Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան
ԼՐԱՀՈՍ
Արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ․ նախարար Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Լֆիկին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է ավելի շատ պետպատվեր (տեսանյութ) Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Կյանքին հրաժեշտ է տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ Ազգովի Էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից» Անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Հեռուստասերիալների լեզուն անորակության սանդղակով առաջին տեղում է. Լեզվի կոմիտեն արձագանքում է եթերի խոսքին Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ «Բացարձակ հերյուրանք է»․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից իրեն վերագրվող կաշառքի և չարաշահումների մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Երևանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից «Երեկ իմացա, որ աճուրդի է հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս». Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը վրդովված է Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին. Գագիկ Համբարյան «Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյանն ուղերձ է հղել արցախցիներին Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը. Վլադիմիր Կարապետյան Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ 31 տարի անց Շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը Թալանել են «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու տունը «Երկու դեպքում է օրակարգային է դառնում Փաշինյանի հեռացումը». Էդուարդ Շարմազանով Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Սիրիայում ծանր վիրավորված ահաբեկիչը Թուրքիայում է բուժօգնություն ստանում Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան «Բավակա՛ն է». Ցուցարարներին միացել են Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում Հայաստան համահայկական հիմնադրամում խոշոր չափի լրջագույն չարաշահումներ են բացահայտվել Արսեն Թորոսյանի hանդիպումն «Իմ քայլի» հետ թեժ է լինելու Արտակ Զեյնալյանին հրավիրել են ԱԺ` կարևոր քննարկման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան Բողոքներ. հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ստուգողական-ճանաչողական` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք Դեմարշ. Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ ԱԺ մամուլի խոսնակ չի ունենալու. այդ դերը կստանձնի պատգամավորներից մեկը Ներդրումներ չկան, նախկին ծրագրերն էլ հետաձգվում են Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես. Նարեկ Սարգսյան Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել Երկնքում միմյանց են բախվել հնդկական ռազմական երկու ինքնաթիռներ Խուզարկու շունը Սյունիքի լեռներում գտել է անցած շաբաթ կորած քաղաքացու մարմինը Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա Մարատին բերման են ենթարկել Հայանիստից «Այս քամին ձյան տեղ չի անում». Սուրենյան Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ուղիղ եթերում գրքեր են նվիրում. տեսանյութ Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել 12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած. տեսանյութ Իրավապահները դեռ չեն գտել Թբիլիսիի հայկական եկեղեցուց ուղիղ եթեր մտած և ՀՀ դրոշը վառած ադրբեջանցուն.տեսանյութ Արփինե Հովհաննիսյանը՝ նոր լուսանկարները Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել Ռամիլ Սաֆարովը, նույնիսկ ամենախաղաղ պայմաններում՝ պետք է սպանվի Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Լիլիթ Հովհաննիսյանը նոր հմայիչ լուսանկար է հրապարակել Հայկ Մարությանի հարցազրույցը ավստրիական Society ամսագրին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Արտակ Համբարձումյանը Թուրքիայում բրոնզե մեդալ է նվաճել Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Նազելի Վարդանյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Հայաստանի համար վատ տարբերակ չի լինի, եթե Բայդենը մասնակցի և հաղթի «Մի ուրվական է շրջում Առողջապահությունում՝ կոռուպցիայի ուրվականը» կամ` «Պայքար հողմաղացների դեմ». Արամ Քոչարյան. լուսանկար Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ) Առավոտս սկսվեց ամենածանր այցով. Նաիրա Զոհրաբյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի Փաշինյանը Դսեղում մասնակցում է Թումանյանի 150–ամյակին նվիրված միջոցառումներին. տեսանյութ
Հարցում

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն. Ժերեմի Դելվերը Արմենպրեսին պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր (տեսանյութ)

«Արմենպրես» ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում, հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը:

- Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ ֆրանսիացի: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային նման վերաբերմունքի համար: Ենթադրում եմ՝ պատասխանատու պահ էր նաեւ Ձեզ համար:

- Ես, ինչպես նաեւ իմ բոլոր կոլեգաները շատ հուզված էինք, հուզված էինք եւ զգացված, որ հենց մենք էինք ընտրված այնտեղ՝ Ինվալիդների պալատում լինելու եւ մասնակցելու հրաժեշտի արարողությանը: Ես հիմա այս մասին խոսում եմ, բայց ես կարծում եմ, որ ես միանշանակորեն սա չեմ կարող ասել ֆրանսիական նվագախմբի մյուս 39 անդամների անունից: Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգի հսկաներից եւ հիմնասյուներից մեկն է: Իսկապես, պահը չափազանց կարեւոր էր:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Դուք հանդես եկաք որպես մենակատար:

-Մենք սկսեցինք պատրաստվել արարողությունից 48 ժամ առաջ: Ելիսեյան պալատը դիմեց ֆրանսիական բանակի երգչախմբին չորեքշաբթի օրը: Ավրորա Տիակը, որը ղեկավարում է ֆրանսիական բանակի երգչախումբը, առաջարկեց կատարել «Հայկական վալս»-ը, որը կլիներ գեղեցիկ հարգանքի տուրք հայկական կողմին եւ Շառլ Ազնավուրի հիշատակին:

- Ձեր կատարմամբ երգը սիրվեց Հայաստանում, կասե՞ք, «Հայկական Վալս»ը հե՞շտ տրվեց Ֆրանսիայի ազգային գվարդիայի նվագախմբի մենակատարին: Որքա՞ն ժամանակ ունեիք հայերեն տեքստը սովորելու համար:

-Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը: Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք եւ բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, եւ ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ, դեռ չէի խոսում հայերեն: Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ է կատարված է:

-Դուք իսկապես, հրաշալի կատարեցիք, բայց մի՞թե դժվար չէր զինվորական նվագախմբի մենակատարի համար կատարել այդչափ հուզառատ երգը:

-Շնորհակալ եմ, շատ զգացված եմ: Թույլ տվեք մի ճշգրտում անել, ես երգչախմբի մենակատար չեմ, ես միայն ֆրանսիական բանակի երգչախմբի երգիչներից մեկն եմ, եւ անգամ մենակատար լինելով, իմ թիկունքին ես ունեի 39 հոգի, պարզապես, ես հաջողություն ունեցա իմ ղեկավարի կողմից ընտրվել որպես մենակատար, բայց իմ թիկունքին եւս 39 անչափ տաղանդավոր մարդիկ էին: Դա թիմային աշխատանք էր: Իմ ղեկավարն առաջարկեց արարողության մեջ ներառել այդ հատվածը, որը հավանության արժանացավ Ելիսեյան պալատի եւ Ազնավուրի ընտանիքի կողմից: Երգն իսկապես լի է տխրությամբ: Այն Դեն Ղարիբյանինի եւ Bratsch խմբի համատեղ ստեղծագործությունն է եւ երկրորդ անգամ կարդալիս ես զգացի, որ երգում կա հայկական Սփյուռքի թեման, երկրի թեման, որում իրենք չեն ապրում: Ինձ համար ամենակարեւորը այդ ամենը զգացնել տալն էր: Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն:

-Ֆրանսիայում շատ հայեր կան, ունե՞ք հայ ընկերներ: Կուզենայի՞ք տեսնել Հայաստանը, լինել Ազնավուրի հայրենիքում:

-Ես չունեմ ֆրանսահայ ընկերներ, բայց մայրս շատ ֆրանսահայերի է ճանաչում: Ես երբեք չեմ եղել Հայաստանում եւ ազնվորեն ասած՝ հրաշալի կլիներ, եթե Հայաստանը ֆրանսիական բանակի երգչախմբին հրավիրեր տուրնեի: Դա հնարավորություն կտար բացահայտելու ձեր երկիրը, ձեր մշակույթը եւ դատելով իմ ստացած արձագանքներից ու նամակներից, նման սպասում կա:

-Շանսոնյեի երգացանկից կա՞ մեկը, որ ամենասիրելին է Ձեզ համար: Կկատարե՞ք մեզ համար:

-Շառլ Ազնավուրը գրել է 1300 երգ եւ դժվար է ընտրել մեկը, բայց պարոն Ազնավուրը սիրում էր երգել օտար լեզուներով եւ որոշ երգերում նա խառնել է լեզուները եւ դրանցից մեկը սա է…/երգում է Ազնավուրի For me. Formidable-ն, -խմբ. /: Սա երեւի Ազնավուրի ամենագեղեցիկ երգերից մեկն է, Emmenez moi-ի հետ միասին, որը հնչեց արարողության ժամանակ: Եվ մի վերջին ուղերձ, որ շատ կարեւոր է, ես բազմաթիվ հայտեր ունեմ Ֆեյսբուքում, ինչպես, նաեւ էլեկտրոնային փոտով, ցավոք, ես չեմ կարող պատասխանել բոլորին, հայցում եմ բոլորի ներողամտությունը, բայց սրտի խորքից աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ արձագանքների համար: Ես դրանցով կիսվել եմ իմ բոլոր ընկերների հետ, մենք բոլորս շատ ուրախ ու զգացված ենք, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում պատասխանել չեմ կարող, ես իսկապես, ի վիճակի չեմ պատասխանել 150 փոստային հաղորդագրության: Ես պատասխանել եմ 100-ին եւ ինձ մնացել է մի փոքրիկ 50 եւ բոլորի հետ չեմ կարող ընկերանալ Ֆեյսբուքում, բայց անչափ երախտապարտ եմ:

Հարցազրույցը՝ Մարիաննա Ղահրամանյանի եւ Լուսին Աթաբեկյանի

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan