչել և ներս չի թողել, որից հետո, ըստ Վահան Զուրաբյանի, նա այնուամենայնիվ մտել է ներս, անցել է տարածքով և հայտնաբերել է, որ լողասենյակներից մեկում չկա վարագույր։ «Իրեն բացատրվել է, որ վարագույրն իմաստ չունի, քանի որ այնտեղ լողացող ծերերն ինքնուրույն չեն կարողանում դա անել և նրանց օգնում են», – ասում է Վահան Զուրաբյանը։

Մանե Թանդիլյանը նաև գոհ չէր սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման համակարգում եղած խնդիրներից։ Այդ ծրագրով մանկատան նախկին սաները, ծնողազուրկ երեխաները, միայնակ թոշակառուները բնակտարածք էին ստանում։ «Պայմանագրերը կնքելն ու հսկողությունը, օժանդակումը, հարկ եղած դեպքում պայմանագրի լուծումը մեզ վրա էր, իսկ բնակարաննները տալիս է նախարարությունը։ Սա ամենածանր խավն է, բնակարանի հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ։ Մեկը ստեղ չի կարողանում ապրել, աշխատանք չի գտնում, գնում է Ռուսաստան, մյուսը վարձով է տալիս բնակարանը, ինչի իրավունքը չունի։ Նման մարդկանց պետք է բնակարանից զրկես, բայց մենք միանգամից չենք զրկել, առանձին-առանձին հետները խոսել ենք, ժամանակ ենք տվել, որ ուղղվեն։ 17 պայմանագիր լուծել են, և դա քիչ չի։ Բայց նախարարն ուզում էր, որ անմիջապես լուծվեն պայմանագրերը, մի օր էլ չտանք նրանց, ինձ ասեցին՝ ինչու, եթե ժամկետը լրանում է, նույն րոպեին չես լուրծել պայմանագիրը։ Ես հանդիպեցի, ասեցի իրեն՝ եթե ձեր քաղաքականությունը դա է, ես երեք օրում բոլորի պայմանագրերը կլուծեմ, բայց սա այն խավը չի, չի կարելի այդպես վերաբերվել նրանց հետ։ Օրինակ, մի մանկատան սան կա, ասում է՝ լավ եմ արել, վարձով եմ տվել տունս, կարա՞ք հանեք։ Սա էն երեխեքից է, որ բենզին կլցնի, իրեն կվառի, այդ կատեգորիան է։ Եթե հանկարծ վնաս տվեց իրեն, ի՞նչ ենք անելու»։ Վստահությունը կորցնելու երկրորդ պատճառը, ըստ տնօրենի, կարող է լինել «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այցը առաջին տուն-ինտերնատ, այս տարվա հունվարին։ Այդ ժամանակ ինքը մի քանի ամսվա տնօրենի ԺՊ էր։ Գորգիսյանը ականատես էր եղել, թե ինչպես են ծերերը բողոքում կերակուրից, որոշ կիսաքանդ սենյակներ էր այցելել, որտեղ բնակվելը վտանգավոր էր առողջության համար։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan