Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանում դեռևս նախկին կառավարության որոշմամբ ներդրվում է առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ: ՀՀ առողջապահության նախարարությունը ակտիվորեն գովազդում է այս համակարգը, թե իբր դրա ներդրման դեպքում նվազեցվում են բժշկական սխալները, տնտեսվում են ծախսերը ... Մինչդեռ այս համակարգի ներդրման իրական նպատակը թաքցվում է: Այն պարտադրված է վերազգային գաղտնի դեստրուկտիվ կառույցների կողմից, որոնց համար կենսագործունեության ոլորտների էլեկտրոնային կառավարումը (էլեկտրոնային քարտերի միջոցով) գերնպատակի իրագործման՝ «Նոր աշխարհակարգ» կառուցելու կարևորագույն նախապայման (միջոց) է: Այն մարդկանց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար (թվային ստրկության, տեխնոլոգիական բռնապետության) տանող գործընթացի (էլեկտրոնային դրամ ներդնելու և մարդկանց չիպավորելու) կարևոր մաս (բաղադրիչ) է: Մյուս բաղադրիչներն են՝ անձը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնայնացումը (նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, վարորդական տոմս), որը Հայաստանում գրեթե ամբողջությամբ իրականացված է, բանկային համակարգի էլեկտրոնայնացումը, որը վաղուց իրողություն է, տրանսպորտի էլեկտրոնայնացումը՝ երթևեկությունը միայն էլեկտրոնային տոմսով, որը 2019թ-ից ցանկանում են Երևանում ներդնել, առևտրի և սպասարկման էլեկտրոնայնացումը (միայն էլեկտրոնային, այսպես ասած, բոնուս քարտով սպասարկում), որը ՀՀ կառավարությունը ցանկանում է իրականություն դարձնել ...

Առողջապահության ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի (մասնավորապես էլեկտրոնային բժշկական քարտերի) ներդրման և գործառության դեպքում՝

1.խախտվում է պացիենտի գաղտնիության իրավունքը,
2.անխուսափելի է առողջության մասին տվյալների բազայից գողությունը ինտերնետի (ցանկացած համակարգիչ գաղտնի ներթափանցելու հնարավորությամբ մշակված կոմպյուտերային ծրագրերի և հաքերների հարձակման), ինչպեսև բժշկի, ծրագրավորողի կամ պաշտոնյայի դավաճանության միջոցով,
3.հնարավոր է պարզել առանձին անհատների (հատկապես գործող և պոտենցիալ քաղաքական և հասարակական գործիչների), հասարակության և ազգի հոգեբանական և ֆիզիոլոգիական ընդհանուր պատկերը, առանձնահատկությունները, ուժեղ և թույլ կողմերը, դրանք օգտագործել հոգեբանական ու սոցիալական ինժեներիայի և կենսաբանական դիվերսիայի (առողջությանը անդառնալի վնասներ պատճառելու) տեխնոլոգիաներ մշակելու և կիրառելու համար,
4.հնարավոր է մարդու առողջական վատ վիճակը իր դեմ օգտագործվի (մարդուն աշխատանքի չընդունեն կամ աշխատանքից հեռացնեն ներկայումս կամ նախկինում առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ վատառողջ մարդուն շանտաժի ենթարկեն),
5.հնարավոր է ապահովագրական ընկերությունները վատառողջ մարդկանց առողջապահական ապահովագրությունը թանկացնեն ու այս համակարգից վատառողջ մարդկանց որոշ խմբերի օգտվելը անմատչելի կամ անհնարին դառնա,
6.հնարավոր է առողջապահական հաստատությունների գործունեությունը խափանվի՝ առողջության մասին էլեկտրոնային տվյալները անհասանելի դառնան, աղավաղվեն կամ անհետանան (էլեկտրական հոսանքն անջատվելու, համակարգչի անսարքության, համակարգչային սխալի և հաքերային գրոհի պատճառով),
7.ավելանալու են առողջապահության ծախսերը (ՀՀ առողջապահության նախարարի պնդմանը հակառակ), մեծանալու է պետական բյուջեի բեռը, հետևաբար՝ ՀՀ արտաքին պարտքը,
8.խախտվում (արհամարհվում) է քրիստոնյաների կրոնի ազատության իրավունքը, սահմանափակվում է կրոնական համոզմունքներն արտահայտելու ազատությունը (նույնականացման և էլեկտրոնային բժշկական քարտեր համատարած պարտադրելով),
9.մեծանում են Հայաստանում էլեկտրոնային դրամ ներդնելու և բնակչությանը չիպավորելու հնարավորությունները (առողջապահության մասով այդ հնարավորություններն ապահովվում են):
I. ՊԱՑԻԵՆՏԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

Առողջապահության էլեկտրոնային կառավարման համակարգը անտեսում է պացիենտի գաղտնիության իրավունքն ամրագրող «Պացիենտների եվրոպական հրովարտակը», ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը:

«Պացիենտների եվրոպական հրովարտակի» 6-րդ կետը նախատեսում է պացիենտի գաղտնիության իրավունքը: Սա ենթադրում է հետևյալը. բուժհաստատության բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվողը իրավունք ունի ստանալու իր առողջության մասին տեղեկությունը: Այդ տեղեկությունը գաղտնի է և բացառապես նա պետք է այն ստանա:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը անձի առողջության վերաբերյալ տեղեկությունը սահմանել է որպես անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն (հոդված 3, կետ 14):

Մեր օրենսդրությունը նաև սահմանում է բուժաշխատողների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների՝ պացիենտի գաղտնիության իրավունքն ապահովելու պարտավորությունը:

«Բնակչության բուժօգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում (հոդված 5, կետ գ) նշված է, որ պացիենտի գաղտնիության իրավունքն իր մեջ ներառում է պացիենտի բժշկի դիմելու փաստի, առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման վերաբերյալ տեղեկությունները: Բուժաշխատողը չպետք է այդ տեղեկությունները տրամադրի որևէ այլ անձի (նաև հարազատներին, բարեկամներին)՝ առանց պացիենտի համաձայնության: Պացիենտն է որոշում, թե ում տրամադրվի իր վերաբերյալ տեղեկությունը:

Նաև ՀՀ քրեական օրենսգրքի 145 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում (մինչև անգամ ազատազրկման տեսքով) անձի առողջության մասին տեղեկությանը տիրապետող բուժաշխատողների կողմից այն տարածելու համար: Սա նաև վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը հայտնվում է համացանցում, հեռուստաեթերում, զանգվածային լրատվության այլ միջոցներում և հանրային վայրերում, որը հնարավոր է բացառապես պացիենտի համաձայնության դեպքում:

Առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ներդրման և գործառության դեպքում պացիենտի առողջության վերաբերյալ տեղեկությանը կարող են տիրապետել բժիշկները, ծրագրավորողները, համակարգի, այսպես ասած, ՙանվտանգությունն՚ ապահովողները, պետական պաշտոնյաները, ապահովագրական ընկերությունների աշխատողները (հենց վերջիններս են այս ծրագրի լոբբիստները): Այդ տեղեկությանը կարող են տիրապետել նաև ինտերնետի և դավաճանության միջոցով գողության դեպքում (վերջիններիս մասին՝ ներքևում):

Այսինքն՝ խախտվում է պացիենտի գաղտնիության իրավունքը:

II. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

ԻՆՏԵՐՆԵՏԻ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ա) ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ:

Քաղաքացիների առողջության մասին տվյալները (հիվանդությունների, բուժման մեթոդների, ներառյալ՝ օգտագործած դեղերի և այլ) տեղադրվելու են ինտերնետում: Միայն այդ դեպքում է հնարավոր համակարգի գործարկումը: Իսկ ինտերնետից այդ տվյալների գողությունը միանգամյան հնարավոր է, ավելի ճիշտ՝ անխուսափելի: Դա կարող են անել ինչպես արտասահմանյան (նաև թուրքական և ադրբեջանական) կառույցները, այնպես էլ հաքերները:

Մասնավորապես, հայտնի և տարածված կոմպյուտերային (նաև հակավիրուսային) ծրագրեր արտադրող ընկերությունները այդ ծրագրերն արտադրելու հենց սկզբից կապված են և՜ արևմուտքի պետությունների գաղտնի ծառայությունների, և՜ արտաքին դեստրուկտիվ կառույցների հետ (դա ապացուցել է Սնոուդենը): Այդ ծրագրերը հատուկ գրվել են այնպես, որպեսզի ցանկացած պահի ինտերնետի միջոցով ցանկացած համակարգիչ գաղտնի ներթափանցելը հնարավոր լինի: Եվ, այսպես կոչված, ՙառողջապահությունը բարեփոխող՚ այս ծրագիրը պարտադրող վերազգային գաղտնի դեստրուկտիվ կառույցները հատկապես այս իրողությունն օգտագործելու համար են այն պարտադրում:

Բացի այդ, ինչպես գիտենք, հաքերները բազմիցս կոտրել են ավելի լավ պաշտպանված կազմակերպությունների բազաները (օրինակ, Պենտագոնի սերվերները): Աշխարհում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձնական տվյալները գողացվել են և արդյունքում՝ տուժել են միլիոնավոր մարդիկ: Եվ գնալով ավելի խոցելի են դառնում տեղեկատվական անվտանգության համակարգերը: Այդ ուղղությամբ աշխատում են օրինակ ամերիկյան RAND_ կորպորացիան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական _ինստիտուտը և այլն: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող պաշտպանել ՀՀ քաղաքացիների առողջության մասին տվյալների բազան: Կիբերսպառնալիքներից պաշտպանվածության անխոցելի համակարգի ստեղծումը գործնականում անհնար է: Դրա մասին արձանագրված է օրինակ, ՙՄինչև 2025թ. Ռուսաստանի էլեկտրոնային արդյունաբերության զարգացման ռազմավարությունը՚ ծրագրում: Տնտեսության թվայնացման ծրագրերի քննարկման շրջանակում այդ մասին բազմիցս բարձրաձայնել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների եվրոպական բազմաթիվ փորձագետներ: ՀՀ-ում կիբերսպառնալիքներից պաշտպանության համակարգի բացակայությունն են փաստում նաև ՙԹվային Հայաստան՚ հիմնադրամի պատասխանատուները: Ինչպես մյուս պետությունները, ՀՀ-ն նույնպես այդպիսի համակարգ ստեղծելու հնարավորություն երբեք չի ունենալու:

Ըստ առողջապահության ոլորտի (նաև նախարարության) որոշ աշխատակիցների՝ ՀՀ քաղաքացիների առողջության մասին տվյալները հավաքվում են նաև եվրոպական երկրներից մեկում (ՀՀ ԱԱԾ-ն պարտավոր է այս տեղեկությունը ստուգել):

ՀՀ քաղաքացիների առողջության մասին տվյալների միջոցով գաղտնի ծառայություններն ու վերազգային գաղտնի կառույցները կհավաքեն (արդեն հավաքում են) հետախուզական տեղեկություններ մեր երկրի ու յուրաքանչյուր քաղաքացու մասին:

Բ) ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ:

Ինչպես ապացուցել է Էդուարդ Սնոուդենը, առողջության մասին տվյալների գողությունը անխուսափելի է նաև բժշկի, ծրագրավորողի կամ պաշտոնյայի դավաճանության միջոցով: Այսինքն, մեր երկրի բոլոր բնակիչների տվյալների բազան դավաճանը գաղտնի կերպով կարող է փոխանցել ցանկացած երկրի (նաև Թուրքիայի և Ադրբեջանի) հատուկ ծառայություններին և վերազգային գաղտի կառույցներին:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ դավաճանության կամ հաքերային հարձակման միջոցով մեր առողջության մասին տվյալների արտահոսքը միանգամայն անխուսափելի է: Եվ պարզ չէ, թե ով է պատասխան տալու այս զանգվածային գողությունների համար:

III. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ

(ԳՈՂՈՒԹՅԱՆ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԻՆՉ-ՈՐ ՊԱՏՐՎԱԿՈՎ)

ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

1.Հնարավոր է պարզել առանձին անհատների (հատկապես գործող և պոտենցիալ քաղաքական և հասարակական գործիչների), ամբողջ հասարակության և ազգի հոգեբանական և ֆիզիոլոգիական ընդհանուր պատկերը, առանձնահատկությունները, ուժեղ և թույլ կողմերը, դրանք օգտագործել հոգեբանական ու սոցիալական ինժեներիայի և կենսաբանական դիվերսիայի տեխնոլոգիաներ մշակելու և կիրառելու համար:
Առողջական վիճակի մասին տվյալները, համաձայն գիտական հիմնավորումների, պարունակում են տեղեկություններ անձի հոգեբանական առանձնահատկությունների մասին:

Էլեկտրոնային տվյալների միասնական բազայում (նաև Էլեկտրոնային բժշկական քարտերում) առկա առողջական վիճակի մասին տեղեկություններից, ինչպես նաև նույնականացման քարտերում, կենսաչափական անձնագրերում և այլ քարտերում (որոնք Հայաստանում կա՜մ ներդրված են, կա՜մ ներդրման ընթացքում են) առկա կենսաչափական այլ բնութագրիչներից (որոնց մասին տեղեկացնում են օրինակ էլեկտրոնային ստորագրությունը, մատնահետքը, աչքի ծիածանափայլ թաղանթը) կարող են պարզել ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ հասարակության (ազգի) հոգեբանական և ֆիզիոլոգիական ընդհանուր պատկերը, առանձնահատկությունները, ուժեղ և թույլ կողմերը: Այդ ուղղությամբ աշխատող, ինչպես նաև սոցիալական և հոգեբանական ինժեներիայի տեխնոլոգիաներ մշակող համաշխարհային կենտրոններ են օրինակ Տավիստոկի ինստիտուտը, Պալո Ալտոյի վարքային գիտությունների բնագավառում առաջավոր հետազոտությունների կենտրոնը, Միչիգանի համալսարանին կից սոցիալական հետազոտությունների ինստիտուտը և այլն: Եվ այդ արդյունքները կարող են օգտագործել առանձին անհատների, ամբողջ հասարակության ու ազգի դեմ՝ սոցիալական ու հոգեբանական ինժեներիայի և կենսաբանական դիվերսիայի (առողջությանը անդառնալի վնասներ պատճառելու) տեխնոլոգիաներ մշակելու և կիրառելու համար: Սա կենսաչափական փաստաթղթերի ներդրման գաղտնի նպատակներից մեկն է, որի իրագործումը, բնականաբար, ուժեղացնում է արտաքին դեստրուկտիվ կառույցների դիրքերը, մեծացնում նրանց՝ պետություններին, ազգերին ու ամբողջ մարդկությանը կառավարելու հնարավորություններն ու արդյունավետությունը:

2.Հնարավոր է մարդու առողջական վատ վիճակը իր դեմ օգտագործվի: Մասնավորապես, մարդուն աշխատանքի չընդունեն կամ աշխատանքից հեռացնեն ներկայումս կամ նախկինում առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Կարող են նաև վատառողջ մարդուն շանտաժի ենթարկել: Եվ դա կարող է անել հենց պետությունը:

3.Ապահովագրական ընկերությունները հնարավոր է վատառողջ մարդկանց առողջապահական ապահովագրությունը թանկացնեն և այս համակարգից վատառողջ մարդկանց որոշ խմբերի օգտվելը անմատչելի կամ անհնարին դառնա:

Բիզնես կառույցից, ինչպիսին ապահովագրական ընկերությունն է, չես կարող պահանջել պետությա՜ն սոցիալական պատասխանատվություն: Սոցիալական անապահով, ընդհանուր առմամբ վատառողջ հասարակության պայմաններում առավելագույնս հասույթ ապահովելուն միտված ապահովագրական ընկերությունները առողջապահության բավարար ծախսեր ապահովելու համար թանկացնելու են մեծ ծախսեր պահանջող հիվանդություններ ունեցող մարդկանց առողջապահական ապահովագրությունը: Արդյունքում կարող են տուժել բազմաթիվ աղքատ մարդիկ՝ զրկվելով առողջապահական անհրաժեշտ որակյալ ծառայություններից:

IV. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԱՓԱՆՈՒՄ

(ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ)

Առողջության մասին էլեկտրոնային տվյալները ցանկացած պահի` էլեկտրական հոսանքն անջատվելու, համակարգչի անսարքության կամ հաքերային գրոհի պատճառով կարող են դառնալ անհասանելի: Հնարավոր է նաև տվյալների աղավաղում կամ անհետացում համակարգչային սխալի կամ հաքերային հարձակման պատճառով:

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄ

(ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ

ՀՍԿԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ)

Առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի (մասնավորապես էլեկտրոնային բժշկական քարտերի) ներդրումը և սպասարկումը պահանջում է հսկայական ծախսեր (բազմաթիվ հզոր համակարգիչների, պլանշետների, սկաներների, մոդեմների, լիցենզիոն ծրագրերի ձեռքբերման, ծրագրավորողների և համակարգը սպասարկողների աշխատավարձի, բժիշկների վերապատրաստման, էլեկտրական հոսանքի համար): Սրանց համար անհրաժեշտ են նոր վարկեր: Աճելու է պետության արտաքին պարտքը:

VI. ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

(ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ)

Առողջապահության ոլորտում ապահովագրական և էլեկտրոնային կառավարման համակարգի (մասնավորապես Էլեկտրոնային բժշկական քարտերի) ներդրման գործընթացը Հայաստանի բնակչությանը համատարած պարտադրում է նույնականացման քարտեր՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված կրոնի ազատության իրավունքը, սահմանափակելով կրոնական համոզմունքները արտահայտելու ազատությունը: Ստացվում է, որ Հայաստանում աղանդավորների հոգևոր համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքը պետությունը հարգում է (օրինակ, նրանք իրավունք ունեն զինվորական ծառայությունը փոխարինել այլընտրանքային ծառայությամբ), իսկ Առաքելական Եկեղեցու հետևորդների կրոնի ազատության իրավունքը (կրոնական համոզմունքներն արտահայտելու ազատությունը) ոտնահարվում է՝ պարտադրելով նույնականացման և առողջապահական քարտեր: Իրականում առողջապահական ոլորտի, այսպես կոչված, ՙբարեփոխումները՚ ուղղված են նաև ՀՀ քրիստոնյա բնակչությանը համատարած նույնականացման քարտերի պարտադրմանը, որը հակաքրիստոնեական աշխարհակրոնական ծրագրի մաս է:

VII. ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՉԻՊԱՎՈՐԵԼՈՒ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾԱՑՈՒՄ

(ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ)

Առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի (մասնավորապես էլեկտրոնային բժշկական քարտերի) ներդրումը մեծացնում է ՀՀ-ում էլեկտրոնային դրամ ներդնելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին չիպավորելու հնարավորությունները՝ էլեկտրոնային կառավարման համակարգին (մասնավորապես դրա ենթակառուցվածքին) բնակչությանը սովորեցնելով, վարժեցնելով և քարտը արգելափակելու (առողջապահական համակարգից քաղաքացուն օգտվելուց զրկելու) սպառնալիքը՝ որպես էլեկտրոնային դրամ և մարմնում չիպ ներդնելու միջոց օգտագործելու հնարավորություն ընձեռելով: Այսինքն՝ քաղաքացուն սպառնալու են զրկել պոլիկլինիկայի, հիվանդանոցի, դեղատան ծառայություններից օգտվելու հնարավորություններից, եթե թղթե դրամի փոխարեն էլեկտրոնայինը չընդունի և մարմնում չիպ ներդնելուն չհամաձայնի:

Առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի (մասնավորապես էլեկտրոնային բժշկական քարտերի) ներդրումը էլեկտրոնային դրամ ներդնելու և մարդկանց չիպավորելու գործընթացի կարևոր բաղադրիչ է:

***

Առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ներդրումը և գործառությունը խախտում է մարդու իրավունքներն ու ազատությունները: Այն չհիմնավորված աղետալի ռիսկ է, աղետալի վնասների հնարավորությամբ սպառնալիք ՀՀ քաղաքացու առողջությանը, պետության, հասարակության ու ազգի անվտանգությանը:

Վերը շարադրված ռիսկերը, վտանգներն ու սպառնալիքները չեն լինի բժշկական թղթե քարտերի դեպքում:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՍԵՑՆԵԼ

1.ՙՎերելք՚ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն (նախ.՝ Ս. Սարիբեկյան)
2.Համահայկական հիմնախնդիրների ՙԱրեգ՚ գիտավերլուծական կենտրոն (տն.՝ Ա. Կարապետյան)
3.Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (նախ.՝ Գ. Մանուկյան)
4.Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն (նախ.՝ Մ. Չաքրյան)
5.ՙՕրենք և կամք՚ իրավական ՀԿ (նախ.՝ Կ. Կոկայան)
6.ՙՀաշտարարության, հոգեբանության և իրավունքի կենտրոն՚ գիտաուսումնական ՀԿ (նախ.՝ Ա. Ամարյան)
7.ՙԺողովրդավարական Հայրենիք՚ կուսակցություն (նախ.՝ Պ. Մակեյան)
8.Հայաստանի կոմունիստական կուսակցություն (առաջին քարտուղարի պաշտոնակատար Ե. Ղազարյան)
9.ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցություն (նախ.՝ Գ. Հովսեփյան)
10.ՙՄայր Հայրենիք՚ կուսակցություն (նախ.՝ Կ. Թումանյան)
11.Համահայկական ծնողական կոմիտե (նախ.՝ Ա. Բոշյան)
12.ՙՔրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման՚ միավորում (նախ.՝ Խ. Ստամբոլցյան)
13.ՙՀանուն Հայրենիքի՚ հայրենասիրական ՀԿ (նախ.՝ Ն. Ներսիսյան)
14.Համայնքների ռազմավարական ծրագրերի կենտրոն (նախ.՝ Ս. Գրիգորյան)
15.Հայաստանի կոմպոզիտորների միություն (նախ.՝ Ա. Սաթյան)
16.Հայաստանի կանաչների միություն (նախ.՝ Հ. Սանասարյան)
17.ՙՀայկանդուխտ՚ ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն (նախ.՝ Ա. Ղազարյան)
18.ՙՎերականգնում՚ համահայկական հայրենակցական ՀԿ (նախ.՝ Հ. Հովհաննիսյան)
19.ՙԲարեփոխում՚ մշակութային, կրթական ՀԿ (նախ.՝ Կ. Հակոբյան)
20.ՙԳոյ՚ բարեգործական հիմնադրամ (նախ. Ս. Հովհաննիսյան)
21.ՙԱռողջ միջավայր՚ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման կենտրոն (նախ.՝ Ա. Օհանյան)
22.ՙԱզատամարտի զինվորներ՚ ՀԿ (նախ.՝ Խ. Հարությունյան)
23.Ազատամարտի վետերանների միություն (նախ.՝ Հ. Գրիգորյան)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan