Ի՞նչ մտածի այս ամենից հետո օրինապահ վարորդը, ի՞նչ վարք որդեգրի, որպեսզի իրեն հիմար վիճակի մեջ չզգա...
Դիմում եմ ՀՀ Ճանապարհային Ոստիկանության ղեկավար անձնակազմին, ոլորտի պատասխանատուներին, շահագրգիռ կազմակերպություններին և անձանց!!! Հարգելիներ, ինչո՞ւ ՉԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ.....
Մայրաքաղաքում բնականոն դարձած խցանումների ժամանակ ՏԱՍՆՅԱԿ «ճարպիկ» ու «արտոնյալ» վարորդներ՝ իրենց վեր դասելով օրենքից, խորապես թքած ունենալով իրավապահ համակարգի, օրենքի, երթևեկության մյուս մասնակիցների վրա, «շրջանցում են» խցանումը, ՄՏՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ գիծ, հետո վերադասավորվելով «հիմարացնում» բոլորին...
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ...
Ե՞րբ պետք է ձեր ամենօրյա, մշտական ծառայությամբ վերջապես արմատախիլ անեք «արտոնյալների ու շուստրիների» այս հակաօրինական վարքը, Ե՞ՐԲ...
Ե՞րբ պետք է վերանա մեր իրականությունից ապօրինության ու «բեսպրեդելի» այս մշակույթը, Ե՞ՐԲ....
Ի՞նչ մտածի այս ամենից հետո օրինապահ վարորդը, ի՞նչ վարք որդեգրի, որպեսզի իրեն հիմար վիճակի մեջ չզգա...
Վերջապես Ի՞ՆՉՆ Է ՊԱՏՃԱՌԸ, որ վերջին ամիսներին խիստ թերանում եք օրինականության ապահովման ձեր գործառույթում... Ո՞ր մոտիվացիան է պակասել...
Դիմում եմ բոլոր օրինապահ վարորդներին!
Թույլ մի՛ տվեք, մի՛ հանդուրժեք, մի՛ զիջեք իրենց «շուստրիի» ու «ճարպիկի» տեղ դրածներին, ձեր կտրուկ ու անհանդուրժող պահվածքով մերժեք ապօրինի վարքն ու «բեսպրեդելը»: Ոչ մեկ ձեզանից լավը չի, արտոնյալ չի, հատուկ չի... Ձեր կտրուկ դիրքորոշմամբ ստեղծեք օրինապահ մշակույթ!
Սերոբ Անտինյանի ֆեյսբուքյան էջից