Փոփոխության նախագիծ՝ կենդանիների վերաբերյալ
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել "Կենդանական աշխարհի մասին" ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ, որով այսուհետ պետք է արգելվեն կենդանիների ոչնչացման դաժան, անմարդկային մեթոդները, մասնավորապես զենքի կիրառմամբ։ Կենդանիներին, այդ թվում թափառող շներին պետք է տեղահանել բնակավայրերից և (կամ) ենթարկել ստերիլիզացիայի, հաշվառել և տեղավորել հատուկ պահպանման վայրերում։