Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ) Ստեփան Դանիելյան. Հայաստանում 30 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց.տեսանյութ Ազգային Ժողովն այսօր ընտրեց մշտական՝ թվով 11 հանձնաժողովների նախագահներին (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել Ինչու՞ են Ալիևն ու Մամեդյարովը ոգևորված Արցախի հարցով, և ի՞նչ բացատրությունով է հանդես գալու Փաշինյանը (Տեսանյութ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը.ֆոտոշարք Ո՞րն էր Միքայել Մինասյանի գլխավոր մեսիջը` ուղղված հանրությանն ու իշխանություններին (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Նախագահի այցը Միացյալ Էմիրություններ ավարտվել է Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ (ֆոտոշարք) Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանն այսօր «իզգոյ» է դարձել ՀԱՊԿ–ում. Շարմազանով (Տեսանյութ) Ինչպես են Երևանում բերման ենթարկում պոռնկությամբ զբաղվող կանանց (Տեսանյութ) Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Առողջապահության ոլորտ. Խնդիրներ, լուծումներ (ֆոտոշարք) Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ) Ստեփան Դանիելյան. Հայաստանում 30 տարվա ընթացքում Արցախի հարցում նման փակ իշխանություն դեռ չի եղել (Տեսանյութ) «Վարչապետը կազմակերպում է հանդիպում գործարարների հետ, որն իր ներկայությամբ զարդարում է քրեական հեղինակություն Տույը». Գևորգ Աճեմյան «Մնում է հույս ունենալ, որ մեր նախարարը գիտի, թե հայ ժողովուրդը ինչ կարծիք ունի Արցախի հարցի վերաբերյալ» ԶԼՄ-ները ծանոթացել են զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականուն (ֆոտոշարք) Հեռախոսով հարցազրույցից խուսափելուց առաջ լավ կլինի իմանալ ու հիշել Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում (Լուսանկարներ) «Յունիբանկ»-ը դերասան Վլադիմիր Կոստանյանին իր տնից դուրս է վռնդում (տեսանյութ) Հայաստանի մասին խոսելու անթույլատրելի բառապաշարը «Հարգելի պարոն Նիկոլայ Բաղդասարյան ջան, բա փորձառու իրավաբանին նման փաստարկը սազակա՞ն է». Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Ընթանում է ՀՀԿ ԳՄ նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ` ուղիղ Մարտի 1–ի մասով դեռևս միակ օպոզիցիա համարվող Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննված չէ Արարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց.տեսանյութ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպում կանցկացնեն Բրյուսելում Հայտնի է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը Արարատ Միրզոյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին.տեսանյութ 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք. 38 տարվա ընթացքում դա նվազագույն ցուցանիշն է Ծառուկյանն արձագանքում է Միքայել Մինասյանի հայտարարությանը.տեսանյութ Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե ՄԱԿ-ը ողջունում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանձնառությունը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշման հրապարակումը. ՈՒՂԻՂ ՀՀԿ-ն այսօր ԳՄ նիստ կանցկացնի, որը կվարի Սերժ Սարգսյանը Լուկաշենկոն չի առարկի ՌԴ-ի հետ ընդհանուր արժույթին, եթե դա ռուբլին չլինի Նիկոլ Փաշինյանը մեկնում է Դավոս Ազգային Ժողովն այսօր ընտրեց մշտական՝ թվով 11 հանձնաժողովների նախագահներին (տեսանյութ) Լենա Նազարյանը՝ հեռախոսով նկարահանող հարցազրույցները մերժելու մասին Հայտնիները տարիներ առաջ և այսօր Վրաստանը`պլացդարմ Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերում Քրեական գործ՝ Լևոն Երանոսյանի նկատմամբ Ի՞նչ ունեցվածք ունի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «ԱԱԾ-ին և ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը լրջագույն սխալ կլինի». Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել Մեր կլասիկ պատգամավորին պատասխանեցի. Ծառուկյանը՝ իր անդրանիկ ելույթի մասին.տեսանյութ Ծառուկյանին հունից չեք կարող հանել. Գագիկ Ծառուկյան.տեսանյութ Անդրանիկ Մանուկյանի անձնական հարցն է, մենք չենք խառնվում. Գագիկ Ծառուկյան Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվել է Փայլանը մեջլիսում մեղադրել է թուրքական պետությանը Դինքի սպանության մեջ Ինչու՞ են Ալիևն ու Մամեդյարովը ոգևորված Արցախի հարցով, և ի՞նչ բացատրությունով է հանդես գալու Փաշինյանը (Տեսանյութ) Վրաստանում «խոզագրիպի» զոհերի թիվը հասել է 18-ի Արտակարգ դեպք Երևանում. մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, հակառակ դեպքում սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել Բոլոր արագաչափերը պետք է հանվեն․ Փաշինյանի մեծ սուտը (տեսանյութ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքը.ֆոտոշարք Տնօրինությունն աշխատակիցներին ստիպել է քայլել ծնկաչոք Ո՞րն էր Միքայել Մինասյանի գլխավոր մեսիջը` ուղղված հանրությանն ու իշխանություններին (Տեսանյութ) Հանրապետությունում H1N1 հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ. ԱՆ Դիտարկում ենք «Խաղաղ գործընթացի մասին» համաձայնագրի առաջադրումը. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտե Փաշինյանն անձայն զրուցեց քաղաքացիների հետ Նոր խորհրդարանի հին բարքերը Սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը. Արփինե Հովհաննիսյանը` Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշման մասին Լույս չի լինի Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձի ինքնությունը.տեսանյութ Եթե պարզվի, որ Հարությունյանը Հայաստանը լքած լինի, այդ դա կլինի արդեն հետաքրքիր կինո ու լիքը հարցեր կլինեն իշխանությանը Ավտոճանապարհներին ձյուն և բուք է Սկանդալային նշանակում. Ավետ Ադոնցը՝ ԱԳ փոխնախարա՞ր Բիշկեկում հակաչինական ցույց են ցրել. տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ) Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են» Ինչո՞ւ չի վերագործարկում «Թեղուտը», կառավարությունը մեղքը գցում է ՓԲԸ-ի վրա է. Ինչու է Ադրբեջանը վերջին ամիսներին «տազ արել». ՊՆ-ում կոնկրետ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյանին դատի են տվել. ինչ է արել հրաժարական տալուց առաջ «Սուպերնախարարության» նորամուտը՝ դրսում. Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման» «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին Ինչու են Կառավարության շենքում հսկողությունն ավելի խստացրել Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան ԱԺ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է՝ ուղիղ Ռուբինյա՞ն, թե՞ Իգիթյան. Ով է գլխավորելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Արամ Հարությունյանի` սահմանը հատելը կարող էր կանխվել. «Հրապարակ» Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին. «Ժամանակ» 2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել. Լուսանկար Վարորդը ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան Փաշինյանը իր հետ քայլողներին կարգեց սենատում որպես պատգամավոր. Շարմազանով. Տեսանյութ Քաղաքապետը կատակո՞ւմ է Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ
Հարցում

Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանձնարարականներից մեկը վերաբերում էր մաքսատների աշխատանքին. Յուրաքանչյուր անձ կարող է ներկրել ցանկացած ապրանք, պետք է բացառվեն կոռուպցիոն դրսեւորումները: Գործարարները այսօր արդեն իսկ փաստում են, ներկրման ժամանակ արգելքներ չեն առաջանում, աշխատողներն էլ կաշառքի չեն սպասում: Խնդիրները, սակայն, սրանով չեն վերջանում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այսօր քննարկվել են բիզնես ոլորտին եւ հետհեղափոխական Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Որքան դանդաղ, այնքան լավ: Հեղափոխությունից հետո Հայաստանում մաքսատան աշխատողները այս սկզբունքով են աշխատում՝ փաստում են բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարները: Օրենքով սահամանված ժամանակը մաքսատան աշխատողները, իհարկե, չեն խախտում, կաշառք էլ չեն վերցնում, փաստաթղթային ձեւակերպումները , սակայն, ձգձգում են ինչքան կարող են:

<<Մաքսային տեսուչները, որոնց հետ ամեն օր շփվում ենք գործի բերումով, ամեն մի ստորակետի համար են պատմություն սարքում: Մի կոռումպացված անձնավորություն է, որը միշտ 20 հազար դրամով էր տալիս տվյալ փաստաթուղթը, առանց նայելու բովանդակությանը, այսօր ասում է օրենքով եմ անում եւ հնարավորինս ձգձգում պրոցեսը: Ես հիմա Եվրոպա ապրանք պետք է ուղարկեմ, բայց չեմ կարողանում, այդ թղթաբանության պատճառով: Փաստաթղթեր են ուզում, որ առաջ անհրաժեշտ չէր, ժամանակ են ձգձգում>>,- բարձրաձայնում է ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը ու ավելացնում, նման իրավիճակի կարելի հանդիպել գրեթե բոլոր ոլորտներում, տարբեր տեսչություններում ու նախարարություններում: Պատճառը, նրա կարծիքով, խորքային է: Հեղափոխությունից հետո փոխվել են ղեկավարները, աշխատողները, սակայն, նույնն են մնացել:

Մարդիկ, որ սովոր չեն աշխատել առանց կողմանկի եկամուտի, այսօր լուռ հրաժարվում են լավ աշխատել՝ առանց հավելավճարի ու այդպիսով վնասում ներկայիս ղեկավարությանը:

Պահածոյագործների եւ հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը նույնպես բյուրոկրատական քաշքշուքի հետ ամեն օր է բախվում: Այն գործը, որ հնարավոր է անել մեկ օրում առնվազն երեք անգամ երկար է տեւում:

<<Օրենքի շրջանակում, օրինակ, եթե թղթաբանության համար ունեն երկու օր, մինչեւ վերջին վայրկյանը գիտակցաբար ձգում են: Այլ կերպ չի էլ կարող լինել, մաքսատան հին կադրերը ուղղակի չեն կարող այլ կերպ աշխատել, նրանք սովոր են թեյավճարի: Մաքսավորը, որ այլեւս չի կարողանում կաշառք վերցնել, բացասական էմոցիան արտահայտում է արհեստական խոչընդոտներ ստեղծելով>>,- ընդգծում է նա:

Նախկինում ղեկավարության փոփոխությունից հետո մաքսատան աշխատողների առանց հավելավճարի աշխատելը մի քանի օր, երբեմն էլ մի քանի ժամ էր տեւում: Այսօր իրավիճակը փոխվել է, ամիսներն անցնում են, իսկ հավելյալ եկամուտները չեն ավելանում…Իսկ գուց՞ե, պետք է բարձրացնել մաքսատան աշխատողների աշխատավարձը, որպեսզի նրանք չսպասեն կողմնակի գումարներին՝ առաջարկում է:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության քննարկման մասնակիցները համաձայն չեն: Աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը չեն նվազի՝ ասում են: Լավ աշխատողին կարելի է մոտիվացնել ոչ միայն աշխատավարձի բարձրացմամբ: Աշխատողը պետք է տեսնի նպատակը, որին ձգտում է հասնել, միայն այդ դեպքում ոչինչ չի խնայի հաջողության հասնելու համար:

<<Մարդուն, որ կարողանում է զարտուղի ճանապարհով վաստակել հինգ միլիոն դրամ, ինչքան ուզում ես ավել գումար տուր չի բավարարվելու, քանի որ նա իր սպառումը այդ գումարի մեջ է կարգավորել: Հիշենք դատավորների աշխատավարձերի բարձրացումը, որը ոչ մի արդյունքի չբերեց ու ունեցանք բյուջեի վրա հավելյալ բեռ>>,- ասում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ու աշխարհում ընդունված լուծման տարբերակները նշում:

<<Աշխարհում երկու լուծում են գտել: Առաջին ձեւն օգտագործվեց Վրաստանում, երբ աշխատանքից ազատեցին մաքսայինի բոլոր աշխատողներին ու բերեցին նոր, երիտասարդ կադրեր, որոնք սովոր չէին կոռուպցիայի: Բայց մեր պարագայում այս հեղափոխական մեթոդը արկածախնդրություն կլինի, որովհետեւ մենք չունենք պահեստային ֆոնդեր: Երկրորդը էվոլյուցիոն տարբերակն է. Խնդիրները հարթվում են ժամանակի ընթացքում: Որպես լուծում կարող եմ առաջարկել ֆրագմենտալ մոտեցումը, մի տեսչական մարմնում, փոքր հատվածներում անել լիարժեք փոփոխություններ, հասկանալ ինչի է դա բերում, հետո նոր շարժվել առաջ>>:

Քննարկումն ամփոփում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նոր Հայաստանին, նոր կադրեր են անհրաժեշտ: Նախարարություններում աշխատող միջին եւ ավագ սերնդին պետք է փոխարինելու գան նոր մտածելակերպ ու ուրիշ արժեքներ ունեցող երիտասարդները: Նոր կարդերի ուսուցումը պետք է սկսել այսօրվանից, համբերատար սպասել, որ դաշտը աստիճանաբար մաքրվի:

Yerevak.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan