Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանձնարարականներից մեկը վերաբերում էր մաքսատների աշխատանքին. Յուրաքանչյուր անձ կարող է ներկրել ցանկացած ապրանք, պետք է բացառվեն կոռուպցիոն դրսեւորումները: Գործարարները այսօր արդեն իսկ փաստում են, ներկրման ժամանակ արգելքներ չեն առաջանում, աշխատողներն էլ կաշառքի չեն սպասում: Խնդիրները, սակայն, սրանով չեն վերջանում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այսօր քննարկվել են բիզնես ոլորտին եւ հետհեղափոխական Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Որքան դանդաղ, այնքան լավ: Հեղափոխությունից հետո Հայաստանում մաքսատան աշխատողները այս սկզբունքով են աշխատում՝ փաստում են բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարները: Օրենքով սահամանված ժամանակը մաքսատան աշխատողները, իհարկե, չեն խախտում, կաշառք էլ չեն վերցնում, փաստաթղթային ձեւակերպումները , սակայն, ձգձգում են ինչքան կարող են:

<<Մաքսային տեսուչները, որոնց հետ ամեն օր շփվում ենք գործի բերումով, ամեն մի ստորակետի համար են պատմություն սարքում: Մի կոռումպացված անձնավորություն է, որը միշտ 20 հազար դրամով էր տալիս տվյալ փաստաթուղթը, առանց նայելու բովանդակությանը, այսօր ասում է օրենքով եմ անում եւ հնարավորինս ձգձգում պրոցեսը: Ես հիմա Եվրոպա ապրանք պետք է ուղարկեմ, բայց չեմ կարողանում, այդ թղթաբանության պատճառով: Փաստաթղթեր են ուզում, որ առաջ անհրաժեշտ չէր, ժամանակ են ձգձգում>>,- բարձրաձայնում է ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը ու ավելացնում, նման իրավիճակի կարելի հանդիպել գրեթե բոլոր ոլորտներում, տարբեր տեսչություններում ու նախարարություններում: Պատճառը, նրա կարծիքով, խորքային է: Հեղափոխությունից հետո փոխվել են ղեկավարները, աշխատողները, սակայն, նույնն են մնացել:

Մարդիկ, որ սովոր չեն աշխատել առանց կողմանկի եկամուտի, այսօր լուռ հրաժարվում են լավ աշխատել՝ առանց հավելավճարի ու այդպիսով վնասում ներկայիս ղեկավարությանը:

Պահածոյագործների եւ հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը նույնպես բյուրոկրատական քաշքշուքի հետ ամեն օր է բախվում: Այն գործը, որ հնարավոր է անել մեկ օրում առնվազն երեք անգամ երկար է տեւում:

<<Օրենքի շրջանակում, օրինակ, եթե թղթաբանության համար ունեն երկու օր, մինչեւ վերջին վայրկյանը գիտակցաբար ձգում են: Այլ կերպ չի էլ կարող լինել, մաքսատան հին կադրերը ուղղակի չեն կարող այլ կերպ աշխատել, նրանք սովոր են թեյավճարի: Մաքսավորը, որ այլեւս չի կարողանում կաշառք վերցնել, բացասական էմոցիան արտահայտում է արհեստական խոչընդոտներ ստեղծելով>>,- ընդգծում է նա:

Նախկինում ղեկավարության փոփոխությունից հետո մաքսատան աշխատողների առանց հավելավճարի աշխատելը մի քանի օր, երբեմն էլ մի քանի ժամ էր տեւում: Այսօր իրավիճակը փոխվել է, ամիսներն անցնում են, իսկ հավելյալ եկամուտները չեն ավելանում…Իսկ գուց՞ե, պետք է բարձրացնել մաքսատան աշխատողների աշխատավարձը, որպեսզի նրանք չսպասեն կողմնակի գումարներին՝ առաջարկում է:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության քննարկման մասնակիցները համաձայն չեն: Աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը չեն նվազի՝ ասում են: Լավ աշխատողին կարելի է մոտիվացնել ոչ միայն աշխատավարձի բարձրացմամբ: Աշխատողը պետք է տեսնի նպատակը, որին ձգտում է հասնել, միայն այդ դեպքում ոչինչ չի խնայի հաջողության հասնելու համար:

<<Մարդուն, որ կարողանում է զարտուղի ճանապարհով վաստակել հինգ միլիոն դրամ, ինչքան ուզում ես ավել գումար տուր չի բավարարվելու, քանի որ նա իր սպառումը այդ գումարի մեջ է կարգավորել: Հիշենք դատավորների աշխատավարձերի բարձրացումը, որը ոչ մի արդյունքի չբերեց ու ունեցանք բյուջեի վրա հավելյալ բեռ>>,- ասում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ու աշխարհում ընդունված լուծման տարբերակները նշում:

<<Աշխարհում երկու լուծում են գտել: Առաջին ձեւն օգտագործվեց Վրաստանում, երբ աշխատանքից ազատեցին մաքսայինի բոլոր աշխատողներին ու բերեցին նոր, երիտասարդ կադրեր, որոնք սովոր չէին կոռուպցիայի: Բայց մեր պարագայում այս հեղափոխական մեթոդը արկածախնդրություն կլինի, որովհետեւ մենք չունենք պահեստային ֆոնդեր: Երկրորդը էվոլյուցիոն տարբերակն է. Խնդիրները հարթվում են ժամանակի ընթացքում: Որպես լուծում կարող եմ առաջարկել ֆրագմենտալ մոտեցումը, մի տեսչական մարմնում, փոքր հատվածներում անել լիարժեք փոփոխություններ, հասկանալ ինչի է դա բերում, հետո նոր շարժվել առաջ>>:

Քննարկումն ամփոփում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նոր Հայաստանին, նոր կադրեր են անհրաժեշտ: Նախարարություններում աշխատող միջին եւ ավագ սերնդին պետք է փոխարինելու գան նոր մտածելակերպ ու ուրիշ արժեքներ ունեցող երիտասարդները: Նոր կարդերի ուսուցումը պետք է սկսել այսօրվանից, համբերատար սպասել, որ դաշտը աստիճանաբար մաքրվի:

Yerevak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan