Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը Քոչարյանը պարտադիր չէր լիներ կալանքում.Փաշինյանն անձնական հաշիվներն է լուծում Պարույր Հայրիկյան. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ Մյունխենում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսին Նաիրա Զոհրաբյան. «Վստահության հետժամացույցը միացված է» (տեսանյութ) Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել Լևոն Տեր–Պետրոսյանը Պատասխաններ տալու ժամանակը. հերթական շոուն ավարտվեց Կարծում եմ ժամանակն է «պատվանդանային» Թումանյանին մի քիչ «կենդանացնել» (լուսանկար) Ինչ կապ ունի Արմեն Սարգսյանը «Լուսավոր Հայաստան»-ի հետ Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով Մարզպետարաններում հրաժարվում են ճոխություններից. կրճատում են կրկնվող գործառույթներ կատարողներին Իրավիճակ է փոխվել. Ծառուկյանը ստիպված է եղել դիմել ԱԺ ղեկավարությանը Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք Սոռոսենք 20 000 դոլար են տվել «Ռեստարտի»-ին ԵՊՀ-ում բազար-վակզալը շարունակելու համար (լուսանկար) ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը Հայկ Մարությանը թիկնապահ չունի, մեքենան էլ ինքն է վարու՞մ Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել Հռիփսիմե Հակոբյանը Սուրբ Վալենտինի տոնին. տեսանյութ Իրանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ «Նրանք ուզում են, որ ինչ-որ մեկը նրանց տանի իր ետևից» Դեմքներին 80-100 հազար դրամ են շպրտում՝ 800 հազարի մուննաթ ծախելով Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին. դեսպան Տոմսկում շները գզել են մեկամսյա փոքրիկի Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Ուկրաինայից իմ արտաքսումն արագացնում են. Սաակաշվիլի Վիգեն Ստեփանյանը անդրադարձել է Մակունցի գրառմանը Այդ մեկնաբանության տակ տասնյակ գրագետ, կիրթ ու հպարտ, դուխով սրտիկներ ու հավանումներ Սպասվում են տեղումներ` ձյան տեսքով Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան 70 ավտոբուս առաջիկայում դուրս կգա երթուղի. Հայկ Մարությանը վարորդների գործադուլի մասին (տեսանյութ) ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա Պուտինը և Ռոհանին զգուշացրել են Էրդողանին.«Չպետք է հանդուրժել Իդլիբի գրոհայիններին» Հյուրանոցի բացմանը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին դհոլ նվագող երեխաները. տեսանյութ Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր» «Կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից»․ Մակունցը՝ դերասան Վիգեն Ստեփանյանին. տեսանյութ Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը Լավ լուր ՌԴ-ի աշխատող մեր հայրենակիցների համար Մայր աթոռը՝ Գարեգին Բ-ի հեռանալու լուրերի մասին Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Նպաստ ստացող մարդը աշխատելու պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող մարդիկ. Հովհաննես Ազոյան. տեսանյութ Քոչարյանը պարտադիր չէր լիներ կալանքում.Փաշինյանն անձնական հաշիվներն է լուծում Պարույր Հայրիկյան. Տեսանյութ Ինչո՞ւ է այսքան «համեստ» Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում.Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ Հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ Վարչապետի նոր` «գրպանային արդարադատությունը». նա ելքը գտել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են Պուտինի այլընտրանքային առաջարկը Փաշինյանին Մովսես Հակոբյանը հարցաքննվել է 2018-ը թվերով. առաջին պաշտոնական տվյալները Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել Փաշինյանը Պուտինից մեկ տարվա «պաուզա» է խնդրել Բանակը ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել. Ս․ Օհանյանը՝ մարտի 1-ի մասին. տեսանյութ Մարուքյան. հեղափոխական Փաշինյանին լավ ենք ճանաչում, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների Որոնք են այն 12 հիմնական մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջև Գարեգին Բ-ն կհեռանա Ինչու՞ թոշակները չեն բարձրանում Վարչապետը ՌԴ-ից 1 տարվա «պաուզա» է խնդրել «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը. լուսանկար Սիրուշոյի սիրո խոստովանությունը՝ ամուսնուն (լուսանկար) Կանխվել է 29-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակի կամրջից Վահագն Հարությունյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին պայմանավորվել են ապրիլին անցկացնել հայ- լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստը
Հարցում

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. ՀՀ վարչապետի ելույթը՝ ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ Գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Պետությունների և կառավարությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկին գլխավոր քարտուղար,
Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն,
Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։

Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։

Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։

Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում։

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հավերժական ներկայությունը։

Շնորհակալ եմ:

Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը։

Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։

Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։

Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։

Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ:

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։

Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։

Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։

Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։

«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։

«Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։

Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։

Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։

Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության։

Ձերդ Գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Երևանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։

Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:

Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:

Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։

Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։

Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Խոսքս եզրափակելու համար կցանկանայի դիմել ֆրանկոֆոն տարածության երիտասարդներին, ովքեր մեր հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան են։

Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք գագաթնաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը։

Ձերդ գերազանցություն,
Տիկնայք և պարոնայք,

Մաղթում եմ բոլորիդ հիանալի ժամանց Հայաստանում և հաջողություն՝ մեր աշխատանքներին։

Շնորհակալ եմ»:

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի բացմանը ելույթներով են հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ երկրների առաջնորդներ:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan