Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
23
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմամշակութային ժառանգությունը». բողոքի ցույց Վրաստանում

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» անվամբ բողոքի ցույց։ «Բողոքի ցույցի կազմակերպիչն էր Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմը։ Կիրակնօրյա պատարագից հետո հարյուրավոր, հազարավոր հավատացյալներ, փակելով Հավլաբարի հրապարակը, շարժվեցին դեպի հայկանան Շամխորեցոց տաճարի ավերակները, որպեսզի արտահայտեն իրենց դժգոհությունը երկրի իշխանությունների քաղաքականության հանդեպ, որն արդեն 25 տարի ի վեր չի վերադարձնում Վիրահայոց Թեմի սեփականությանը այն վանքերը, որոնք մինչ խորհրդային բռնագրավումը պատկանել են Թեմին։

Հազարավոր քայլերթը գլխավորում էին Վիրահայոց թեմի հոգևորականները, իսկ երթին միացել էին Թբիլիսիում գործող համայնքային բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ցույցին ներկա էին նաև Վրաստանի՝ հայկական ծագում ունեցող խորհրդարանի պատգամավորները։

Շամխորեցոց վանքի ավերակների մոտ բողոքի ակցիան սկսվեց աղոթքով` հանուն խաղաղության և հանուն հայ և վրաց ժողովուրդների ծաղկման։ Ավելի ուշ հավաքվածների համար ելույթ ունեցան համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները և խորհրդարանի պատգամավորները, որոնք ընդգծեցին «վիճահարույց եկեղեցիների» հարցի արդար և ժամանակին լուծման կարևորությունը․ «վիճահարույց վանքերի» հարցը Վրաստանի պետական անկախության հռչակումից ի վեր դեռևս չի ստացել իր լուծումը և «դանդաղեցված գործողությունների նռնակ» է հանդիսանում, որն սպառնում է խախտել վրացական հասարակության մեջ իշխող խաղաղությունն ու ներդաշնակությունը։

Բողոքի ցույցին միացել են նաև վրաց հասարակության ներկայացուցիչները, որոնք աջակցել են իրենց հայ համաքաղաքացիներին և հանդուրժողականություն են ցուցաբերել «վիճահարույց» եկեղեցիների հարցի շուտափույթ և արդար լուծման, Թբիլիսիի և Վրաստանի պատմական ժառանգության պահպանման հարցում։

Ցույցի ավարտին հավաքվածները երկրի իշխանություններին ուղղված դիմում են ստորագրել ողջամիտ ժամկետներում լուծել բազմամյա հարցը հայկական վանքերի վերադարձման մասին և երկրի քաղաքացիների հանդեպ իրավահավասարություն ապահովել՝ անկախ իրենց կրոնական և ազգային պատկանելության։

Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ եթե լիազոր պետական գերատեսչությունները հստակ քայլեր չձեռնարկեն երկրի մշակութային ժառանգությունը պահպանելու համար, ապա կկազմակերպվեն զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդություններ։ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խոստացել են իշխանություններին տեղյակ պահել հայ քաղաքացիներին հուզող հարցի մասին։

Ահա այսպես է պատկերացվում բողոքի ցույցը այն հարցի շուրջ, որն անկախ Վրաստանի ողջ պատմության ընթացքում դեռևս չի ստացել իր լուծումը և շարունակում է անհանգստացնել երկրի բոլոր քաղաքացիների սիրտն ու միտքը՝ անկախ իրենց ազգության ու կրոնի...

Իրականում հոկտեմբերի 14-ին` կիրակնօրյա պատարագից հետո, մի քանի տասնյակ ծխականներ քահանաների ղեկավարությամբ ուղղվեցին դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք կարդացին, ծխականները մոմ վառեցին և ցրվեցին տներով։

«Ցույցին» մասնակցեցին ընդամենը «Վրաստանի Հայ Համայնքի» ներկայացուցիչները։ Մնացած բոլոր կազմակերպությունները ձեռնպահ մնացին միջոցառմանը մասնակցելուց։ Ներկա չէին նաև հայկական ազգանուն ունեցող Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, չկային նաև վրաց հասարակության ներկայացուցիչներ։

Ցանկանում ենք հուսալ, որ այնպես, ինչպես անցկացվեց այս «բողոքի ցույցը» այն բանի հետևանքն էր, որ որևէ նախապատրաստական աշխանտանքներ, ցույցի կազմակերպման շուրջ որևէ խորհրդակցություն չէր անցկացվել, և հայ հասարակության ներկայացուցիչները տեղեկացել են ցույցի անցկացման մասին ընդամենը երկու օր առաջ՝ սոցիալական ցանցերի միջոցով»,- նշված է տեքստում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan