Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի օդանավին
Կայծակը հարվածել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մասնավոր օդանավին: Այս մասին հայտնում են միջազգային մի շարք լրատվամիջոցներ:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հարրին ու Մեգանն ուղևորվելիս են եղել Soho House ակումբի անդամների հետ հանդիպմանը: Կայծակի հարվածը դիպել է Dassault Falcon 7X օդանավի դիմային հատվածին՝ կարևոր նավիգացիոն սարքավորման հարևանությամբ: Կայծակի մի քանի տասնյակ միլիոն վատտ հզորությամբ չափվող լիցքն անցել է ինքնաթիռի տարածքով:
Թանկարժեք օդանավն ուղարկվել է վերանորոգման, իսկ արքայազնին և իր կնոջը մեկ այլ օդանավ են տրամադրել: