Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու (լուսանկար)
Դիտել նաև
Ինչպես կարող է քո դարավոր թշնամին հանկարծ դառնալ քո անվտանգության երաշխավորը․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)
Ադրբեջանցի սահմանապահները Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատարներից 50 000 դրամ գումա՞ր են պահանջում
Հայաստանում ավելացել է Ռուսաստանի սահմանապահ զորքերի անձնակազմի քանակը
Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը կանչվել է հարցաքննության
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել:
Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու օպերատիվ կերպով ձերբակալել նրան:
Նախնական տեղեկություններով ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: