Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վերին Ախտա վարչական տարածքում, բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի և ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: